Թերևս այս նախադասությունից կարելի է հանել «ընտրիալ» բառը: Եվ կստացվի որ դու չգիտես այնպիսի մարդիկ որոնց վերևում նկարագրել էս:
Իսկ եթե չգիտես դա չի նշանակում որ չկան, իմ կարծիքով կան ու շատ կան, որ չեն առաջնորդվում այդ մղումներով: Նրանց մղումները անկեղծ են և միայն սիրուց ելնելով:
Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց:
Կյանքը դեռ քեզ առիթներ կտա և դու էլ կճանաչես այդպիսի շատ ու շատ մարդկանց:
Քո ապրած տարածաշրջանում մի գուցե քիչ են ու չեն նկատվում, սակայն ամբողջ աշխարհում նրանք բազուն հազարներ են:
Իսկ վատ ցանկություն ասածը՝ սկզբից մարդը իր մեջ պիտի նայի և տեսնի թե ինչու է այդ երևույթը ինքը վատ համարում:
Եվ կտեսնի որ իր գիտակցությունը դրա հականիշ երևույթը իդիալականացրել է և ըստ այդմ էլ ինչը իր գիտակցության իդիալականացումից դուրս է նա վատ երևույթ կամ վատ ցանկություն է համարում:
Ստացվում է որ մարդը ոչ մի երևույթ էլ պիտի չիդիալականացնի, հակառակ դեպքում ինքը միշտ էլ վատի ու լավի է դասելու ամեն բան և ակամայից մեղադրելու է շատերին ու շատ երևույթներ, կյանքը պիտի ընդունենք այնպես ինչպես որ կա: Վստահելով կյանքին որ Նա չի սխալվում և ամեն բան անում է, որպեսզի մարդը առաջ ընթանա իր էվոլուցիոն զարգացման մեջ: Ամեն մեկին տալով իր հասանելիք դասը:
Փստորեն դուրս է գալիս երբ կյանքը ինչ որ մեկին իր հասանելիք դասն է տալիս և դա չի տեղավորվում մեր գիտակցության շրջանակներում, մենք սկսում ենք այդ մարդուն մեղադրել:
Մի բան էլ ավելացնեմ երբ մենք էլ մեղադրում ենք ուրիշներին դա էլ մեր դասն է, ուզենք թե չուզենք ամեն քայլափոխի տեսնելու ենք «մեղադրելու համար համարժեք երևույթներ», այդ կերպ էլ կյանքը կոտրում է քո միջի իդիալականացրած կարծրատիպերը:
Իսկ երբ տեսնում է որ չես հասկանում, քեզ կանգնեցնում է հենց այդ քո կողմից մեղադրվող երևույթի առաջ և հանգամանքների բերումով դու ինքդ կատարում էս հենց այն երևույթը, որին դու նախկինում մեղադրում էիր: Որպեսզի հասկանաս որ ոչ մեկին մեղադրել պետք չէ և պետք չէ նաև երևույթները լավի ու վատի դասել:
Էջանիշներ