Մարդկայնի պոպուլացիան լրիվ ուրիշ ձևերով ա կարգավորվում: Նայիր ժամանակակից Չինաստան, և նաև բոլոր պատերազմները ու նաև տարերային աղետները ու մասայական հիվանդությունները:
Մարդկայնի պոպուլացիան լրիվ ուրիշ ձևերով ա կարգավորվում: Նայիր ժամանակակից Չինաստան, և նաև բոլոր պատերազմները ու նաև տարերային աղետները ու մասայական հիվանդությունները:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բայանդուր ջան, էլի դոգմատիզացնում ես
Ինչո՞ւ ես վախենում մարդասպան բառից։ Մարդ ծնելու պրոցեսը կոչվում է ծննդաբերություն, ու հեչ կապ չունի ծննդաբերողը այդ երեխային գցելու է, թե հոգատար մայր է դառնալու։
Մարդասպան նշանակում է մարդու կյանքը խլող, ու եթե չդոգմատիզացվենք, ապա բավական լավ ու ճիշտ բառ է։ Եվ թեման նրանով է հետաքրքիր, որ կարող ենք քննարկել տարբեր կատեգորիայի մարդասպանների հոգեկան վիճակը, որոնք շատ խիստ տարբերվում են իրարից։
Չէ, չես սխալվում։ Ես գիտակցում եմ, որ շատերը քեզ հետ կհամաձայնվեն և արդեն համաձայնվել են։
Բայց այստեղ հարցը իմ և քո մտածելակերպի որակը չէ, այլ մտածելակերպի հետևանքները։ Հիմա բացատրեմ.
ամբողջ հարցը նրանում է, Բայանդուր, որ այս քո նշած միտքը հակասում է ներքևի նշածդ մտքի հետ, քանի որ հենց այսպիսի մտածելակերպի հետևանքով է, որ այսօր մարդիկ դարձել են այնպիսին, ինչպիսին դու չես ուզում նրանց տեսնել։
Խելացի միտքը մնում է խելացի։ Ու եթե լինենք անաչառ, ապա կապ չունի ով է ասողը։
Հուսով եմ համոզված ես, որ խոսքը քո դեմ պայքարելու մասին չէ, այլ գաղափարախոսության դեմ պայքարելու։
Իհարկե ո՛չ։ Բայց այս երևույթի դեմ անհնար է պայքարել դառնալով նրանց նման։ Լավագույն պայքարը կլինի այն, որ թույլ չտաս նրանց քեզ դարձնել իրենց նման մտածող։
Բայանդուր ջան, հանգիստ թող մարդկությանը։ Մենք էնքան ատոմային ռումբ ունենք ստեղծած, որ բավական է այսօրվա մարդկությանը առնվազն 6 անգամ ոչնչացնելու համար։
![]()
dvgray (13.09.2009)
Իսկ հիմա մի առաջրակ։ Ինչպիսի՞ն է մարդասպանություն պատվիրող մարդու հետագա կյանքը, ներաշախարհը, մտածելակերպը...
Պատվիրում են մարդասպանություն՝ վարձելով կիլեռներ։
Պատվիրում են մարդասպանություն՝ իրենց ժողովրդի մեջ սերմանելով քսենոֆոբիա և ու դաստիարակելով գազաններ, որոնք ամենասարսափելի կերպով խլում են այլ ռասայի և մշակույթի պատկանող մարդկանց կյանքեր։
Պատվիրում են մարդասպանություն՝ ցեղասպանություն, ֆինանսավորելով պետական բանականերին։
Ի՞նչ կասեք այս քայլերը հրահրողների ու կազմակերպողների մասին, և ոչ թե անմիջական սպանողների։
dvgray (13.09.2009)
Jarre (14.09.2009)
dvgray ջան, կարծում եմ սերիական մարդասպանի ձևավորման համար քո առաջարկած մոտիվացիոն մոմենտը էնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մարդասպանին իր արարքի հետ մենակ թողները իր տեղն ունի, բայց ես որքանով որ տեղեկություն ունեմ, սերիական մարդասպաններից շատ քչերն են նախկինում բանտում եղել: Սա անհատական խնդիր է: Կարծում եմ ամեն մի սերիական մարդասպանի ձևավորման պատճառները պիտի առանձին դիտարկել: Կարճ ասած՝ քո ընդհանրացված մոտեցման հետ էնքան էլ համաձայն չեմ:
Ինչ վերաբերվում է զուտ մարդասպանությանը, բնականաբար սա մարդ՝ որպես տեսակի տեսանկյունից դիտարկելով ինքնակործանում է, ինքնաոչնչացում: Ու այս արարքը դատապարտելի է: Ցանկացած տրամաբանական և ոչ տրամաբանական տեսանկյունից դիտարկելով վերջ ի վերջո միևնույն է գալիս ես այս եզրահանգմանը: Այլ հարց է թե ինչ պատասխանի պիտի արժանանա այս հանցագործությունը:
Իսկ ի՞նչ ես հականում մարդասպանին իր արարքի հետ մենակ թողնել ասելով: Չպատժե՞լ նրան:
հ.գ. գուցե այս հարցին արդեն պատասխանել ես, թեմայի ոչ բոլոր գրառումներն եմ հասցրել կարդալ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
dvgray (18.09.2009)
Tig ջան: Դու ճիշտ ես: Վերևում իմ գրածը հիմնավոր չէ: Երևի կինոների թողած էֆեկտտ է եղել մոտս
:
խոսքը էնքան պատասխանի մասին չէ, ինչքան մարդասպանի հետագա հոգեբանական խղճուկ վիճակի մասին:
այդպիսի գործողությունը "կուլ" տալը անհնարին է:
պատժել պետք է: Միանշանակ: Սակայն պատժի հայտնի ՝ ազատազրկման տարբերիակն, որը մարդկության չափ հին է, բազմիցս ապացուցել է որ բացի հանցագործին ահաբեկելուց ու հաճախ նաև դրա հետևանքով նրանից ավելի կատաղի հանցագործ փոխակերպելուց ուրիշ ֆունկցի չի ներառնում:
ես մի անգամ արդեն առաջարկել եմ մարդու "բացասական" մղումների զսպման մի մեխանիզմ, որն է ՝ ֆինանսական տուգանքը, երբ ինքը ու հանցանքի ծանր լինելու դեպքում իր սերունդները պարտադրված կլինեն մուծեմ խոշոր փողեր՝ կախված հանցանքի տեսակից: առանց մարդու ազատության վրա բռնանալու: Ազատությունը Աստծուց շնորված պարգև է, որ ոչ մեկը իրավունք չունի ցանկացած դեպքում կպչել Ազատությանը:
Հարցի ակտուալությունը պայմանավորված է դեռևս "կանաչ", շատ քիչ բան հասկացող պատանիներին ցուցանելու ցանկությանբ, որ ցանկացած մարդասպանություն դա մի այնպիսի ոճիր է, որից դեռևս ոչ մեկն էլ չի ստացել հավասարակշռություն:
Tig (18.09.2009)
dvgray ջան, միանգամայն համաձայն եմ են մտքիդ հետ, որ՝ Ազատությունը Աստծուց շնորված պարգև է, որ ոչ մեկը իրավունք չունի ցանկացած դեպքում կպչել Ազատությանը: Բայց ինչպես նաև՝ պատժել պետք է, միանշանակ, մտքիդ հետ: Ու այստեղ է, որ կանգնում ենք հակասության առաջ…
Իսկ ֆինանսական տուգանքի մեխանիզմը վատ գաղափար չի, բայց կարծում եմ նույնքան անկատար է, որքան ազատազրկմանը: Օրինակ ի՞նչ պիտի անել այն հանցագործի հետ, որը չունի ոչ ֆինանս, ոչ գույք, ոչ էլ սերունդներ… Կամ մի այսպիսի խնդիր էլ կարող է առաջանալ՝ հանցագործը ստիպված լինելով տուգանք վճարել՝ անում է մեկ այլ հանցագործություն ֆինանս հայթայթելու նպատակով… Այնպես, որ այստեղ էլ կանգնում ենք հակասությունների շարանի առաջ…
Իսկ այս միտքդ՝ դե փաստացի ճշմարտություն է:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
մարդասպանին պատժելու կամ չպատժելու խնդիրը լուծելու համար նախ պետք է գտնես դրդապատճառը, այսնիքն ինչն է այդ մարդուն ստիպել նման բան անել, ես թվարկեմ մի քանիսը
մարդ կա սպանում է ու դրանից հաճույք է ստանուն սրսնց հետ ոչ թե դատարանն ու ոստիկանները պտի աշխատեն ու պատժեն այլ հոգեբանները պետք է աշխատեն ու նման մարդկանց ինչքան ուզում ես բանտարկի վաղը մյուս օրը նույն բանն են անելու հաստատ քանի որ նրանք հիվանդ մարդիկ են
կան նաև մարդիկ ովքեր սպանություն են գործում պահի ազդեցության տակ այս դեպքում մենակությունն ու ժամանկը կարող են ինչ որ բան փոխել
կան սպանություններ որոնք կատարվում են վրեժի խանդի պատճառով…
իմ կարծիքով մարդասպանների հետ պետք է շատ լուրջ աշխատանք տարվի ու յուրաքանչյուրի հետ առանձին առանձին ոչ թե մեր օրենքի համաձայն եթե մարդ ես սպանել ուրեմն պետք է էսքան տարի բանտում անցկացնես ու հետո ախր չեն էլ հետևում էտ մարդը հաղթահարեց այդ ամենը թե դա նրա մեջ ավելի խորացավ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ