Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Նորմալ մարդը իրեն շրջապատող բազմաթիվ մարդկանց հետ գտնվում է ամուր հուզական էմոցիոնալ կապի մեջ: Նորմալ մարդը իր արարքներով չի կարող կառուցել էնպիսի մի աշխարհ, որտեղ իրեն թանկ մարդիկ կարող են լուրջ վտանգի ենթարկվել: Էնպես որ վախենալու բան չկա, քանի դեռ գոյություն ունի ընտանիք հասկացությունը սրանից վատ չի կարող լինել
Չամիչ ջան, ամեն հինգ վայրկյանը մեկ մի երեխա աշխարհում մահանում է պատերազմներից։ Սա աննորմալ մարդկանց ստեղծած համակարգը չի, այլ բավականին նորմալ, կրթված, խելացի դեմքի արտահայտություն ունեցող մարդկանց ու մեր բոլորի ստեղծած համակարգն է։

Եթե փորձենք զրուցել օրինակ՝ Իրաքում ապրող մարդկանց հետ, որոնք ականատես են պատերազմի ու թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանում երեխաների, բռնաբարում կանանց, տանջամահ անում ահարազատներին.... դժվար թե նրանք համաձայնվեն նշածդ մտքի հետ