User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ո՞վ է մարդն իրականում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այն ինչ առաջարկում ես պատկերացնել, իրականում հնարավոր չէ անգամ պատկերացնել:
    Չամիչ ջան, պատմության մեջ արդեն եղել են նման դեպքեր։ Պատկերացրու, որ ինչ որ մեկը, ով առօրյայում շատ նորմալ ու լավ մարդ է երևում, իրականում աշխարհից նեղացած մեկն է, բայց վախենալով հասարակությունից ու օրենքներից չի կարող անել այն ինչ իր մտքով տարիներ շարունակ անցնում է։ Բայց եթե հաստատվի օրինակ՝ նացիստական սիստեմը, նա արդեն կկարողանա իրագործել իր մտքում եղածները։ Քանի հնարավորություն չկար, «նորմալ» մարդ էր, բայց հենց մի առիթ եղավ....

    Կամ մարդը ուրիշների ներկայությամբ սուրբ է, բայց երբ հարմար առիթը գա, կամ օրինակ նա մնա մենակ և իրեն ոչ մեկը չտեսնի, նա կարող է գողանալ, բռնաբարել, սպանել....Խոսքը սրա մասին է գնում։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (31.08.2009), ՆանՍ (28.09.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, պատմության մեջ արդեն եղել են նման դեպքեր։ Պատկերացրու, որ ինչ որ մեկը, ով առօրյայում շատ նորմալ ու լավ մարդ է երևում, իրականում աշխարհից նեղացած մեկն է, բայց վախենալով հասարակությունից ու օրենքներից չի կարող անել այն ինչ իր մտքով տարիներ շարունակ անցնում է։ Բայց եթե հաստատվի օրինակ՝ նացիստական սիստեմը, նա արդեն կկարողանա իրագործել իր մտքում եղածները։ Քանի հնարավորություն չկար, «նորմալ» մարդ էր, բայց հենց մի առիթ եղավ....

    Կամ մարդը ուրիշների ներկայությամբ սուրբ է, բայց երբ հարմար առիթը գա, կամ օրինակ նա մնա մենակ և իրեն ոչ մեկը չտեսնի, նա կարող է գողանալ, բռնաբարել, սպանել....Խոսքը սրա մասին է գնում։
    Jarre ջան, հասկանում եմ ինչի մասին է խոսքը, ցավոք մարդկության պատմությունը լիքն է դեպքերով երբ իշխանությունը հայտնվել է սադիստների ձեռքում: Բոլորիս էլ հայտնի է որ եկեղեցին ժամանակին մարդկանց ներշնչելով ամենատարբեր սնահավատություն, իշխանության մենաշնորհը իր ձեքն է վերցրել եվ գործել սարսափելի հանցանքներ: Բայց բռնությունը միշտ էլ բերում է բռնության, մարդիկ միշտ էլ գտել են էս կարգի երեվույթնորի դեմն առնելու միջոցներ:

    Այո, որոշ մարդիկ ընդունակ են ամեն ինչի, բայց ընդհանուր առմամբ մարդկանց մեծ մասը ձգտում է ապրել շառից փորձանքից հեռու: Մարդկանց մեծ մասի պահանջները հիմնականում նունն են՝ ինքնադրսեվորվել եվ լինել երջանիկ: Նորմալ մարդը դրական է տրամադրված աշխարհի նկատմամբ. պատիժ կրելու սպառնալիքը չէ որ նրան հետ է պահում հանցանք գործելուց:
    Իսկ հանցավոր մարդուն անգամ ամենադաժան պատժի սպառնալիքը չի կարող հետ պահել չարիք գործելուց: Իսկ ինչ կանեն էս կարգի մարդիկ եթե էտ սպառնալիքն էլ վերանա, հենց էստեղ է որ ես ասում եմ նման բան հնարավոր չէ, հանցավոր աշխարհի ներկայացուցիչները սովորաբար ոչ էլ վախենում են օրենքով դատվելուց, բայց նրանք մշտապես վախը սրտներում ապրում են սամասուդի սպառնալիքի տակ: Իզուր չի որ էտ աշխարհի ներկայացուցիչներից համարյա ոչ ոք իր մահով չի մեռնում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (31.08.2009), Jarre (31.08.2009), Գաղթական (26.09.2009), Գևոր (31.08.2009), Սելավի (31.08.2009)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ մարդը դրական է տրամադրված աշխարհի նկատմամբ. պատիժ կրելու սպառնալիքը չէ որ նրան հետ է պահում հանցանք գործելուց:
    Իրոք այդպես է, ճիշտ ես։ Այս թեմայում իմ գրառումներից մեկում ես էլ եմ նշել այս միտքը, բայց այլ ձևակերպմամբ։
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հանցավոր մարդուն անգամ ամենադաժան պատժի սպառնալիքը չի կարող հետ պահել չարիք գործելուց:
    Սա էլ է ճշմարտություն։ Բայց ես չեմ խոսում ծայրահեղությունների մասին՝ օրինապաշտի ու հանցագործի։

    Այս թեման բացելուց ես հատկապես նկատի ունեի մեզանից յուրաքանչյուրին, իսկ եթե շրջանակը ավելի նեղացնեմ, ապա նկատի ունեի կոնկրետ ինձ։

    Եթե անկեղծ լինենք, ապա կգտնենք մեր մեջ մի բան, որը մեզ պտտեցնում է իր մատների շուրջը, ու եթե մենք դրա դեմ նպատակային կերպով չպայքարենք, ապա հարմար առիթ ստեղծվելու դեպքում անպայման այդ միտքը գործերի կվերածվի։

    Այս թեմայի նպատակներից մեկն էլ հենց դա է, որ մեր մեջ կարողանանք գտնել պոտենցիալ վտանգավոր մտքեր ու եթե ոչ արմատախիլ, ապա գոնե պայքարենք դրանց դեմ։

    Մարդիկ չեն ծնվում վատը կամ լավը, նրանք այդպիսին դառնում են կյանքի ընթացքում։ Ոչ մեկը երաշխավորված չի բացասական ու հասարակության համար վտանգավոր մարդ դառնալուց։

    Ուստի միշտ հարկավոր է հիշել, որ երբեմն նույնիսկ մենք ինքներս մեզ կարող ենք իրականում չճանաչել։ Իսկ մտքերին հետևելը, ու հիշելը, որ մենք իրականում ոչ թե այն ենք, ինչպիսին մեզ տեսնում ու գնահատում են ուրիշները, այլ ինչպիսին մենք կանք մեր մտքում, կարող է մեծ օգնություն լինել այս հարցում։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.09.2010), Tig (04.09.2009), Դեկադա (18.09.2009), Ուլուանա (31.08.2009), Սելավի (31.08.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Jarre ջան, հիմնականում համաձայն եմ էն մտքիդ հետ, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ առաջանում են ու կան այնպիսի մտքեր ու ցանկություններ, որոնք մենք ինչ ինչ պատճառներով ստիպված ենք քողարկել և զսպել, ու նույնիսկ այն աստիճաի, որ ինքներս մեզ չխոստովանենք դա: Բայց ցանկացած մարդու մեջ էլ առաջ են գալիս թե բացասական և թե դրական ցանկություններ ու մտքեր, ու միանշանակ ասել, թե որն է գերակշռում, դժվար է: Ավելի ճիշտ դրականի կամ բացասականի գերակշռումը ձևավորվում է տվյալ անհատի զարգացմանը զուգընթաց՝ կախված տվյալ անհատի հակումներից, ձգտումերից, միջավայրից, նախկինում կուտակած պատճառահետևանքային ազդեցություններից և այլն…
    Եվ կարծում եմ, որ իրական զարգացման համար այդ բևեռների բախումը անհրաժեշտ է: Այսինքն մինչև մարդ ինքն իր մաշկի վրա չզգա ինչոր բացասական երևույթի ազդեցություն, ապա նա դժվար թե կարողանա իր մեջ ենթագիտակցորեն կամ գիտակցորեն պայքարել, իր իսկ կողմից այդ երևույթը մեկ ուրիշի նկատմամբ իրականացնելու մտքից ու ցանկությունից: Իհարկե դա հաճախ ունենում է նաև հակառակ ազդեցություն, այսինքն մարդ չարանում է իր վրա բացասական ազդեցություններ կրելուց և դրանից դրդված ինքն ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում շրջապատի վրա: Բայց վաղ թե ուշ նա հասկանում է, որ այդ ձևով նա հայտնվում է բացասական ազդեցությունների շրջանագծում և մինչև որ չդադարի բացասականի ազդեցությունից ելնելով ինքն էլ ավելի բացասական պատասխան տալուց, նա չի կարող այդ շրջանագծից դուրս ելնել…
    ՄԻ քիչ խուճուճ ստացվեց միտքս, բայց հուսով եմ կհասկացվի…
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 04.09.2009, 14:50:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.09.2009), Jarre (04.09.2009), Sambitbaba (28.09.2010), Գաղթական (26.09.2009), Գևոր (04.09.2009), Դեկադա (18.09.2009), Ուլուանա (08.09.2009), Սելավի (04.09.2009)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ցանկացած մարդու մեջ էլ առաջ են գալիս թե բացասական և թե դրական ցանկություններ ու մտքեր, ու միանշանակ ասել, թե որն է գերակշռում, դժվար է:
    Այո՛, ճիշտ ես։ Հիմա իմ մեջ կան համ բացասական, համ էլ դրական ցանկություններ ու դրանք անընդհատ պայքարի մեջ են։ Հանգիստ ու նորմալ պայմաններում միանշանակ դժվար է ասել, թե որն է գերակշռում իրոք դժվար է, բայց ամբողջ հարցը հետևյալումն է. արդյո՞ք մենք վստահությամբ կարող ենք պնդել, որ բարեսնպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում վատը չի գերակշռի՝ վերածվելով գործերի։ Կրկնվում եմ, բայց նացիստական Գերմանիան սրա վառ ապացույցներից է։
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի ճիշտ դրականի կամ բացասականի գերակշռումը ձևավորվում է տվյալ անհատի զարգացմանը զուգընթաց՝ կախված տվյալ անհատի հակումներից, ձգտումերից, միջավայրից, նախկինում կուտակած պատճառահետևանքային ազդեցություններից և այլն…
    Իրոք այսպես է, անցած կյանքը և ներկա կյանքի մթնոլորտը ու պայմանները մեծ ազդեցություն են ունենում այս հարցի վրա։ Եվ շատ լավ նկատեցիր, որ մարդու մղումներն ու ցանկությունները ձևավորվում են մարդու զարգացմանը զուգընթաց։ Ուրեմն այստեղից կարելի է անել հետևություն, որ շատ կարևոր է միշտ մեր ղեկավարության տակ պահել մեր ներքին էության զարգացումը և թե ինչ մտքերով ենք սնում մեր ուղեղը, քանի որ գործերը դրանք արարքների վերածված մտքերն են։

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե դա հաճախ ունենում է նաև հակառակ ազդեցություն, այսինքն մարդ չարանում է իր վրա բացասական ազդեցություններ կրելուց և դրանից դրդված ինքն ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում շրջապատի վրա:
    Այս երևույթից խուսափելու համար, շատ կարևոր է, որ մարդու համար ճշմարտությունը չլինի հարաբերական, որը միշտ պատրաստ է փոփոխվել ու հարմարվել պայմաններին։

    Այսօր շատերն են պայքարում իրենց մտային ազատության համար և որպես լավագույն քայլ ամեն ինչ անում են, որ իրենց միջից վերացնեն տաբուները, դոգմաները և անում են այն ինչ ուզում են։ Եվ այսօրվա աշխարհի խնդիրների ու մարդկային որակների անկման հիմնական պատճառն էլ հենց սա է։

    Իրականում ազատ մարդը երեք հիստերիկի պես չի պայքարի նման երևույթների դեմ։ Իսկ եթե մարդը հաճախ է խոսում ազատության մասին, շատ դեպքերում դա նրանից է, որ նա իրեն չի համարում ազատ և անընդհատ այդ թեման շահարկելը նրան ենթագիտակցորեն ուժ է տալիս ապրելու։

    Ես օրինակ իմ կյանքում ունեմ սկզբունքներ, որոնք նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում չեմ խախտի։ Շատերի կարծիքով դա դոգմա է կամ տաբու։ Կյանքի իմ սկբունքներից են՝ միշտ սիրել ՄԱՐԴ արարածին անկախ իր ռասայից, կուլտուրայից և այլ տարբերություններից։ Չխլել մարդկային կյանք։ Չդժբախտացնել ուրիշին իմ էգոիզմի պատճառով։ Մարդկանց չչարաշահել և չշահագործել։ Չապրել միայն սեփական էգոի համար ու երբեք չդառնալ այն մարդկանցից, ում համար ողջ տիեզերքը կառուցված է և ստեղծված է միայն սեփական «ես»-ի համար։

    Առանց նման «տաբուների» ու «դոգմաների» (ես դրանք չեմ համարում տաբու կամ դոգմա) ապրելով, մարդը ունակ է ամեն ինչի։

    Գերմանիայում նացիստների ժամանակ միայն հաշված մարդիկ էին, ովքեր պատրաստ էին իրենց սկզբունքները պահել՝ չդառնալով նացիստների պես գազան, անգամ իրենց սեփական կյանքի գնով։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդիկ ունեին հստակ սկզբունքներ, որոնք հարաբերական չէին։ Ահա թե ով է մարդն իրականում։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.09.2010), Tig (07.09.2009), Գաղթական (26.09.2009), Սելավի (06.09.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր շատերն են պայքարում իրենց մտային ազատության համար և որպես լավագույն քայլ ամեն ինչ անում են, որ իրենց միջից վերացնեն տաբուները, դոգմաները և անում են այն ինչ ուզում են։ Եվ այսօրվա աշխարհի խնդիրների ու մարդկային որակների անկման հիմնական պատճառն էլ հենց սա է։

    Իրականում ազատ մարդը երեք հիստերիկի պես չի պայքարի նման երևույթների դեմ։ Իսկ եթե մարդը հաճախ է խոսում ազատության մասին, շատ դեպքերում դա նրանից է, որ նա իրեն չի համարում ազատ և անընդհատ այդ թեման շահարկելը նրան ենթագիտակցորեն ուժ է տալիս ապրելու։
    Jarre ջան, այ այս մտքերդ ևս մեկ անգամ ուզում եմ մուգ տառերով շեշտել
    Էսօր Ազատության ձգտումը իրոք որ շատերի մոտ հասնում է հիստերիայի աստիճանի և հենց այդ ձգտումն է որ դարձել է համար մեկ կոմպլեքսը… Մարդիկ ազատությունը շփոթում են լկտիության հետ:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ իմ կյանքում ունեմ սկզբունքներ, որոնք նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում չեմ խախտի։ Շատերի կարծիքով դա դոգմա է կամ տաբու։ Կյանքի իմ սկբունքներից են՝ միշտ սիրել ՄԱՐԴ արարածին անկախ իր ռասայից, կուլտուրայից և այլ տարբերություններից։ Չխլել մարդկային կյանք։ Չդժբախտացնել ուրիշին իմ էգոիզմի պատճառով։ Մարդկանց չչարաշահել և չշահագործել։ Չապրել միայն սեփական էգոի համար ու երբեք չդառնալ այն մարդկանցից, ում համար ողջ տիեզերքը կառուցված է և ստեղծված է միայն սեփական «ես»-ի համար։

    Առանց նման «տաբուների» ու «դոգմաների» (ես դրանք չեմ համարում տաբու կամ դոգմա) ապրելով, մարդը ունակ է ամեն ինչի։
    Այս մտքերիդ, ավելի ճիշտ սկզբունքներիդ միայն մի բան եմ ուզում ավելացնել, բացի «չ»-ով սկսվող սկզբունքներից, կարելի է նաև դրանց կողքին հավասարապես շեշտել նաև այն սկսբունքները որոնք մարդ անում է այս կամ այն հանգամանքում: Այսինքն չարվողների կողքին դնենք նաև արվողները:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիայում նացիստների ժամանակ միայն հաշված մարդիկ էին, ովքեր պատրաստ էին իրենց սկզբունքները պահել՝ չդառնալով նացիստների պես գազան, անգամ իրենց սեփական կյանքի գնով։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդիկ ունեին հստակ սկզբունքներ, որոնք հարաբերական չէին։ Ահա թե ով է մարդն իրականում։
    Իսկ Նացիստական Գերմանիան իրոք որ վառ օրինակ է, ու նման բանից խուսափելու համար պետք է մարդ ունենա զարգացած ու կայուն բանականություն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.09.2009), Jarre (07.09.2009), Գաղթական (26.09.2009), Սելավի (07.09.2009)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Շատ հետաքրքիր թեմա է..

    ի միջի այլոց՝ տարիներով ավելի ու ավելի եմ համոզվել, որ մեր հայրենակիցները սույն թեմայի վառ օրինակն են..

    Հայաստանը ինքնին փակ միջավայր է, ուր լուրերը տարածվում են լույսի արագությամբ և մարդը պետք է իրոք որ 10 չափի և նոր մեկը ձևի (պատահական չէ, որ սա Հայկական ասացվածք է) իր իրական մտքերն ու ես-ը շրջապատին ցույց տալուց առաջ..

    Հային հսկում է հենց ինքը Հայը.. բնականաբար միայն Հայը գիտե, թե ինչ է «թույլատրված» Հային, և ինչը ոչ..
    այսինքն՝ Հայը առանց ծայրահեղ քննադատության կարող է նայել շատ բաների, քանի դեռ դրա հեղինակները իր հայրենակիցները չեն..

    այսպիսով՝ Հայաստանից դուրս գալով Հայն ընկնում է մի միջավայր, որտեղ իրեն «հսկողները» քիչ են և կամաց-կամաց սկսում է ցուցաբերել իր գաղտնի ցանկությունները..

    Հ.Գ. թեմայի ոգին չխաթարելով ասեմ, որ այս երևույթը, իմ կարծիքով, ունի իր թ՛ե բացսական և թ՛ե դրական կողմերը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (26.09.2009), Tig (29.09.2009)

  15. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2009
    Գրառումներ
    58
    Բլոգի գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Շատ ծավալուն թեմայա բայց ես կպատասխանեմ շատ կարճ մարդը հասարակ մահկանացու է:

  16. #9
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Ես օրինակ մտածեցի դրա մասին, բայց անընդհատ վատ բաներ էր միտքս գալի.... Մարդը հասարակական էակ է, ու դա նշանակում է որ մարդը ինչ որ հարաբերություններում զիջումա, ինչ որ բան չի անում ու չի կարողանում անել որը ճիշտ է...... իհարկե կան լավ մտածող մարդիկ, բայց վատ մտածողների թիվը չափից դուրս ավելի շատ է: Հիմա դուք ասում եք որ մարդու բոլոր ցանկությունները կատարվեին, մարդիկ անեին այն ինչ ուզում են....... Աստված չանի էդպեսի ժամանակներ գան.... դա կոչվում է անարխիա, քաոս, աշխարհը կփոխվի ու վերջիվերջո կկործանվի: Դեռ հիմա, որ մեր բազում մտքերն ու ցանկությունները սահմանափակ են մենք ուղղված ենք դեպի կործանում, լա պատկերացրեք ինչ ուզենաինք անեինք....... Եթե դա լինի ընտանիքի մակարդակով կքայքայվի ընտանիքը, եթե քաղաքի` քաղաքը, եթե պետության` պետությունը, եթե մոլորակի` մոլորակը.....
    Այնուամենայնիվ ինչքան էլ մտածենք վերջիվերջո ամեն ինչի ավարտը քաոսն է նույնիսկ բնության հիմնական օրենքներից մեկը` էնթրոպիայի աճի օրենքը` թերմոդինամիկայի երկրորդ օրենքն է դրա մասին ասում <յուրաքանչյուր համակարգում պրոցեսներն ուղղված են դեպի էնթրոպիայի աճին` անկարգավորության ավելացման> դրա մասին է ասում, բայց այդպիսի դրության դեպքում, ամեն ինչ շատ ավելի կարագանա....

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.10.2009)

  18. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2009
    Գրառումներ
    58
    Բլոգի գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես ձեր հետ համամիտ չեմ:

  19. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ձեր հետ համամիտ չեմ:
    Իհարկե ես էլ եմ դեմ վատատեսությանը, բայց նաև դեմ եմ անտեղի ու անհիմն լավատեսությանը։
    Եթե այսօր չգործեր դատական համակարգ, իրավահ մարմիններ, ու մարդիկ հսկողությունից դուրս լինեին՝ անեին այն ինչ ուզում են, ինչ մտածում են, իրոք քաոս ու անրախիա կլիներ։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (25.10.2009), Դեկադա (25.10.2009)

  21. #12
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ես էլ եմ դեմ վատատեսությանը, բայց նաև դեմ եմ անտեղի ու անհիմն լավատեսությանը։
    Եթե այսօր չգործեր դատական համակարգ, իրավահ մարմիններ, ու մարդիկ հսկողությունից դուրս լինեին՝ անեին այն ինչ ուզում են, ինչ մտածում են, իրոք քաոս ու անրախիա կլիներ։
    Համամիտ եմ պետությունը բռնության գործիք է, առանց պետության կամ դրա նման մի կառավարության մարդիկ խաղաղ ապրել չեն կարող

  22. #13
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ձեր հետ համամիտ չեմ:
    Որ դու փողոցում շատ խոշոր ասենք 50 000 ոց ընկած տենեիր ու դու կողքով անցնեիր արդյոք չէիր վերցնի՞՞՞՞

  23. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2009
    Գրառումներ
    58
    Բլոգի գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ դու փողոցում շատ խոշոր ասենք 50 000 ոց ընկած տենեիր ու դու կողքով անցնեիր արդյոք չէիր վերցնի՞՞՞՞
    Չէ չէի, վերցնի քանի որ դրա կարիքը չունեմ, կամ ել կվերցնեի ու կտայի նրան, ով դրա կարիքը իրոք ունի:
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 26.10.2009, 10:13:

  24. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված չանի էդպեսի ժամանակներ գան.... դա կոչվում է անարխիա, քաոս, աշխարհը կփոխվի ու վերջիվերջո կկործանվի:
    Իսկ մի գուցե հակառակը, հույս կլինի որ աշխարհը կփրկվի կործանումից?
    Իզուր չի ասվաց - "анархия мать порядка".
    Պատկերացրեք որ հանկարծ բոլոր մարդկանց դձեռքում զենք հայտնվի,ոչ թե մի մասի մոտ,ինչպես հիմա է. Եվ հանկարծ մի պահ մարդիկ հասկանան որ այլեվս ոչ մի համակարգ նրանց չի ղեկավարում,հետեվում և սահմանափակում արարքները. Ինչ կկատարվի?
    Սկզբում քաոս - մարդիկ կսկսեն իրար նկատմամբ արտահայտել տարիներով կուտակված ատելությունը, կսկսեն մեկը մյուսից խլել այն, ինչն իրենց կարցիքով հենց իրենց է պատկանում, մի խոսքով դոդ-երը կմեռնեն, որտեվ դոդ են, նեմեցները,ծաղիկները ,լֆիկները և այլոք նույնպես կմեռնեն , որովհետև նրանք ել են դոդ ու անօրինաբար օգտագործում են այն, ինչ ուրիշին է պատկանում...
    Քաոսից հետո կմնան ընտրյալները , ովքեր կհասկանան, կամ մինչև էտ էին հասկացել, որ ուրիշինը չի կարելի խլել, որտեվ նախ դա վատ բան է, 2-րդը էտ ուրիշն ել զենք ունի...
    Եվ ամեն ինչ կկանոնավորվի, կնկնի իր տեղը, բնական ձևով, ոչ արհեստական, ինչպես հիմա է...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 64
    Վերջինը: 22.03.2019, 13:41
  2. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  3. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55
  5. Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է
    Հեղինակ՝ hasulik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 04.05.2010, 16:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •