User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ո՞վ է մարդն իրականում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ մարդը իրեն շրջապատող բազմաթիվ մարդկանց հետ գտնվում է ամուր հուզական էմոցիոնալ կապի մեջ: Նորմալ մարդը իր արարքներով չի կարող կառուցել էնպիսի մի աշխարհ, որտեղ իրեն թանկ մարդիկ կարող են լուրջ վտանգի ենթարկվել: Էնպես որ վախենալու բան չկա, քանի դեռ գոյություն ունի ընտանիք հասկացությունը սրանից վատ չի կարող լինել
    Չամիչ ջան, ամեն հինգ վայրկյանը մեկ մի երեխա աշխարհում մահանում է պատերազմներից։ Սա աննորմալ մարդկանց ստեղծած համակարգը չի, այլ բավականին նորմալ, կրթված, խելացի դեմքի արտահայտություն ունեցող մարդկանց ու մեր բոլորի ստեղծած համակարգն է։

    Եթե փորձենք զրուցել օրինակ՝ Իրաքում ապրող մարդկանց հետ, որոնք ականատես են պատերազմի ու թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանում երեխաների, բռնաբարում կանանց, տանջամահ անում ահարազատներին.... դժվար թե նրանք համաձայնվեն նշածդ մտքի հետ

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Տուր մարդուն իշխանություն ու փող.ու նա կասի թէ ով է։

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.08.2009), Tig (04.09.2009), Գաղթական (26.09.2009), Սլիմ (31.08.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մարդը իր ուղեղով հանդերձ գտնվում է բեվեռացման մեջ, մեր մոլորակի իրականությունը այդպիսին է, առայժմ:
    Եվ որոշ ժամանակ հետո, խորը վերլուծությունից հետո, վեր կանգնելով անձնական էգոիստական դատողություններից, մարդը շնորհակալ է լինում ամեն բանի համար, անգամ այդ բեվեռացման արդյունքից իր դատողությամբ «վատ» որակած երևույթների համար:
    Այս բեվեռացումը՝ մարդու ուղեղը, գիտակցությունը, բարձր էվոլուցիոն զարգացածության է տանում:
    Որոշ ժամանակ առաջ այսպիսի քննարկում չեր կարող լինել, քանզի ամեն բան վերլուծելու և ինչ որ եզրակացություն անելու համար այդ հարցի պարզաբանման պահանջ պիտի լիներ, իսկ մարդու ուղեղը դեռ պատրաստ չեր հարցը այս տեսանկյունից քննարկելու և վերլուծելու:
    Խոսքս այս հարցին միայն չի վերաբերվում, այլ շատ հարցերի որոնք ենթադրենք տաս տարի առաջ ըսկի չենք էլ պատկերացրել որ կարող է այդպիսի կոնտեքստով ձևակերպված հարց լինի, որ մենք էլ կարծիքներ հայտնելով փորձենք գտնել այդ հարցի պատասխանը:
    Մենք բոլորս անխնդիր ենթագիտակցորեն իրար օգնում ենք, որպեսզի ավելի արագ զարգանանք և հաղթահարենք այս մեր ուղեղների բեվեռացումը:
    Անգամ պիտի շատ ավելի շնորհակալ լինենք այն մարդկանցից որոնք ենթագիտակցական մակարդակում հանձն են առել « վատ» դեր խաղալ մեր կյանքում, այդպիսով մեր մեջ դաստիրակելով շատ ավելի մեծ արժեքներ, օգնելով որպեսզի տարբեր ուղղություններից նայենք կյանքին:

    Ուղեղի բեվեռացումը հենց այստեղ է, որ մարդը՝ այդ «վատ» դերի համար հայհոյում է այդ հերոսին և չի կարողանում տեսնել այդ հերոսի տված մեծ օգուտը, դասը:
    Եվ այսպես մենք իրար օգնելով զարգանում ենք, մինչև հասնենք ավելի բարձր մակարդակի մտածողության ու դատողության, որտեղ այլևս մարդու միտքի ծայրով անգամ չի անցնի որ իր ազատ ընտրության իրավունքը օկտագործի մեկ ուրիշին թշվառություն պատճառելու համար:
    Իսկ մարդը կենսաբանական մարմնով կենդանի է, որի մեջ բնակվում ենք մենք, այսինքը Աստված:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (31.08.2009), Sambitbaba (27.09.2010), Tig (04.09.2009), Գաղթական (26.09.2009)

  6. #4
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ պիտի շատ ավելի շնորհակալ լինենք այն մարդկանցից որոնք ենթագիտակցական մակարդակում հանձն են առել « վատ» դեր խաղալ մեր կյանքում, այդպիսով մեր մեջ դաստիրակելով շատ ավելի մեծ արժեքներ, օգնելով որպեսզի տարբեր ուղղություններից նայենք կյանքին:
    այո,ինչը մեզ չի սպանում ավելու ուժեղ է դարձնում:
    բայց իմ կարծիքով այդ փորզությունները միշտ չէ որ կարոհ են իրենց դրական ազդեցությունը թողնել:


    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մարդը կենսաբանական մարմնով կենդանի է, որի մեջ բնակվում ենք մենք, այսինքը Աստված:
    Որքան էլ որ մեր մեզ հոգի կա,երբեմն մարդու սարասփելի արաքները ստիպում են մարդուն մարդ չհամարել,բայց ես հոռետես չեմ,մարդն ունի խիղճ,բանականություն,ուղեղ,աշխարհը ընկալելու ու ընդունելու մի ունակություն,մտածել,բացատրել...քանի այս հատկանիշները կան մեր մեջ,ուրեմն միշտ մեր մեջ կլինեն այնպիսինները,որոնք կկոչվեն մարդ:

  7. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնպիսի տպավորություն է ստեղծվում, հարգելի Սելավի, որ Դուք ավելի շատ բաներ ունեք ասելու, և սակայն չեք անում դա ինչ-ինչ պատճառներով: Հիշեցրիք ինձ Պլատոնին, որն ասում էր, որ ավելի շատ բան կուզենար ասել, բայց չունի դրա իրավունքը: Քանի որ Պլատոնի ժամանակներն անցել են, ու այսօր էլ հարկավոր է հնարավորին չափ ավելի ինֆորմացիա ստանալ, թույլ տվեք քիչ ավելի խորանալ Ձեր մտքերի մեջ: Եվ այսպես.

    Մարդը իր ուղեղով հանդերձ գտնվում է բեվեռացման մեջ, մեր մոլորակի իրականությունը այդպիսին է, առայժմ:
    Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր մոլորակի իրականությունը շուտով պիտի փոխվի: Ես ինքս համարում եմ, որ այո, բայց հաճելի կլիներ Ձեր կարծիքը լսել:

    Մենք բոլորս անխնդիր ենթագիտակցորեն իրար օգնում ենք, որպեսզի ավելի արագ զարգանանք և հաղթահարենք այս մեր ուղեղների բեվեռացումը:
    Անգամ պիտի շատ ավելի շնորհակալ լինենք այն մարդկանցից որոնք ենթագիտակցական մակարդակում հանձն են առել « վատ» դեր խաղալ մեր կյանքում, այդպիսով մեր մեջ դաստիրակելով շատ ավելի մեծ արժեքներ, օգնելով որպեսզի տարբեր ուղղություններից նայենք կյանքին:
    Նշանակու՞մ է սա արդյոք, որ մեզանից յուրաքանչյուրը, մեր Մեծ Կյանքի ճանապարհին, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մարդկանց համար, հանձն է առնում իր վրա "վատ" դեր խաղալ նրա՛նց կյանքում, նրա՛նց փորձի համար: Եվ ստացվու՞մ է արդյոք, որ ձեր երկուսի` քո և քո օպպոնենտի, անցած կամ ապագա փորձի ժամանակ, շատ հնարավոր է, որ ձեր "դերերը" լրիվ հակառակն են եղել կամ լինելու, այսինքն դու՛ ես "վատը" եղել կամ լինելու, նրա փորձի համար: Իսկ եթե այդ "վատը" փոխենք "թշնամի" բառով, կստացվի՞ արդյոք, որ դուք երկուսդ, միմիայն մեկմեկու հանդեպ ունեցած բացարձակ սիրոց դրդված է, որ ձեր հաջորդ "սցենարը" գրելու ժամանակ համաձայնվում եք մեկմեկու համար "վատը" կամ "թշնամի" լինել...

    ---------- Ավելացվել է՝ 11:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:39 ----------

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ ազատությունը շփոթում են լկտիության հետ…
    Հոյակապ է ասված` շնորհակալություն:

  8. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համամիտ չեմ էն մտքի հետ, որ մարդու մտքով ինչ-որ անցնում ա, ուրեմն իր էությունն ա դա:
    Շատ ու շատ մտքեր են գալիս ու գնում: Երբեմն պահի տակ: Նույնիսկ չենք էլ գիտակցում...
    Երբեմն էնքան ջղայնացած ենք լինում, որ ինչ միտք ասես որ չի գալիս...
    Բայց բավական ա մի քիչ սառել, ու կտեսնես, որ նույն մտքի մասին մտածելիս էլ հին ցանկությունը չես զգում...
    Այսինքն ամեն ինչը կախված ա պահից: Կոնկրետ իրադարձություններից:

    Բացառություններով իհարկե:

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպիսի տպավորություն է ստեղծվում, հարգելի Սելավի, որ Դուք ավելի շատ բաներ ունեք ասելու, և սակայն չեք անում դա ինչ-ինչ պատճառներով: Հիշեցրիք ինձ Պլատոնին, որն ասում էր, որ ավելի շատ բան կուզենար ասել, բայց չունի դրա իրավունքը: Քանի որ Պլատոնի ժամանակներն անցել են, ու այսօր էլ հարկավոր է հնարավորին չափ ավելի ինֆորմացիա ստանալ, թույլ տվեք քիչ ավելի խորանալ Ձեր մտքերի մեջ: Եվ այսպես.


    Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր մոլորակի իրականությունը շուտով պիտի փոխվի: Ես ինքս համարում եմ, որ այո, բայց հաճելի կլիներ Ձեր կարծիքը լսել:


    Նշանակու՞մ է սա արդյոք, որ մեզանից յուրաքանչյուրը, մեր Մեծ Կյանքի ճանապարհին, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ մարդկանց համար, հանձն է առնում իր վրա "վատ" դեր խաղալ նրա՛նց կյանքում, նրա՛նց փորձի համար: Եվ ստացվու՞մ է արդյոք, որ ձեր երկուսի` քո և քո օպպոնենտի, անցած կամ ապագա փորձի ժամանակ, շատ հնարավոր է, որ ձեր "դերերը" լրիվ հակառակն են եղել կամ լինելու, այսինքն դու՛ ես "վատը" եղել կամ լինելու, նրա փորձի համար: Իսկ եթե այդ "վատը" փոխենք "թշնամի" բառով, կստացվի՞ արդյոք, որ դուք երկուսդ, միմիայն մեկմեկու հանդեպ ունեցած բացարձակ սիրոց դրդված է, որ ձեր հաջորդ "սցենարը" գրելու ժամանակ համաձայնվում եք մեկմեկու համար "վատը" կամ "թշնամի" լինել...
    Սիրելի Sambitbaba իհարկե ասելիք շատ կա, սակայն հայ հասարակության մեջ դեռ չկա այն համապատասխան մասսան որին կհետաքրքրի այդ ասելիքը:

    Սակայն ես ոչ մեկի չեմ մեղադրում, քանզի գիտեմ՝ ամեն մեկը իր ինքնուրույն ճանապարհն է անցնում կատարելության:
    Վերջին հաշվով տերևին՝ ամենևին պետք չի որ ամբողջ ֆոտոսինթեզի մեխանիզմը իմանա, որպեսզի ինքը կանաչ լինի, առանց իմանալու էլ, նա կանաչելու է:

    Երկիր մոլորակի և իր ամբողջ բնակիչների փոփոխվելու մասին մի թեմա եմ բացելhttp://www.akumb.am/showthread.php/4...որակում այդտեղ կարող էս կարդալ բազում կարծիքներ, այդ թեմայի շրջանակներում:

    Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին՝ իհարկե ցանկացած սցենար գրվում է մի միայն բացարձակ սիրուց դրթված: Պարզապես մեր ուղեղը թույլ չի տալիս, որպեսզի այդ «վատ» կոչվածի հետևանքները նայենք ավելի բարձր մակարդակից, ոչ թե մեր «հասակի բարձրությունից»:
    Հենց այդ՝ վատ լավ, բարձր ցածր, թշնամի բարեկամն էլ, բեվեռացման արդյունքից է:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (28.09.2010), Արևածագ (28.09.2010)

  11. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջինը մտքիս Թումանյանի խոսքերն եկան.

    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,

    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.09.2010), My World My Space (28.09.2010), Անտիգոնե (28.09.2010), ՆանՍ (28.09.2010)

  13. #9
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդն իրականում Աստված է:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Philosopher (28.09.2010), Sambitbaba (29.09.2010), VisTolog (28.09.2010), Սելավի (28.09.2010)

  15. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի վերնագիրը կարդալուց հետո առաջինը մտքիս Թումանյանի խոսքերն եկան.

    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
    Անշուշտ, շատ լավ է ասել մեր սիրելի Թումանյանը` 100 տարի առաջ: Բայց այսօր, հարյուր տարի հետո, խնդրում եմ, եկեք գոնե մի քիչ հավատանք, որ ավելի ենք մոտեցել այդ ճանապարհի վերջին...

  16. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    իհարկե ասելիք շատ կա, սակայն հայ հասարակության մեջ դեռ չկա այն համապատասխան մասսան որին կհետաքրքրի այդ ասելիքը:
    Եվ ի՞նչ: Եթե չկա, ուրեմն ի՞նչ է հարկավոր նրա համար, որպեսզի լինի: Մի՞թե նրանք չեն հարկավոր, ովքեր պետք է իրենց վրա հանձն առնեն գոնե ասելը. "մարդի՛կ, այսօր աշխարհում լրիվ նոր բաներ են կատարվում` այս, այս, այս: Ծանոթացեք, հնարավոր է, որ այն հետաքրքրի ձեզ":
    Այսօր տարբեր թեմաներով ինֆորմացիան անսահմանափակ է, և եթե մարդ գաղափար չունի, թե ի՞նչ է իր փնտրածը, գիտե՞ս, թե որքան է հավանականությունը, որ նա պատահաբար կգտնի ու կդառնա այն, ում հետ դու արդեն հնարավոր կհամարես կիսվել. դրա հավանականությունը հավասարազոր է նրան կայծակը հարվածելու հավանականությանը...
    Ինչ խոսք, մեծ է քարկոծվելու հնարավորությունը: Մարդկությունն ավելի սովոր է նիհիլիստական "եթե ես չգիտեմ, ուրեմն` չկա" մոտեցմանը: Եվ սակայն չեմ կարծում, որ ավելի ճիշտ է գաղտնի պահել այն, ինչ դու գիտես:
    Եվ հետո, քո այդ միտքը. "ամեն մեկն իր ճանապարհն է անցնում"... Ասենք, թե դու գիտես, որ երկու տարի հետո բոլորին "Մերսեդես" են բաժանելու: Բայց "Մերսեդես" ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդ ամենաքիչը երկու տարի "Ժիգուլի" ունենա, արդյո՞ք դու չես ասի բոլորին, որ իրենց արդեն այսօր "Ժիգուլի" է հարկավոր գնել: Չէ՞ որ երկու տարի հետո նրանք ստիպված կլինեն ավելորդ երկու տարի սպասել իրենց "Մերսեդեսին":

  17. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի՞նչ: Եթե չկա, ուրեմն ի՞նչ է հարկավոր նրա համար, որպեսզի լինի: Մի՞թե նրանք չեն հարկավոր, ովքեր պետք է իրենց վրա հանձն առնեն գոնե ասելը. "մարդի՛կ, այսօր աշխարհում լրիվ նոր բաներ են կատարվում` այս, այս, այս: Ծանոթացեք, հնարավոր է, որ այն հետաքրքրի ձեզ":
    Այսօր տարբեր թեմաներով ինֆորմացիան անսահմանափակ է, և եթե մարդ գաղափար չունի, թե ի՞նչ է իր փնտրածը, գիտե՞ս, թե որքան է հավանականությունը, որ նա պատահաբար կգտնի ու կդառնա այն, ում հետ դու արդեն հնարավոր կհամարես կիսվել. դրա հավանականությունը հավասարազոր է նրան կայծակը հարվածելու հավանականությանը...
    Ինչ խոսք, մեծ է քարկոծվելու հնարավորությունը: Մարդկությունն ավելի սովոր է նիհիլիստական "եթե ես չգիտեմ, ուրեմն` չկա" մոտեցմանը: Եվ սակայն չեմ կարծում, որ ավելի ճիշտ է գաղտնի պահել այն, ինչ դու գիտես:
    Եվ հետո, քո այդ միտքը. "ամեն մեկն իր ճանապարհն է անցնում"... Ասենք, թե դու գիտես, որ երկու տարի հետո բոլորին "Մերսեդես" են բաժանելու: Բայց "Մերսեդես" ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդ ամենաքիչը երկու տարի "Ժիգուլի" ունենա, արդյո՞ք դու չես ասի բոլորին, որ իրենց արդեն այսօր "Ժիգուլի" է հարկավոր գնել: Չէ՞ որ երկու տարի հետո նրանք ստիպված կլինեն ավելորդ երկու տարի սպասել իրենց "Մերսեդեսին":
    Մի շտապիր սիրելի Sambitbaba ամեն բան կատարվում է Ճիշտ ժամանակին, և անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:
    Ամեն մեկը ինքն է ընտրում թե որ ժամանակահատվածում ինչ սովորի, ինչի հետ ծանոթանա:
    Կրկին մի անհանգստացիր՝ մարդը չի, որ գտնում է ինֆորմացիան, դա ինֆորմացիան է գտնում մարդուն:
    Մարդը պարզապես՝ (գիտությանը դեռ անհայտ պատճառներով) ձգում է այն իր տեսանելի տարածք, որ ինֆորմացիայի հետ արդեն պատրաստ է ծանոթանալու:
    Ու կախված քո այդ պահի գիտակցության բարձրության աստիճանից, «պատահաբար» հանդիպում էս հենց այն ինֆորմացիային որ քեզ խիստ անհրաժեշտ էր:
    Քանի մարդը ուրիշ դասեր է ուսումնասիրում, և առայժմ այդ ինֆորմացիայի խիստ անհրաժեշտությունը չի զգում, ուզում էս ոսկե սկուտեղով մատուցիր, միևնույնն է, նա վանելու է քո այդ ինֆորմացիան, քանի որ իր հոգու պլանը այդ պահին, ուրիշ դաս ուսումնասիրելն է, իսկ դու իրան ձանձրացնելու էս:

    Այնպես որ դեպքերին մի հրի, նրանք գիտեն որ ժամին ում պիտի հանդիպեն:

    Ամեն սերմ, իր ծիլ տալու և աճելու ժամանակն ունի:
    Ամեն սերմ, աճի տարբեր արագություն ունի:
    Արեգակը իր իմաստությունը սովորեցնելու սեզոնն ունի, լուսինը իր, չես կարող արեգակի իմաստությունները ստանալու սեզոնին, լուսնի իմաստությունը սովորել:

    հ.գ. եթե աշակերտը պատրաստ է, նրան միշտ էլ ուսուցիչ կգտնվի:
    Հույսով եմ հասկացար ընդհանուր ձևակերպված միտքը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.09.2010), Tig (30.09.2010), VisTolog (29.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 64
    Վերջինը: 22.03.2019, 13:41
  2. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  3. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55
  5. Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է
    Հեղինակ՝ hasulik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 04.05.2010, 16:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •