User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մարդասպանի հետագա կյանքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդասպանի հետագա կյանքը

    Ժող, էլի դոգմատիզացնում եք: Անձամբ ես երբեք մարդասպան չեմ համարի ինքն իրեն կամ ուրիշներին պաշտպանող մարդուն: Ավելին, ինքն իրեն չպաշտպանող մարդն ավելի շուտ վախկոտ է կամ հոգեկան հիվանդ: Ու եթե ուղղակիորեն վտանգ է սպառնում կյանքին, ապա հարձակվողին կենդանի թողնելն անիմաստ է՝ կարող է նորից հարձակվել:
    Մարդասպան չեմ համարի նաև նրան, ով սպանում է սնվելու համար, քանի որ սնվելու օրենքն ավելի հին ու սուրբ է, քան հասարակությունը, որն արգելք է դրել կաննիբալիզմի ու ինցեստի վրա:

    Մարդասպաններին կարելի է դասակարգել հետևյալ սանդղակով.
    • Ակամա մարդասպաններ
    • Մարդիկ, ովքեր սպանել են անձնական կոնֆլիկտի մեջ
    • Իդեոլոգիական մարդասպաններ
    • Կոմմերցիոն մարդասպաններ
    • Պսիխոտիկներ

    Ընդ որում, մեղքի զգացողությունը մաքսիմալին է հասնում ակամա մարդասպանների մոտ, ովքեր պատահաբար են սպանել, ու սանդղակով բարձրանալիս անընդհատ իջնում է՝ պսիխոտիկների մոտ որոշ դեպքերում հասնելով զրոյի:
    Երկրորդ խմբի մարդիկ են, օրինակ, սրանք.
    «Ախպեր, քրֆեց՝ դանակս հանեցի, խփեցի սրտին»:
    Նման մարդիկ սպանում են կամ անզորության զգացողությունից, կամ էլ վրիժառության համար:
    Իդեոլոգիական մարդասպաններն են նրանք, ովքեր սպանում են հանուն իդեայի. հանուն ռասսայի մաքրության, հանուն հայրենիքի, հանուն հավատի, հանուն արդարության և այլն: Սրանք ամենազզվելի մարդասպաններն են:
    Կոմմերցիոն մարդասպանները սպանում են, ու դրանով փող են աշխատում: Նրանք աչքի են ընկնում ցինիզմով, որով փորձում են արդարացնել իրենց ու պաշտպանվել քննադատողներից, նրանց անվանելով «նաիվ», «ասպետ» և այլն:
    Պսիխոտիկները սպանում են, որովհետև ծանր հոգեկան շեղումներ ունեն: Նրանց էլ կարելի է բաժանել երկու խմբի: Մի խմբի մեջ մտնում են նրանք, ովքեր ոչ ադեկվատ ագրեսսիայի բռնկումներ են ունենում կամ սպանության կամ տանջելու ցանկություն: Երկրորդ խմբի մեջ մտնում են նրանք, ովքեր անտարբեր են մարդկային կյանքի նկատմամբ ու սպանում են հաճույքի կամ հետաքրքրության համար:

    Սա մարդկային ներքին շարժառիթների մասին է, ու ուղղակի կապ չունի մասնագիտությունների հետ, թեև պարզ է, որ, օրինակ, դահիճի իրագործած դատավճիռը կարող է դասվել ակամա մարդասպանությունների կարգին:
    Ու մեկ էլ հիշեք, որ սա ընդամենը դասակարգում է ըստ արարքի կամ արարքների խմբի, ոչ թե մարդկանց տեսակների հաջորդականություն: Ցանկացած դեպքում, սխալ է մարդուն որպես «մարդասպան» խարանելը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (31.08.2009), Աթեիստ (30.08.2009), Արամ (13.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.02.2017, 03:29
  2. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 09.06.2013, 04:38
  3. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը: Քննարկումներ
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 24.12.2012, 05:55
  4. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  5. Ակցիա ընդդեմ կարապի լճին հարող գազոնի «փոսման» և հետագա «բետոնացման»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.07.2007, 17:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •