Jarre ջան, հիմնականում համաձայն եմ էն մտքիդ հետ, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ առաջանում են ու կան այնպիսի մտքեր ու ցանկություններ, որոնք մենք ինչ ինչ պատճառներով ստիպված ենք քողարկել և զսպել, ու նույնիսկ այն աստիճաի, որ ինքներս մեզ չխոստովանենք դա: Բայց ցանկացած մարդու մեջ էլ առաջ են գալիս թե բացասական և թե դրական ցանկություններ ու մտքեր, ու միանշանակ ասել, թե որն է գերակշռում, դժվար է: Ավելի ճիշտ դրականի կամ բացասականի գերակշռումը ձևավորվում է տվյալ անհատի զարգացմանը զուգընթաց՝ կախված տվյալ անհատի հակումներից, ձգտումերից, միջավայրից, նախկինում կուտակած պատճառահետևանքային ազդեցություններից և այլն…
Եվ կարծում եմ, որ իրական զարգացման համար այդ բևեռների բախումը անհրաժեշտ է: Այսինքն մինչև մարդ ինքն իր մաշկի վրա չզգա ինչոր բացասական երևույթի ազդեցություն, ապա նա դժվար թե կարողանա իր մեջ ենթագիտակցորեն կամ գիտակցորեն պայքարել, իր իսկ կողմից այդ երևույթը մեկ ուրիշի նկատմամբ իրականացնելու մտքից ու ցանկությունից: Իհարկե դա հաճախ ունենում է նաև հակառակ ազդեցություն, այսինքն մարդ չարանում է իր վրա բացասական ազդեցություններ կրելուց և դրանից դրդված ինքն ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում շրջապատի վրա: Բայց վաղ թե ուշ նա հասկանում է, որ այդ ձևով նա հայտնվում է բացասական ազդեցությունների շրջանագծում և մինչև որ չդադարի բացասականի ազդեցությունից ելնելով ինքն էլ ավելի բացասական պատասխան տալուց, նա չի կարող այդ շրջանագծից դուրս ելնել…
ՄԻ քիչ խուճուճ ստացվեց միտքս, բայց հուսով եմ կհասկացվի…![]()
Էջանիշներ