User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Իմ վերևի մարդը» թեմայում վերջինը Բարեկամի գրառումն էր, ես էլ հավես ունեմ իր մասին գրելու, բայց էդ թեմայում գրառում անել չեմ ուզում, էնպես որ, էստեղ կգրեմ:

    Ոչինչ, չէ՞, որ արտաքինից սկսեմ, չնայած իրեն երբեք իրականում չեմ տեսել:
    Ամեն դեպքում, ինձ համար Բարեկամը շատ սիրուն ու նուրբ կին է՝ տաքուկ աչքերով, անդիմադրելի հմայիչ ժպիտով ու ախորժելի խոպոպներով (որոնք հաճախ հարթեցնում է ):
    Ինձ համար ինքն էն կանանցից է, որոնք արտաքնապես միշտ նույն, համարյա աղջկական տարիքի են՝ անկախ ժամանակից:

    Բարեկամը ներքուստ էլ է նուրբ ու փխրուն կին: Ընդհանրապես, Բարեկամը ոտքից գլուխ կին է, և կարծում եմ, իր աշխարհն էլ հստակ բաժանված է իգականի և արականի՝ իրենց կոնկրետ դերերով ու տարբերություններով:

    Մի ժամանակ շատ անհանդուրժող էի Բարեկամի հանդեպ, ինչի պատճառով էլ հաճախ բախումներ էինք ունենում: Չեմ կարծում, թե իմ ու իր միջև տարբերությունները միայն արտաքին դրսևորումներով են բնորոշվում, ինչպես գրել էր վերջերս. կարծում եմ մենք էապես տարբեր մարդիկ ենք՝ տարբեր արժեհամակարգերով ապրող: Գուցե նման ենք զգացմունքայնությամբ ու դա արտահայտելու հանգստությամբ, գուցե նաև մանրուքներ նկատող հայացքով, բայց դրանից էն կողմ նմանություններն էլ կարծես վերջանում են:

    Զարմանում եմ Բարեկամի՝ մարդկային հարաբերություններին առնչվող լավատեսության վրա, երբ ամեն անգամ փորձում է որևէ իրավիճակում առաջացած «իրար չհասկանալը» բոլոր հնարավոր միջոցներով պարզել, ընդհանուր հայտարարի գալ. դրա համար ոչ ջանքեր է խնայում, ոչ «վիրտուալ թանաք»: Անկեղծ հուսով եմ, որ նման իրավիճակներում վերջնական արդյունքն իրեն չի հիասթափեցնում:

    Կարծում եմ, որ Բարեկամը կարող է լավ ու հավատարիմ ընկեր լիներ, և իրենից լիքը բաներ կարելի է սովորել, թեև մենք երբևէ ընկերներ չենք եղել, ու ինչ-որ պատճառով համոզված եմ, որ երբևէ չենք էլ լինի:

    Բարեկամը մարդկանց հանդեպ բարի ու նրբանկատ է, էսպես ասած՝ մարդկանց խնայող. կարծեմ, երբևէ կանխամտածված փորձ չի անում ինչ-որ մեկին, թեկուզ որևէ ակնարկով, տհաճություն պատճառել, ու կարծում եմ, որ նույնն էլ իր հանդեպ է ակնկալում, իսկ երբ իր պատկերացմամբ այլ վերաբերմունքի է արժանանում, ահագին խոցվում է և անցնում «արի ամեն ինչ պարզենք» իր մոդելին:
    Գնահատում եմ Բարեկամի՝ «խնայենք իրար, մարդիկ» չգրված կարգախոսը: Գուցե ժամանակի ընթացքում մի քիչ էլ ոգեշնչվել եմ դրանից ու վաղեմի ճանկերս ներս քաշել կամ գոնե նկատելիորեն կարճացրել:

    Բարեկամի ակումբային գրառումների հետ հազվադեպ եմ համաձայն լինում, թեև հետաքրքրությամբ կարդում եմ, իսկ այ մանրապատումային-օրագրային գրառումներից մի կարգին բավականություն եմ ստանում (ափսոս, որ դրանք հիմա քիչ են Ակումբում): Հատկապես սիրում եմ որևէ բանի՝ լինի իրավիճակ, մարդ, թե շորի կտոր, մանրակրկիտ նկարագրությունը, էն որ արդեն լրիվ իրական տեսնում ես նկարագրածը:

    Բարեկամը ժամանակ առ ժամանակ կորչում է Ակումբից, առաջներում՝ ավելի հաճախ ու երկարատև, բայց հուսով եմ, որ հիմա արդեն իր ամուր տեղը գտել է Ակումբում և այլևս հեռանալու դռներ չի փնտրում:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.03.2019), boooooooom (08.03.2019), CactuSoul (15.03.2019), John (06.03.2019), Progart (04.04.2019), Quyr Qery (25.11.2019), Sambitbaba (06.03.2019), Smokie (16.03.2019), Tiger29 (06.03.2019), Բարեկամ (06.03.2019), Գաղթական (06.03.2019), Ծլնգ (06.03.2019), Յոհաննես (06.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Շինարար (06.03.2019), Ուլուանա (06.03.2019), Տրիբուն (06.03.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •