Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջինը մտքիս Թումանյանի խոսքերն եկան.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջինը մտքիս Թումանյանի խոսքերն եկան.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
einnA (28.09.2010), My World My Space (28.09.2010), Անտիգոնե (28.09.2010), ՆանՍ (28.09.2010)
Մարդն իրականում Աստված է:![]()
Чеширский КотЭ
Philosopher (28.09.2010), Sambitbaba (29.09.2010), VisTolog (28.09.2010), Սելավի (28.09.2010)
Նայած մարդ:Ո՞վ է մարդն իրականում
Վիշապ (10.10.2010)
ստիպվաց եմ, հոգի բառը օգտագորցել չակերտների մեջ,և ելնելով քո տրամաբանությունից միտքս շարադրել այսպես
Նախ,մարդը այո,ունի «հոգի»,այո այն ունի ամբողջ մեխանիզմի կառավարման,կազմակերպման,զարգացման նշանակություն,ֆունկցիա,բայց միևնուն ժամանակ չէր լինի նաև հոգին,եթե չլիներ նրա կողմից կառավարվող «մեխանիզմը»:
Հիմա ,ով է մարդն իրականում, ՝ հոգի,գազան,աստված,խոսքի և մտացողության կրող ,երկու ոտանի,կաթնասուն,կազմակերպվաց մատերիա,հրեշտակ,կապիկի խելացի ախպերը,սատանայի աջ թեվը,երկիր մոլորակի տերն ու տիրակալը... ու տենց շարունակ մինչ անվերջություն,իրականում բոլոր տեսակետներն էլ կարող են բնորոշել մարդուն,բայց միայն որոշակի տեսկետից ,տեսանկյունից,դիրքերից, ու նրա կոնկրետ որոշակի առանցնահատկություններից և հատկանիշներից ելնելով,այսինքն ,ըստ էության չբավարարելով տվյալ հարցին,որպես պատասխան,քանի որ, հարցը ըստ էության վերաբերվում է մարդուն «ընդհանրապես»: Իհարկե, ելնելով կոնկրետ փաստերից,գիտելիքներից,ուսումնասիրություններից,նրա բոլոր առանձնահատկություններից //օրինակ,այն պետք ե բնորոշի մարդուն և որպես կենսաբանական,և որպես հասարակական էակ//,առանձնացնել հատկապես այնպիսինները ,որոնց արդեն յուրահատուկ համադրումը ,և արտահայտումը խոսքի մեջ, առավել լրիվ,ամբողջական և սպառիչ կբնորոշի «մարդուն »,և իհարկե կհանդիսանա որպես տվյալ հարցի պատասխան:
,Ինձ տվումա տվյալ դեպքում, ոչ այնքան հարցին սպառիչ պատասխան գտնելն է կարեվոր,որքան այն մոտեցման մեթոդն ու ձևը, որը և հնարաորություն է տալիս առավել մոտենալ խնդրի լուծմանը:
Katka (29.09.2010)
Մարդուն Աստված արարեց իր պատկերով...այսինքն եթե ապրենք աստվածային կյանքով կարող ենք լինել Աստված և օժտված լինենք աստվածային կարողություններով...
Բայց երբ սկսում ես ուսումնասիրել կենդանական աշխարհի որևէ փոքրիկ ներկայացուցչի , հասկանում ես որ ինքն էլ պակաս "մարդ" չի![]()
How to get ANSWERS?![]()
Մարդը մարդ է այնպես, ինչպես շունը՝ շուն, սեղանը՝ սեղան, ու սա անկապ գրառում չի, ես այդպես եմ կարծում:
Եվ ի՞նչ: Եթե չկա, ուրեմն ի՞նչ է հարկավոր նրա համար, որպեսզի լինի: Մի՞թե նրանք չեն հարկավոր, ովքեր պետք է իրենց վրա հանձն առնեն գոնե ասելը. "մարդի՛կ, այսօր աշխարհում լրիվ նոր բաներ են կատարվում` այս, այս, այս: Ծանոթացեք, հնարավոր է, որ այն հետաքրքրի ձեզ":
Այսօր տարբեր թեմաներով ինֆորմացիան անսահմանափակ է, և եթե մարդ գաղափար չունի, թե ի՞նչ է իր փնտրածը, գիտե՞ս, թե որքան է հավանականությունը, որ նա պատահաբար կգտնի ու կդառնա այն, ում հետ դու արդեն հնարավոր կհամարես կիսվել. դրա հավանականությունը հավասարազոր է նրան կայծակը հարվածելու հավանականությանը...
Ինչ խոսք, մեծ է քարկոծվելու հնարավորությունը: Մարդկությունն ավելի սովոր է նիհիլիստական "եթե ես չգիտեմ, ուրեմն` չկա" մոտեցմանը: Եվ սակայն չեմ կարծում, որ ավելի ճիշտ է գաղտնի պահել այն, ինչ դու գիտես:
Եվ հետո, քո այդ միտքը. "ամեն մեկն իր ճանապարհն է անցնում"... Ասենք, թե դու գիտես, որ երկու տարի հետո բոլորին "Մերսեդես" են բաժանելու: Բայց "Մերսեդես" ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդ ամենաքիչը երկու տարի "Ժիգուլի" ունենա, արդյո՞ք դու չես ասի բոլորին, որ իրենց արդեն այսօր "Ժիգուլի" է հարկավոր գնել: Չէ՞ որ երկու տարի հետո նրանք ստիպված կլինեն ավելորդ երկու տարի սպասել իրենց "Մերսեդեսին":
Հիմնականում համաձայն եմ գրածիդ: Ինձ համար քո այդ բոլոր թվարկումները` այն նույն փղի տարբեր մասերն են: Իսկ հոգու մասին եկ առայժմ չխորանանք` ուրիշ բանի մասին ենք խոսում:
Կարծում եմ, կարելի է ամփոփել որ. մարդ այն է, ինչ իր մասին կարծում է: Եվ եթե մեր սիրելի "Ոզնին" իրոք գրել է այն, ինչ կարծում է, ուրեմն նա ինքն էլ Աստված է: Ես համաձայն եմ, որ դա այդպես է, հակառակ դեպքում նրա գրածը սուտ է: Եվ նմանապես, եթե "Դվգրեյն" իրեն "վիրուս" չի համարում, ուրեմն նրա գրածը սուտ է: Եթե "Սոնատինան" իրեն "ամենավտանգավոր կենդանի" չի համարում, ուրեմն նրա գրածը ձևականություն է և այլն:
Որովհետև մենք բոլորս էլ մարդ ենք համարվում, ինչ-որ մեկը մեզ այդպես է կոչել` անկախ մեր ցանկությունից: Եվ ուրեմն, եթե մարդու մասին մի բան ես ասում, սկզբում այն քեզ վրա հարմարեցրու, տես, թե որքանով է այն քեզ համապատասխանում` ՄԱՐԴ:
erexa (30.09.2010)
Մի շտապիր սիրելի Sambitbaba ամեն բան կատարվում է Ճիշտ ժամանակին, և անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:
Ամեն մեկը ինքն է ընտրում թե որ ժամանակահատվածում ինչ սովորի, ինչի հետ ծանոթանա:
Կրկին մի անհանգստացիր՝ մարդը չի, որ գտնում է ինֆորմացիան, դա ինֆորմացիան է գտնում մարդուն:
Մարդը պարզապես՝ (գիտությանը դեռ անհայտ պատճառներով) ձգում է այն իր տեսանելի տարածք, որ ինֆորմացիայի հետ արդեն պատրաստ է ծանոթանալու:
Ու կախված քո այդ պահի գիտակցության բարձրության աստիճանից, «պատահաբար» հանդիպում էս հենց այն ինֆորմացիային որ քեզ խիստ անհրաժեշտ էր:
Քանի մարդը ուրիշ դասեր է ուսումնասիրում, և առայժմ այդ ինֆորմացիայի խիստ անհրաժեշտությունը չի զգում, ուզում էս ոսկե սկուտեղով մատուցիր, միևնույնն է, նա վանելու է քո այդ ինֆորմացիան, քանի որ իր հոգու պլանը այդ պահին, ուրիշ դաս ուսումնասիրելն է, իսկ դու իրան ձանձրացնելու էս:
Այնպես որ դեպքերին մի հրի, նրանք գիտեն որ ժամին ում պիտի հանդիպեն:
Ամեն սերմ, իր ծիլ տալու և աճելու ժամանակն ունի:
Ամեն սերմ, աճի տարբեր արագություն ունի:
Արեգակը իր իմաստությունը սովորեցնելու սեզոնն ունի, լուսինը իր, չես կարող արեգակի իմաստությունները ստանալու սեզոնին, լուսնի իմաստությունը սովորել:
հ.գ. եթե աշակերտը պատրաստ է, նրան միշտ էլ ուսուցիչ կգտնվի:
Հույսով եմ հասկացար ընդհանուր ձևակերպված միտքը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Sambitbaba (30.09.2010), Tig (30.09.2010), VisTolog (29.09.2010)
[QUOTE=Sambitbaba;2100750] Իսկ հոգու մասին եկ առայժմ չխորանանք` ուրիշ բանի մասին ենք խոսում:
Եվ եթե մեր սիրելի "Ոզնին" իրոք գրել է այն, ինչ կարծում է, ուրեմն նա ինքն էլ Աստված է: Ես համաձայն եմ, որ դա այդպես է, հակառակ դեպքում նրա գրածը սուտ է: Եվ նմանապես, եթե "Դվգրեյն" իրեն "վիրուս" չի համարում, ուրեմն նրա գրածը սուտ է: Եթե "Սոնատինան" իրեն "ամենավտանգավոր կենդանի" չի համարում, ուրեմն նրա գրածը ձևականություն է և այլն:QUOTE]
Համամիտ եմ,հոգու մասին անիմաստ եմ համարում խորանալ:
Լռիվ մի կողմ,այ էս վերեվի գրածիդ մեջ սուր միտք եմ տեսնում,ուղակի լավա ասված,ապրես
Sambitbaba (30.09.2010)
Սիրելի Սելավի! Ինձ շատ դուր է գալիս քո հանգստությունը. դա խոսում է կազմակերպված, հասուն, կազմավորված, կշռադատված և իր ասելիքն իմացող անձնավորության մասին: Իսկ քո երբեմն համարյա ցիտատներով խոսելը ցույց է տալիս, որ այդ անձնավորությունը նաև ինֆորմատիվ շատ հարուստ է և լավ գիտի իր ասելիքը: Եվ ես սրտանց ուրախ եմ, որ ինտերնետի հայկական էջերում վերջապես գտնվեց մեկը, ում հետ կարող եմ խոսել ինձ հետաքրքրող թեմաների շուրջ:
Ես էլ հանգիստ եմ այդ հարցում, ինչպես դու և գիտեմ, որ ամեն ինչ արդեն ապահովված է և մեզ փաստորեն ոչինչ չի սպառնում (ի նկատի ունեմ քո հիշատակած 144000-ը և ոչ միայն այդ):
Բայց ցանկանում եմ քեզ հիշեցնել միտքս, որ գրել էի քիչ վերևում` այն "Մերսեդեսի" մասին: Ասածս այն է, որ ինչ խոսք, որ շուտով բոլորն էլ պատրաստ կլինեն անցնելու մեր կյանքի հաջորդ փուլը` թե հոգեպես և թե գիտակցաբար, այն 144000-ը հենց դրա համար էին պետք: Ինձ թվում է, որ մարդու այդ վիճակին ամենալավ անունն է տվել Դրունվալո Մելխիսեդեքը (հուսով եմ ծանոթ ես նրան)` "Քրիստոսի գիտակցություն": Հարցը կայանում է նրանում, որ այն հաջորդ փուլի մեջ, դու, քո ամբողջ այս գիտելիքներով հանդերձ, արդեն հնարավորություն կունենաս զբաղվելու այնպիսի բաներով, ինչին հասնելու համար մյուսները ստիպված կլինեն ծախսելու իրենց ժամանակը` ձեռք բերելու համար այն, ինչով դու արդեն մուտք ես գործել այդ հաջորդ փուլը: Այսինքն, արդեն հիմա նրանք կարող են ձեռք բերել այն, ինչ դու ունես: Առավել ևս, որ նրանց ավելի քիչ ժամանակ է հարկավոր դրա համար, քան քեզ, որովհետև նրանք արդեն ունեն քեզ:
Ինձ թվում է, որ դրանում է քո դերը, որպես Լույսի Զինվորի:
---------- Ավելացվել է՝ 07:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 07:41 ----------
---------- Ավելացվել է՝ 08:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 07:58 ----------
[QUOTE=ԳագոՋան;2101056]ԳագոՋան ջան, շնորհակալ եմ ասածս գնահատելու համար: Գիտես, ինձ թվում է, որ մարդու համար ամենակարևորը ինքն իրեն չկեղծելն է: ՈՒ գիտե՞ս ինչու: Որովհետև ինքն է իր ամենախիստ դատավորը ու միշտ էլ, վերջիվերջո, շատ խստորեն է դատապարտում իրեն յուրաքանչյուր կեղծիքի համար:
Իսկ հոգու մասին խոսելը բոլորովին էլ անիմաստ չի: Եվ ընդհանրապես, երբ մենք դադարում ենք մեզ կեղծել, ամենահիմնական թեմաները, ինչի մասին խոսում ենք, դրանք են. Մարդ, Հոգի, Աստված:
Հ.Գ. Եթե սա քեզ հետաքրքիր է, "Ստեղծագործողի անկյուն" բաժնում կարող ես ծանոթանալ իմ այդ մասին մտքերին: Էջի անունն է. "Ոչ առանց Աստծո":
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 30.09.2010, 19:02:
ԳագոՋան ջան, հատուկ քեզ համար փորձեցի մի դրվագ թարգմանել Ռամթայի "Հիսուս Քրիստոս. Վարպետի կյանքը" գրքից:
Ո՞վ է տառապում այս կյանքում: Ես կարող եմ ասել ձեզ` ով: Ձեր հոգին է տառապում ձեր մարմնի ներսում: Փորձեմ բացատրել դա: Ի՞նչ ասել է Հոգի: Հոգին` դա աննկատելի ձայն է, ծածուկ գիտելիք: Դա մեր դեռևս չընդարձակված վեհությունն է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ