Դատարկություն-ի խոսքերից
Ես օրինակ մտածեցի դրա մասին, բայց անընդհատ վատ բաներ էր միտքս գալի.... Մարդը հասարակական էակ է, ու դա նշանակում է որ մարդը ինչ որ հարաբերություններում զիջումա, ինչ որ բան չի անում ու չի կարողանում անել որը ճիշտ է...... իհարկե կան լավ մտածող մարդիկ, բայց վատ մտածողների թիվը չափից դուրս ավելի շատ է: Հիմա դուք ասում եք որ մարդու բոլոր ցանկությունները կատարվեին, մարդիկ անեին այն ինչ ուզում են....... Աստված չանի էդպեսի ժամանակներ գան.... դա կոչվում է անարխիա, քաոս, աշխարհը կփոխվի ու վերջիվերջո կկործանվի: Դեռ հիմա, որ մեր բազում մտքերն ու ցանկությունները սահմանափակ են մենք ուղղված ենք դեպի կործանում, լա պատկերացրեք ինչ ուզենաինք անեինք....... Եթե դա լինի ընտանիքի մակարդակով կքայքայվի ընտանիքը, եթե քաղաքի` քաղաքը, եթե պետության` պետությունը, եթե մոլորակի` մոլորակը.....
Այնուամենայնիվ ինչքան էլ մտածենք վերջիվերջո ամեն ինչի ավարտը քաոսն է նույնիսկ բնության հիմնական օրենքներից մեկը` էնթրոպիայի աճի օրենքը` թերմոդինամիկայի երկրորդ օրենքն է դրա մասին ասում <յուրաքանչյուր համակարգում պրոցեսներն ուղղված են դեպի էնթրոպիայի աճին` անկարգավորության ավելացման> դրա մասին է ասում, բայց այդպիսի դրության դեպքում, ամեն ինչ շատ ավելի կարագանա....
Էջանիշներ