Բայանդուր ջան, էլի դոգմատիզացնում ես
Ինչո՞ւ ես վախենում մարդասպան բառից։ Մարդ ծնելու պրոցեսը կոչվում է ծննդաբերություն, ու հեչ կապ չունի ծննդաբերողը այդ երեխային գցելու է, թե հոգատար մայր է դառնալու։
Մարդասպան նշանակում է մարդու կյանքը խլող, ու եթե չդոգմատիզացվենք, ապա բավական լավ ու ճիշտ բառ է։ Եվ թեման նրանով է հետաքրքիր, որ կարող ենք քննարկել տարբեր կատեգորիայի մարդասպանների հոգեկան վիճակը, որոնք շատ խիստ տարբերվում են իրարից։
Չէ, չես սխալվում։ Ես գիտակցում եմ, որ շատերը քեզ հետ կհամաձայնվեն և արդեն համաձայնվել են։
Բայց այստեղ հարցը իմ և քո մտածելակերպի որակը չէ, այլ մտածելակերպի հետևանքները։ Հիմա բացատրեմ.
ամբողջ հարցը նրանում է, Բայանդուր, որ այս քո նշած միտքը հակասում է ներքևի նշածդ մտքի հետ, քանի որ հենց այսպիսի մտածելակերպի հետևանքով է, որ այսօր մարդիկ դարձել են այնպիսին, ինչպիսին դու չես ուզում նրանց տեսնել։
Խելացի միտքը մնում է խելացի։ Ու եթե լինենք անաչառ, ապա կապ չունի ով է ասողը։
Հուսով եմ համոզված ես, որ խոսքը քո դեմ պայքարելու մասին չէ, այլ գաղափարախոսության դեմ պայքարելու։
Իհարկե ո՛չ։ Բայց այս երևույթի դեմ անհնար է պայքարել դառնալով նրանց նման։ Լավագույն պայքարը կլինի այն, որ թույլ չտաս նրանց քեզ դարձնել իրենց նման մտածող։
Բայանդուր ջան, հանգիստ թող մարդկությանը։ Մենք էնքան ատոմային ռումբ ունենք ստեղծած, որ բավական է այսօրվա մարդկությանը առնվազն 6 անգամ ոչնչացնելու համար։
![]()
Էջանիշներ