User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

    Ակումբում կան «իմ վերևի մարդը», «ակումբցիների առաջին տպավորությունները իրար մասին», «վերևինիս բնորոշ մեկ յհատկանիշ» և այլ նմանատիպ թեմաներ, որտեղ հնարավորություն կա կարծիքներ արտահայտելու մեկը մյուսի մասին: Հաճախ լինում են ակումբցիներ, որոնց մասին ցանկություն կա կարծիք գրելու, բայց նա չի հայտնվում «իմ վերևի մարդը» թեմայում, իսկ առաջին տպավորությունն ու ներկայիս կարծիքը խիստ տարբերվում են:
    Ահա ինչու այս թեման բացեցի: Այստեղ կարող ենք գրել այն ակումբցիների մասին, որոնց մասին ցանկության դեպքում արտահայտվելու հնարավորություն չենք ունեցել:

    Միայն խնդրում եմ լինել քաղաքակիրթ և բացասական կարծիքներ գրելուց անձնական վիրավորանքների չանցնել, թեման չսարքել կռվի դաշտ, ինչպես նաև այն ակումբցիները, ում մասին լավ կարծիքներ կարտահայտվեն, թող իրենց պարտավոր չզգան նմանաձև պատասխանելուն, եթե ցանկություն չկա:

    Ուզում եմ, որ անկեղծ թեմա լինի, այն բարի նպատակներով է բացվել, չնայած հաշվի եմ առել, որ կարող է և հակառակն ստացվել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2010), Շինարար (30.01.2013)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. նա՝ ում մասին ուզում եմ խոսել

    Հենց սկզբից ու մինչև հիմա հետաքրքրությամբ կարդում եմ Էլմոյի, Ուլուանայի գրառումները:

    Հայկօն, ճիշտն ասած, սկզբում դուրս չեկավ, մի անգամ նույնիսկ բավական տաքարյուն վիճեցինք մի թեմայի շուրջ, բայց հետո աստիճանաբար համակրանքով լցվեցի իր հանդեպ, խելացի մտքեր է արտահայտում:

    Սիրում էի կարդալ մինիստրի, Երկնայինի, Astgh-ի գրառումները, բայց վերջերս ինչ-որ չեն երևում, կամ էլ ես այդ թեմաները չեմ նայում:

    Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Մարդուկի գրառումները քաղաքականության թեմայում, ոչ ստանդարտ տեսակետներ է արտահայտում:

    Առաջ հետաքրքրությամբ կարդում էի dvgray-ի (չնայած հաճախ համաձայն չէի իր հետ) ու Ռայադերի գրառումները, , բայց հետո աստիճանաբար հետաքրքրությունս կորավ, հին "դոզայի" տակ դեռ կարդում եմ, սակայն արդեն ոչ ինչպես առաջ:

    Վերջերս սկսել եմ հաճույքով կարդալ Տրիբունի գրառումները:

    Դե իհարկե, կան մարդիկ, որ սկզբից էլ դուրս չեն եկել ու մինչև հիմա էլ չեն գալիս, սակայն անուններ տալու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:

    Հարգանքներով
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.08.2009, 16:16:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Հիշում եմ, հորս տատն ասում էր. «եթե մի բան չես հասկանում, պիտի փորձես, որ հասկանաս»: Ես հորս տատին չեմ տեսել: Ու ինձ ոչ մեկը չի ասել, որ ինքը նման բան է ասել, բայց այ ես վստահ եմ, որ ասել է: Զգում եմ իրան՝ հորս տատին, նրա միս ու արյունն եմ... լավ կին էր:

    Ասածս ինչ է: Այս թեմայի իմաստն ու նշանակությունը չեմ հասկանում: Բայց կա պարզ ճշմարտություն. եթե ես չեմ հասկանում, դա դեռ չի նշանակում, որ անիմաստ թեմա է, կամ վատ նշանակությամբ: Խիստ հավանական է, որ ինձնից է, որ չեմ հասկանում: Չհասկանալու պատճառները շատ են: Ենթադրենք Պողոսը մտնում է ու գրում Պետրոսի մասին՝ վատ. ի տարբերություն վերը թվարկված թեմաների Պետրոսի մտքով էլ չի կարող անցնել, որ իր մասին վատ-վատ բաներ են գրել: Ու ստացվում է հետևից խոսել, բամբասել: Սա ընդամենը թեմայի իմաստը չհասկանալու, կամ այն անտեղի համարելուս պատճառներից մեկն է:

    Բայց դե չմոռանանք հորս իմաստուն տատին, ու փորձենք հասկանալ թեմայի նշանակությունը: Դրա համար փորձեմ կարծիքներ գրել: Իրականում երբեմն նկատում եմ, որ կարծիքներ շատերի մասին կուզեի գրել: Շատ-շատերի: Բայց որպեսզի հետևից խոսել չստացվի, ես կգրեմ այն մարդկանց մասին, ովքեր այս թեմայում եղել են ու խիստ հավանական է, որ կկարդան:



    Apsara. Այս աղջիկը իմ համար հակասությունների մի ամբողջ շտեմարան է. երբեմն նրան պատկերացնում եմ որպես խիստ նվիրվող, կամեցող մարդ, իսկ երբեմն որպես չարության տիպար, ով աջ ու ձախ բոլորին պիտի կծի: Երկար եմ մտածել այս մասին: Ի վերջո եկել եմ եզրահանգամ, որ Վարդուհին երբեմն պարզապես ինչ-որ բան գրելիս կամ ասելիս շտապում է, երկրորդ անգամ ասելիքի շուրջը չի խորհում, ինչի արդյունքում նրա խոսքը ստացվում է կծողական, թեև իր խորքում այդպիսին չէ, մարդը լրիվ ուրիշ բան է ցանկացել ասել: Վարդուհու հետ բազում անգամներ ինքս եմ կոնֆլիկտներ ունեցել՝ խորքային պատճառներն այդպես էլ չհասկանալով: Դուրս չի գալիս անհանդուրժողականությունը, բայց միաժամանակ դուրս գալիս է դիմացինին հասկանալ ուզելու կամքը. առաջին հայացքից իրար հակասող, բայց իրականում իրար փոխլրացնող հատկանիշներ: Ստերեոտիպերը ջարդելը խիստ բարդ է, նոր ինֆորմացիա տալը՝ դյուրին: Էսպիսի հակասական բաներ: Միայն վերջում նշեմ, որ ներկայումս խիստ բարեկամական եմ տրամադրված:


    One_Way_Ticket. Ճանաչում եմ միայն գրառումներից ու շատ մեծ ցանկություն ունեմ ճանաչել իրական կյանքում, փորձեմ բացատրել թե ինչու: Գրառումներից քիչ բան եմ կարդացել, որոնք որ կարդացել եմ, եղել են փաստարկված, լավ շարադրված, կուռ խոսքեր: Սա խիստ դրական հատկանիշ է իմ աչքում: Բայց նույն գրառումներից նկատել եմ նրա չափից ավելի կազմակերպվածությունը, տպավորություն ստացել, որ իր կյանքում ամեն ինչը ծրագրավորվում, նախապես մշակվում ու ըստ այդ մշակումի իրականացվում է: Կողքից պահի թելադրանքով արած խենթություններն ու խելառություններն, ըստ իմ ստացած տպավորության, բացառվում են: Իսկ ես չեմ սիրում այդ աստիճանը ծրագրավորվածությունը, ես սիրում եմ անկաշկանդվածությունը: Սիրում եմ, երբ մարդիկ կարող են պահի թելադրանքով գործել: Եվ ահա ճանաչել ցանկանալուս պատճառը դա է. ուզում եմ տեսնել, սխալվե՞լ եմ, թե՞ ոչ: Որպես գաղտնիք ասեմ, որ ուզում եմ սխալված լինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (28.10.2009), Ariadna (07.05.2010), Cassiopeia (28.10.2009), One_Way_Ticket (29.08.2009), Rhayader (29.08.2009)

  6. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Ինչ լավա, որ էս թեման կա:
    Քանի որ իմ վերևի մարդը թեմայում բռնացնելն էնքան էլ հեշտ չի, էստեղ կգրեմ: Կա չէ մարդկանց տեսակ, որ կարող են միշտ կողքիդ լինել, բայց փոխարենը ոչինչ չպահանջել` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր միշտ քեզ հասկանում են, նույնիսկ երբ ծայրահեղ ոչ ադեկվատ վիճակում ես ու երբեք երեսովդ չեն տա սխալներդ` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր գիտեն, զգում են էն պահը, երբ պիտի ինչ-որ քնքուշ բան ասեն կամ անեն, կամ ուղղակի պաչիկ սմայլիկ ուղարկեն` ինքը էդ տեսակից ա: Զարմանալի ա, բայց ինքը էն եզակիների ցանկում ա, ում գրեթե բոլորն իրենց հետո կարող են "Նոյան տապան" վերցնել, բայց շատ հաճախ կարող են ուղղակի մոռանալ, որվհետև բացառիկ ա ու չպարտադրող:
    Ինչպես բոլոր մահկանացուները, ինքն էլ թերություն ունի, ԱՄՆ քաղաքացի ա:

    Հ.Գ. Ահագին ժամանակ մտածում էի առաջինը Տաթուշի մասին գրեմ թե Ներսեսի?

    Սաս, պաչ:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (28.10.2009), Ariadna (07.05.2010), CactuSoul (28.10.2009), Cassiopeia (28.10.2009), Նարե (02.11.2009)

  8. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Այ մարդ ես չհասկացա էս թեմայում մենք իրար փնովում ենք թե՞ գովում....
    ինչևէ ես անեմ և մեկը և մյուսը
    ... ակումբ մտել եմ dvgray- գրառումները կարդալով`սկզբում ահավոր անտիպատիյա կար` ինչը հետագայում փոխվեց սիմպատիայի, ու ահագին ուրախացա երբ ընկերոջս կասկածանքների շնորհիվ, ինձ համար վերջնականապես պարզեցի, նրա տղամարդ լինելը- ես իրեն էտ սեռում ավելի եմ հարգում
    Մյուսն էլ կուզեմ նշել ՈւլուանայինՇատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս, բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող// տպավորություն:

    .... ինչի՞ գրեցի.... հետաքրքրությունից, քանի որ գովելը ամենից դյուրինն ա,իսկ բացասական կարծիքը արտահայտելը միշտ չի որ ստացվում ա....

    Կարծում եմ ակումբի այս երկու անդամը ում մասին գրել եմ էս գրառմանը կմոտենան հումորով,քանզի այն հենց տեղադրված է ժամանց բաժնում...

    .......

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.11.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուսն էլ կուզեմ նշել ՈւլուանայինՇատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս, բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող// տպավորություն:

    .......
    Ուլուանան գոռո՞զ հազար սխալվում ես

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (01.11.2009), Լուսաբեր (22.11.2009)

  12. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբ մտա Hydrology-ի (այժմ Սաֆարյան) խորհուրդով, ու կարծես չէի կարողանում պոկվել նրա կատարած գրառումներից, որոնք աչքի էին ընկնում ինտելեկտի մեծ պաշարով:
    Հիմա ֆավորիտների շարքն ավելացել է՝ Surveyr, Dayana, Բարձրահասակ, Jundai, Venus:
    Surveyr-ին և Բարձրահասակին վաղուց եմ ճանաչում, ու չեմ զարմացել, որ այստեղ էլ իրենց ուրույն տեղն ունեն:
    Dayana-ի հետ սկզբում անհաշտ էինք, ինչ թեմա բացում էի, նույն պահին իր թեթև ձեռքով այն աշխարհն էր ուղարկվում Դե հիմա այդ պրոբլեմը չկա (երևի այն պարզ պատճառով, որ էլ ադմին չի)
    Jundai-ն միշտ աչքի է ընկել իր պարզ, ուրախ և եթերային գրառումներով: Նրա գրառումները կարդալիս կարծես թե այդ ուրախ տրամադրությունը փոխանցվում է ինձ:
    Venus-ի հետ ծանոթացանք Սպորտ թեմայում, անընդհատ թարմ գրառումներով էր աչքի ընկնում, Շիրակի մարզի կարկառուն ներկայացուցիչ և, պարզապես, լավ մարդ:

    Նախկինում հետևում էի նաև VisTolog-ի գրառումներին, բայց ինչ դարձել է մոդեր մի շարք պատճառներ եմ ունեցել նրա հետ չհամաձայնվելու. նախ տարբերությունա դնում ակումբի որոշ անդամների միջև, նաև առանց մանրամասն ճշտելու նոր բացված թեմայի աղբյուրը, կարող է հանգիստ փակել այն (ներող կլնես Vist, բայց իմ կարծիքը սա է)
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 13.06.2010, 07:27:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.06.2010), Safaryan (19.11.2010), VisTolog (13.06.2010), Ժունդիայի (13.06.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե տարօրինակ թվա իմ գրառումն այս թեմայում, բայց դե ես ել հեռակա կարգով եմ տպավորվում ակումբցիների մասին՝ ճարս ինչ:
    Ուզում եմ անդրադառնալ որոշ անհատների, որոնց կարողացել եմ ըստ իրենց գրառումների անհատականացնել իմ պատկերացումներում…
    Kyahi - այս աղջիկը պարզապես զարմացնում է իր յուրօրինակ մտածելակերպով, հետաքրիր կերպար է ակումբում, արժի երբեմն առանձնակի ուշադրություն դարձնել նրա գրառումներին, վերլուծական մտքին, կյաքնի ընկալումներին: Մտահորիզոնը լայն է, բազմակողմանի զարգացած: Դեռևս անտաղանդ գրառման չեմ հանդիպել: Հաճախակի ենք նամակագրական կապի մեջ ու զգում ես անհատականության դրսևորումները: Չգիտեմ մոտս փաղաքշանք ա առաջացել նրա հանդեպ: Լավն ա:
    Երկնային - վույ ամմմաաաաաան… Շաքար ա` կծես, չայի հետ խմես: Կերազեի այդպիսի քույրիկ ունենալ` հումորով ու միաժամանակ նուրբ անձնավորություն: Մուկիկ:
    My World My Space-Քիչ կան նման վերլուծական մտքով անհատներ: Ամեն մի թեմայոոմ իմ արտացոլանքն եմ տեսնում նրա կերպարի մեջ: Անկեղծությունդ սիրում եմ Հով ջան:
    Ռուֆուս - Հայկ ջաաան ցանկացած գրառման տակ, երբ քո շնորհակալությունն եմ տեսնում, մոտս բարի ժպիտ ա առաջանում, կերպարդ դրական ա, շատ եմ հավանում: Խարիզմատիկ անձնավորություն ես: Դե Գյումրեցի ա, իսան ա: Արընիցս ա:

    Շարունակելի.....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  15. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.05.2010), A.r.p.i. (06.05.2010), Ariadna (07.05.2010), CactuSoul (06.05.2010), Farfalla (06.05.2010), helium (06.05.2010), kyahi (06.05.2010), My World My Space (06.05.2010), One_Way_Ticket (06.05.2010), Rhayader (06.05.2010), Smokie (29.11.2012), SSS (07.05.2010), Tig (06.05.2010), tikopx (06.05.2010), Yeghoyan (06.05.2010), Yellow Raven (06.05.2010), Yevuk (07.05.2010), Արևածագ (12.06.2010), Դատարկություն (06.05.2010), Դարք (06.05.2010), Դեկադա (06.05.2010), Երկնային (06.05.2010), Ինչուիկ (10.05.2010), Լուսաբեր (07.05.2010), Մանուլ (06.05.2010), Ռուֆուս (06.05.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Kyahi-ես էլ եմ նրան շատ հավանում, գրեթե միշտ կարդում եմ
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.05.2010), Ժունդիայի (07.05.2010)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երբ այս թեման բացվեց, որոշեցի այնպես անել, որ փակվի:
    Հետո մտադրությունիցս հրաժարվեցի:
    Իսկ ահա այսօր այս թեմայի կարիքն ունեմ:

    Ուզում եմ խոսել մի մարդու մասին: Չէ, մի ՄԱՐԴՈՒ մասին:
    Որ ասեմ ընկերներ ենք, սուտ կլինի: Թեև ինքն այն մարդկանցից է, ու հետ անվերապահորեն կուզեի ընկերություն անել: Համ էլ մի սենյակում քնել ենք իրար հետ
    Հաճախ եմ իր վրա «բարկացել», կամ ասածները ընդունել սվիններով: Բայց միշտ էլ, անգամ լուրջ հետը «վիճաբանելիս», անկախ մեր տեսակետների տարբերությունից հասկացել եմ, իմացել եմ, գիտակցել եմ, որ ազնվագույն մարդ է: Մեր իրականությունում բավական բացառիկ մարդկային տիպ: Սա մարդկային բարի տիպն ա, անկաշառ տիպն ա, երբեմն գուցե միամիտ տիպն ա, բայց միշտ ազնիվ տիպն ա, անկեղծ տիպն ա, նվիրվող տիպն ա: Սա դիմացինի վատը չուզող ու միշտ արդարության ձգտող տիպն ա: Սա նորություններ փնտրող, բայց հինը չուրացող տիպն ա: Հայկ, Ռուֆուս, ես նորից ուզում եմ կրկնել խոսքերս, իմացիր, որ միշտ կողքիդ եմ: Քեզ շատ եմ հարգում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.06.2010), Adam (12.06.2010), Agni (12.06.2010), Ambrosine (05.07.2010), Apsara (01.05.2011), Ariadna (05.07.2010), boooooooom (24.03.2012), Chilly (06.10.2010), Enigmatic (12.06.2010), Farfalla (13.06.2010), impression (27.06.2010), Inna (02.11.2010), Jarre (26.07.2010), Kuk (12.06.2010), Monk (19.11.2010), Norton (12.06.2010), One_Way_Ticket (12.06.2010), Sona_Yar (13.06.2010), SSS (14.06.2010), Ungrateful (23.06.2010), VisTolog (12.06.2010), Yellow Raven (12.06.2010), Yevuk (24.06.2010), Աթեիստ (12.06.2010), Արշակ (14.06.2010), Արևածագ (12.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Դատարկություն (12.06.2010), Դեկադա (08.07.2010), Երկնային (12.06.2010), Ժունդիայի (12.06.2010), Լեո (12.06.2010), ԿԳԴ (12.06.2010), Ձայնալար (05.07.2010), Մանուլ (12.06.2010), Նարե (12.06.2010), Շինարար (12.06.2010), Ուլուանա (12.06.2010), Ռեդ (12.06.2010), Ռուֆուս (12.06.2010), Ֆոտոն (12.06.2010)

  20. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, շատ չեմ սիրում գովեստներ ու անընդհատ մարդու մասին մեծարանքի խոսքեր ասել, բայց Չուկի գրառումը տեսնելով, չգիտեմ ինչի, ինձ մոտ էլ ցանկություն առաջացավ Հայկի մասին գրելու:
    Մի քանի բան կուզենամ գրել: Անկեղծ:

    Իր նման մարդ երևի թե չգտնես: Շատ մեծ սիրտ ունի, ու ինչպես վերևի գրառումում նշվեց՝ ազնիվ ա: Ազնիվ ա ամեն հարցերում: Իրեն չեմ պատկերացնում ինչ-որ կեղծ արարք անելիս, կամ կեղծ պահվածք ցուցաբերելիս:
    Ճակատին ասող ա: Եթե չի սիրում ինչ-որ մեկին՝ կասի չեմ սիրում ու վերջ: Շատ եմ սիրում մարդու մեջ բնավորության էս գծի տեսակը:
    Ի տարբերություն մարդկանց, ովքեր անկեղծ են ձևանում, Հայկը անկեղծների անկեղծն ա:
    Առանց կոմպլեքսների, բարի, հումորով, ինտելեկտով, ժպիտով ու ընկերական:
    Եզակի մարդկանց շարքին եմ դասում իրեն:
    Միշտ հաճույք ես ստանում նման մարդկանց հետ շփվելիս:

  21. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.07.2010), Apsara (01.05.2011), Chilly (06.10.2010), Chuk (12.06.2010), Enigmatic (12.06.2010), Gayl (13.06.2010), impression (27.06.2010), Kuk (12.06.2010), One_Way_Ticket (12.06.2010), VisTolog (12.06.2010), Yeghoyan (06.07.2010), Yellow Raven (12.06.2010), Yevuk (24.06.2010), Արևածագ (12.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Դատարկություն (12.06.2010), Երկնային (12.06.2010), Ժունդիայի (12.06.2010), Նարե (12.06.2010), Շինարար (12.06.2010), Ռուֆուս (12.06.2010), Ֆոտոն (13.06.2010)

  22. #12
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ մտածում էի` էս թեման ինձ համար չի... դե մի քանի ամիս առաջ եմ գրանցվել, ում մասին պետք է գրեմ, բայց չէէէ..... կան մարդիկ, ու մասին ուզում եմ կարծիքս արտահայտել....
    Նա, ու մասին ուզում եմ գրել, շատ լավ, բարի, պայծառ անձնավորություն է` Միքոն: Երբ նոր էի գրանցվել Ակումբում, ոչ ոքի չգիտեի, չգիտեի` վարկանիշը ինչ է, ինչի են վարկանիշ տալիս, գրառում ինչպես անեմ..... մի խոսքով` Միքոն ինձ օգնեց` բացահայտել Ակումբը: Հետո էլ ֆեյսբուք, սկայպ.... մի խոսքով` չնայած ես մարդկանց հետ ուշ եմ ընկերանում, բայց Միքոն բացառություն էր ինձ համար, շուտ ընկերացանք: Ու դեռ Միքոն ինձ ասում է` ինձ չմոռանաս..... ո?նց ես կարող եմ քեզ մոռանալ, այ տղա, ես սկլերոզով չեմ տառապում Ապրես Միքո, որ կաս....

    Ուզում եմ նաև գրել Rhayader-ի մասին: Սկզբնական շրջանում, ճիշտն ասած, Rhayader-ը ինձ վրա թողնում էր մի մարդու տպավորություն, ով անընդհատ փորձում է հակառակվել մարդկանց կարծիքին, /անգամ գրառում անելիս մտածում էի` հանկարծ Rhayader-ը չհակառակվի ինձ, թե չէ` էնքան գրագետ ա հակառակվում` մարդ չգիտի` ինչ պատասխանի /, բայց հետո հասկացա ու գնահատեցի Rhayader-ի բնավորության մեջ մի գիծ, որը մարդկանց մեջ շատ եմ հարգում` անձնական կարիք արտահայտելու ունակությունը: Առավել հեշտ է` ուղղակի գնալ հոսանքի ուղղությամբ, համաձայնվել մեծամասնության կարծիքին, բայց Rhayader-ը միշտ իր մտածելակերպը և կարծիքն ունի այս կամ այն երևույթների վերաբերյալ: Հանրության կարծիքը "հալած յուղի պես" չի ընդունում : Բռովո, Rhayader ջան... ապրես դու... Ակնդետ հետևում եմ Rhayader-ի գրառումային ակտիվությանը

    Շինարար.... Սկզբնական շրջանում Շինարարը ինձ համար ուղղակի "զեմլյակ էր" /ես էլ եմ արմատներով լոռեցի/ : Բայց հետո, երբ սկսեցինք ավելի շատ շփվել իրար հետ, հասկացա` դե լոռվա օդը լավն է էլի, հո զոռով չի ինձ համար բացահայտվեց ստեղծագործող Շինարարը, հումորով Շինարարը, հավեսով Շինարարը, լավ մարդ Շինարարը..... մեծագույն հաճույքով եմ կարդում Շինարարի գրառումները, անգամ եթե տվյալ թեմայով հետաքրքրված չեմ, եթե տեսնում եմ` Շինարարը էնտեղ գրառում ունի` անպայման կարդում եմ:Շինարար ջան, ինչպես կասեին մեր եղբայր ռուսները` так держать!!!!
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 12.06.2010, 14:09:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  23. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (12.06.2010), Inna (11.03.2011), Jarre (19.11.2010), Magic-Mushroom (15.06.2010), Meme (13.06.2010), My World My Space (12.06.2010), One_Way_Ticket (12.06.2010), Rhayader (25.07.2010), Sona_Yar (13.06.2010), SSS (14.06.2010), Yeghoyan (06.07.2010), Yellow Raven (12.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Դատարկություն (12.06.2010), Ժունդիայի (12.06.2010), Ինչուիկ (23.06.2010), Հայուհի (12.06.2010), Մանանա (14.06.2010), Շինարար (12.06.2010), Ռեդ (12.06.2010), Ռուֆուս (12.06.2010)

  24. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամ ա էս թեման եմ ման գալիս, տո:

    Էս մարդն ինձ ստիպում ա Ակումբում լոգին լինել, էն դեպքում, երբ ես չեմ ուզում:
    Էդ մեծ բան ա:
    Միշտ գրում ա մաքուր, շիտակ, ազնիվ. կասկածներ կան, որ արմատներով Լոռեցի ա :
    Ես սիրում եմ տողատակերով մտքեր, ու ուղիղ գրածից հաճախ նյարդայնանում եմ, բայց սկսել եմ կասկածել, որ Արթուրը տողատակ ասվածին ծանոթ չի, ու ի՞նչն ա, հատկապես, ինձ զարմացնում, որ էդ «անտողատակ», ազնիվ ու պարզ մտքերն էնքան լավն են, էնքան արժեքավոր, էնքան շատ բան են տալիս, որ տողատակ ասվածն էլ ում շունն է (c) Սևակ:
    Արթ, ապրես, որ Ակումբում կաս, ու որ Ակումբից դուրս կաս: Ճիշտ են ասում էլի, որ « Хорошего - должны бить много!».

    Մի խոսքով դու լրիվ լօվե դեմք ես:

    Հ.Գ. Դլյո ծեխ, կտո բիլ վ տանկե, Ջարեի մասին եմ գրել:

  25. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), A.r.p.i. (19.11.2010), Apsara (01.05.2011), Chuk (19.11.2010), einnA (18.11.2010), erexa (19.11.2010), Inna (06.02.2011), Jarre (19.11.2010), Kita (18.11.2010), Legolas (19.11.2010), Magic-Mushroom (19.11.2010), My World My Space (19.11.2010), SSS (19.11.2010), StrangeLittleGirl (19.11.2010), yerevanci (19.11.2010), Yevuk (19.11.2010), Արևածագ (19.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Դեկադա (18.11.2010), Ժունդիայի (19.11.2010), Կաթիլ (20.02.2011), ԿԳԴ (18.11.2010), Հարդ (19.11.2010), Մանուլ (19.11.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (17.03.2013), Ռեդ (20.02.2011), Ռուֆուս (19.11.2010)

  26. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման դուրս եկել ա. բուն եմ դնելու

    Էստեղ մենակ լավ բաներ չէին գրում, չէ՞

    Վիստոկի մասին գրեմ:
    Ակումբում իր ակտիվության սկզբնական շրջանում ո՜նց էր Վիստան նյարդերիս վրա ազդում: Իսկ երբ Զրիցարանի անբաժան մասն էր դառել, էլ չասեմ: Ադմինության շրջանում տեղեկացումներից էի նյարդայնանում: Բա որ իմացա Վիստան մոդեր ա դառել... էստեղ լռեմ Հետո ինչպես ընդունված է ասել ակումբում, սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել նրա գրառումներին և օ՜ հրաշք

    Ժամանակակից դեմք ա, ու ժամանակից կարողանում ա վերցնել էն, ինչ էդ պահին իրեն պետք ա: Չեմ կարող ասել լավն ա վերցնում, թե ոչ էնքան, բայց «անտակ կաթսայի պես չի խցկվել ժամանակակից կյանքի օվկիանոսը» (մեռնեմ մտքերիս )

    Ասածս ի՞նչ ա. «Վիստուլկին, մեկ-մեկ էս ակումբը թող, անձնական ու մասնագիտական կյանքդ առաջ գցիր, էստեղից չբացակայելդ կարող ա ահագին բանից հետ գցել»:

    Շնորհակալություն ընթերցելու համար:

    Վիստ

  27. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.11.2010), Ariadna (23.11.2010), E-la Via (05.02.2011), Freeman (20.02.2011), Inna (06.02.2011), Jarre (21.11.2012), Lianik (23.11.2010), Moonwalker (24.11.2010), My World My Space (23.11.2010), SSS (24.11.2010), StrangeLittleGirl (05.12.2010), Ungrateful (23.11.2010), VisTolog (23.11.2010), Yellow Raven (20.02.2011), yerevanci (24.11.2010), Yevuk (27.12.2010), Արևածագ (23.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Դատարկություն (27.12.2010), Ժունդիայի (23.11.2010), Լեո (23.11.2010), Կաթիլ (20.02.2011), ԿԳԴ (23.11.2010), Հայուհի (23.11.2010), Հարդ (23.11.2010), Մանուլ (23.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (17.03.2013), Ռեդ (20.02.2011), Ռուֆուս (23.11.2010)

  28. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրսել եմ ու ձայնալարերիս վիճակը լավ չի, բայց դա չի խանգարի, որ մի շատ կարևոր բան ասեմ ճշմարիտ Ձայնալարի մասին

    Շատ բան չեմ կարող գրել, որովհետև շատ մտերիմ չենք, բայց դա, Բագ ջան, չի խանգարում տեսնել էն, ինչը ակնհայտ ա։

    Ձայնալարը մի յուրահատուկ հատկություն ունի, որ մեր դարում հազարից մեկի մոտ հազիվ թե տեսնես։ Ու այդ հատկությունը միշտ գրավել է ինձ, բայց հիմա է հասունացել արտահայտվելուս պահը։

    Ուրեմն. իր մեկնաբանությանը ի պատասխան արված ագրեսիվ գրառում, իր գրառմանը ի պատասխան՝ սարկաստիկ գրառում, կպնողական գրառում կամ լեզվակռիվ ակնկալող գրառում, մի խոսքով բոլորիս ծանոթ անդուր իրավիճակներ։ Մի փոքր շեղվելով թեմայից թույլ տվեք նշել, որ դա Ակումբի խնդիրը չէ, քանզի այս երևույթը այս կամ այն դրսևորմամբ առատորեն հանդիպում է մեր առօրյա կյանքում և կենցաղում։

    Նման դեպքերում, Բագ ջան, դու քեզ դրսևորում ես շատ հավես ձևով։ Բնականից մոտդ ստացվում է կոտրել ու բարիացնել էտ իրավիճակը։ Գիտե՞ս կուլ չես գնում, էտ հաստատ։ Այսինքն էն իրավիճակը չի, որ պատասխան չունես ու գլուխդ կախ հեռանում ես, չէ ընդհակառակը՝ լիքը պատասխաններ ունես ու վստահ եմ, որ շատ ավելի տեղը դնողական ու սարկաստիկ կստացվի։ Բայց էությամբ այդպիսինը չես։ Դրա համար էլ քեզ հաջողվում է միշտ թուլացնել ու հանել լարվածությունը։

    Ու իմ կարծիքով դա նրանից է, որ մեջդ մի գրամ թարախություն չկա։ Ես լինեի, կամ ուրիշը լիներ քո տեղը մի հատ թարախակպնողական գրառում կաներ՝ սեփական գերակայությունը ցույց տալու համար։ Իսկ դու միշտ դրական լիցքեր ես փոխանցում, անգամ նման գրառումներին ի պատասխան քո գրառումներում։ Մերսի, որ էտպիսին ես ։

    Ու իմ մաղթանքը քեզ էն ա, Բագ ջան, որ թույլ չտաս, որ էս կյանքի անկապամարդկային էակների «մառոզները» երբևէ բորբոքեն քեզ՝ Ձայնալարիդ

  29. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.05.2011), Ariadna (27.12.2010), E-la Via (05.02.2011), einnA (27.12.2010), Kita (27.12.2010), Legolas (27.12.2010), Moonwalker (27.12.2010), One_Way_Ticket (27.12.2010), Rammstein (27.12.2010), SSS (27.12.2010), Ungrateful (27.12.2010), VisTolog (27.12.2010), Yevuk (27.12.2010), Արշակ (27.12.2010), Արևածագ (27.12.2010), Երվանդ (27.12.2010), Լեո (20.02.2011), Կաթիլ (20.02.2011), Հայկօ (27.12.2010), Ձայնալար (27.12.2010), ՆանՍ (13.07.2011), Շինարար (27.12.2010), Ուլուանա (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010), Տրիբուն (23.11.2012)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •