User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մարդասպանի հետագա կյանքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդասպանի հետագա կյանքը

    Էլի դոգմաներ
    Մարդասպան բառն ունի կոնկրետ իմաստ, բառացի վերլուծությունից հեռացած: Այն իր մեջ պարունակում է ագրեսսիայի կոնցեպցիա՝ բառը կարելի է բացատրել հետևյալ կերպ. մարդ, ով հարձակվում է ուրիշ մարդու/մարդկանց վրա ու խլում կյանքը/կյանքերը:
    Այն հոգեբանական կոնկրետ բնույթ ունի:
    Բայանդուր ջան, կներես բայց համաձայն չեմ ու կարծում եմ, որ շատ վտանգավոր ու մարդկության պրոգրեսին խանգարող մտածելակերպ է։
    Իսկ քոնը, կներես, իհարկե, եթե սխալվում եմ, նեղմիտ մտածելակերպ է, քանի որ տվյալ դեպքում ես մարդու բնական, կենդանական բնույթի արտահայտումները, նույնիսկ եթե դրանք իմ համար սուբյեկտիվորեն խորթ թվան, չեմ ներառել մարդասպանության կոնցեպցիայի մեջ:
    Բայանդուր ջան, կներես բայց համաձայն չեմ ու կարծում եմ, որ շատ վտանգավոր ու մարդկության պրոգրեսին խանգարող մտածելակերպ է։
    տարբեր մարդիկ պրոգրես ասելով տարբեր բաներ են հասկանում:
    Արտո Թունջբոյաջյանի խոսքերը, որ գրված են իր «Արտոստան» ալբոմում. «Եթե մենք պետք է մի բանի համար պայքարենք, եկեք պայքարենք բացասական գաղափարախոսության դեմ»։
    Արտոն էլ իմ համար երաժշտական հեղինակություն է, ու ոչ թե գաղափարական:
    Դե եկեք, պայքարեք իմ դեմ
    Քո կարծիքով մարդակերներն ուտում են մարդուն ատելությունի՞ց: Աֆրիկական որոշ ցեղեր համարում են մեզ վայրենիներ, քանի որ մենք թաղում ենք մեր մեռելներին: Նրանք դրա փոխարեն իրենց մեռելներին ուտում են: Ու մեռելներն ապրում են իրենց մեջ սերնդից սերունդ: Սա, իհարկե, մարդասպանության օրինակ չի՝ ավելի շուտ պարզապես կաննիբալիզմ է:
    Կաննիբալիստական մշակույթներից շատերում սպանված թշնամուն ուտելը գերագույն հարգանքի նշան էր: Եվ ի հակառակ դրան՝ ոչ ոք իր մարմին չէր ընդունի իր համար ատելի մարդուն:
    Երբ կարիք կա սնվել, իմ կարծիքով, բուսական ու կենդանական սննդի օգտագործմանը հավասար լրիվ, եթե ոչ ավելի, արդարացված է սննդի մեջ մարդկանց օգտագործելը: Անմարդկայի՞ն է, կասեք: Այո, անմարդկային է, բայց մարդիկ առնետների նման բազմացել են ու հիմա մանիակալ ոչնչացնում են այդ նույն բուսական ու կենդանական աշխարհը: Մի՞թե սա ձեր իդեալիստական «մարդկային» գաղափարներին շատ է համապատասխանում: Եթե դուք մարդկության գոյատևումով ու պրոգրեսսով եք մտահոգված, ապա ես մտահոգված եմ մոլորակի գոյատևման պրոբլեմով: Նույնիսկ մարդկության ոչնչացման գնով:
    Մարդասպանության իմ սանդղակի վերջին չորս աստիճանները մարդկության դեգրադացիայի հետևանք են: Երբ կենդանական ցանկացած պոպուլյացիա գերբնակեցվում է, սկսում է դեգրադացիան՝ հոմոսեքսուալիզմ, կաննիբալիզմ, ինցեստ, ագրեսսիա, հոգեկան խանգարումներ, և այլն: Այդ երևույթների հաշվին պոպուլյացիայում գլխաքանակը կարգավորվում է:
    Սանդղակի առաջին աստիճանում կան մարդիկ, ովքեր անզգույշ են եղել, չարաշահել են ինչ-որ բան՝ առանց մտածելու, որ այդպես կլինի, անուշադիր են եղել կամ իսկապես պատահմամբ են ինչ-որ բան արել: Ու դա բերել է մարդու մահի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (13.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.02.2017, 03:29
  2. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.06.2013, 04:38
  3. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը: Քննարկումներ
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 24.12.2012, 05:55
  4. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  5. Ակցիա ընդդեմ կարապի լճին հարող գազոնի «փոսման» և հետագա «բետոնացման»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.07.2007, 17:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •