User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մի քիչ Անուկից բամբասեմ: Ուլուանան ոնց որ հեքիաթի պերսոնաժ լինի՝ էն աղետալի պահերին հայտնվող բարի փերիներից: Վերջերս իր մարդ տեսակի հերթական դրսևորումը ներսումս լիքը բան իրարահան արեց. հիմա Անուկին ավելի շատ եմ արժեվորում որպես մարդ, քան նախկինում երբևէ, թեև միշտ էլ լիքը սիրել եմ: Հայաստանում լիներ, ամբողջ ուժով կգրկեի:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (19.03.2019), CactuSoul (18.03.2019), Cassiopeia (18.03.2019), Meme (06.11.2019), Progart (18.03.2019), Skeptic (19.03.2019), Smokie (18.03.2019), Աթեիստ (18.03.2019), Նաիրուհի (18.03.2019), Ուլուանա (18.03.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,043
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում Ուլու-ի մասին խոսել: Անուկը հոգատարության ու թև-թիկունքության մարմնացում ա: Ես կարող ա իր հետ տարիներով չշփվեմ, բայց գիտեմ, որ ինքն էնտեղ ա. ինքը միշտ հասանելի ա ու միշտ իրան կարամ գրեմ ու միշտ էլ կլսի ու խորհուրդներ կտա: Իսկական մամա ա, էլի, հո զոռով չի: )) , Անուկը, չնայած երբեմն հակառակ տպավորությունն ա թողնում, բավականին խոցելի ա: Ու աշխատում ա դա ցույց չտալ: Իսկ ո՞վ ա սիրում իր խոցելիությունը ցույց տալ որ: Հազվադեպ պատահող տեսակ ա ինքը: Հազվադեպ հոգատարության, կոռեկտության ու ընկերական ճիշտ արժեքների կրող: Ես իրեն շատ եմ սիրում: 2005 թվի նոյեմբերին եմ հանդիպել առաջին անգամ ու սիրտս կպել ա: , թեև ռեալում շատ չենք շփվել, բայց տպավորություն ա՝ թե մի ամբողջ էպոխա ենք իրար հետ անցկացրել: Վիրտուալ ընկեր, շնորհակալ եմ գոյությանդ համար:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.03.2019), Cassiopeia (19.03.2019), Meme (06.11.2019), Progart (19.03.2019), Skeptic (19.03.2019), Smokie (19.03.2019), Բարեկամ (19.03.2019), Ուլուանա (19.03.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,043
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել (հեսա կասեն՝ մոռթեց թողեց իրա խոսալով. հա՛ ինչ-որ մեկի մասին ուզում ա խոսա ) ոչ թե Չուկի, այլ իր կնոջ՝ Ֆոտոնի մասին: Ես իր ակումբային կերպարին բացարձակ ծանոթ չեմ ու մեկ-երկու գրառում եմ տեսել իրենից: Ֆեյսբուքով հետն ընկեր եմ ու աննկարագրելի մի պոզիտիվ էներգիա եմ ստանում էս աղջկանից: Անբացատրելի մի բան ա: Նախ, ես որ առաջին անգամ իրեն տեսա նկարում՝ ապշեցի: 99 տոկոսանոց նմանություն՝ մորաքրոջս Լիլիային՝ ջահել ժամանակ: Աննախադեպ նմանություն: Տենց բան ես հլը չէի տեսել: Ապշել եմ: Ու քանի որ ես Լիլիայիս պաշտում եմ՝ Ջուլիետան մեխանիկորեն ոնց որ դարձած լինի ընտանիքիս անդամը: Մենք նույնիսկ վիրտուալ իրար հետ չենք շփվել, ուղղակի որպես Չուկի կին՝ ընկերության հայտ էի տվել, ընդունել էր: Հիմա տատանվում եմ արդեն՝ որպես Չուկի կին էի տվել հայտը՞ , թե՞ որպես մորաքրոջս երիտասարդության տարիների մարմնացում… մի խոսքով՝ կարևոր չի: Ու ամեն անգամ իր էսպես պոզիտիվ ու եթերային ստատուսներով ինձ պարուրում ա դրական էներգիայով: Էլ չասեմ, թե ինչ հրաշք բալիկ ունեն Չուկի հետ միասին: Դե, Չուկին միշտ էլ հարգել ու սիմպատիայով եմ վերաբերվել (մի քիչ նախանձով, իհարկե ու ներքին անվստահությամբ. դե էն ռուսականոտ դիմագծերի համար…) , ու ամեն անգամ հիանում եմ իրենց զույգով ու բախտավոր համարում իրենց բալիկին՝ էդպիսի ծնողներ ունենալու համար: Ֆոտոն և Չուկ, ապրեք:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.03.2019), CactuSoul (20.03.2019), Cassiopeia (20.03.2019), Chuk (20.03.2019), Freeman (20.03.2019), Meme (06.11.2019), Smokie (24.03.2019), Ուլուանա (20.03.2019)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամի մասին եմ ուզում մի-երկու բան ասել. աղոտ հիշում եմ, որ երբևէ հանդիպել ենք, երևի 2006-7ի կողմերը։ Ու նույնիսկ հիշում եմ, որ բավականին դրական տպավորություն էր թողել։ Հետո տարիներով կորել էր տեսադաշտիցս։ Վերջերս որ վերադարձավ Ակումբ ու տենց ագրեսիվ պահվածք դրսևորեց, մի տեսակ ցավով արձանագրեցի, որ էս տղեն կա-չկա խելքը թռցրել է Եվրոպաներում։ Իսկ հիմա, երբ էդ ագրեսիան հիմնականում անցել է, Ադամի ներկա պահվածքը-կերպարը բավականին նման է էն հի՜ն թվերի՝ իմ վրա թողած տպավորությանը։ Ասածս ինչ ա, բարով ես վերադարձել, ապո։ Հարգանքներս։
    Վերջին խմբագրող՝ John: 24.03.2019, 23:46:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (24.03.2019), CactuSoul (25.03.2019), Cassiopeia (25.03.2019), ivy (25.03.2019), Quyr Qery (25.11.2019), Smokie (25.03.2019), Աթեիստ (25.03.2019), Յոհաննես (24.03.2019), Նաիրուհի (27.03.2019), Շինարար (25.03.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել One_Way_Ticket-ի մասին, ավելի ճիշտ՝ զարմանալ։

    Մի անգամ այստեղ մի տեղ, վաղուց, One_Way_Ticket-ը գրել էր, որ իր ներկայիս ապրելու կարգավիճակը մաքուր իմաստով "բոմժ"-ի բնորոշումն ունի (առանց մշտական բնակության վայրի), ու ես չեմ դադարում զարմանալ (ապշելու աստիճանի), թե ինչպես է նրան հաջողվում դա պահպանել մինչև օրս։

    Իմ առաջին (և վերջին) հանդիպմանն իր հետ, երբ նա մի երկու օրով մեր կողմերն էր եկել, այնպես իմիջիայլոց, ընդհանրական առումով նկատեցի, որ մականուն ընտրելիս մարդ պիտի զգույշ լինի․ այն հմայիլի պես կարող է դառնալ ճակատագրական կարգավիճակ։ Անդրադառնալով անկապ տեղն այդ ասածիս, զավեշտական է թվում հիմա, թե դա որքան համապատասխանեց հենց իր դեպքին, որովհետև հենց այդպես՝ միակողմանի տոմսով պարբերական մեկնումներով էլ ապրում է One_Way_Ticket-ը։

    Հուսով եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի (նա ինքն էլ այստեղ նշել է տարբեր առիիթներով), որ One_Way_Ticket-ը երևի մի տասը (?) տարի առաջ հաստատվեց Ավստրալիայում (Մելբուրնում) ՝ մշտական բնակության, բոլոր օրենքներով օրինական կարգավիճակով։ Վստահաբար, քաղաքացի է նաև։ Բայց սրանից մի քանի տարի առաջ թողեց Մելբուրնը ու մեկնեց "մեկ ուղղությամբ" ճամփորդությունների անվերջ շարքի, որոնք շարունակվում են մինչև օրս։ Նախ, ոտքի տակ տվեց ավստրալիական ողջ բնակելի և ոչ բնակելի տարածքները՝ ավտոմեքենայով, ապա թողեց և մայրցամաքը, ու սկսեց հայտնվել աշխարհի տարբեր ծայրերում՝ Հարավային Ամերիկայից մինչև Հեռավոր Արևելք, Եվրոպայից մինչև Հնդկական թերակղզու կորած ջունգլիներ։ Շատ առաջ ճամփորդական բլոգ էր գրում, ափսոս, որ դադարել է։

    Ու ինչի համար սկսեցի այս գրառումս։ Արտահայտելու զարմանքս ու տարակուսանքս, թե ինչպես է դա հնարավոր։
    Ինչպես է հնարավոր, տարիներ շարունակ՝ մինչև անորոշություն (?), առանց "տան" զգացողության ու կարոտի, հյուրանոցներում, ճաշելով դրսում, մեկ ճամպրուկով՝ տարվա բոլոր եղանակներին, զբոսաշրջիկի մշտական տրամադրությամբ, և այս ամենը ինքնաբավ մենակության մեջ։ Ճամպրուկի պահը հատկապես ամենաուշագրավն է։ Նախանձելի է, որ մարդ իր կյանքի ողջ ունեցած-չունեցածը կարողանում է տեղավորել մի ճամպրուկի մեջ։ (Ինչպես կասեր հայտնի քեռին՝ կարևորը խելքս հետս ա )

    Ինչևէ, ես կատարյալ տարակուսանքի մեջ եմ․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.04.2019, 14:09:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2019), Cassiopeia (04.04.2019), Chuk (05.04.2019), Freeman (04.04.2019), John (07.04.2019), Progart (04.04.2019), Smokie (04.04.2019), Աթեիստ (04.04.2019), Յոհաննես (04.04.2019), Ուլուանա (04.04.2019), Տրիբուն (20.11.2019)

  11. #6
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2019), erexa (05.10.2023), ivy (05.11.2019), John (06.11.2019), Quyr Qery (25.11.2019), Smokie (16.11.2019), Աթեիստ (06.11.2019), Արշակ (08.11.2019), Բարեկամ (06.11.2019), Գաղթական (20.11.2019), Հայկօ (06.11.2019), Շինարար (06.11.2019), Ուլուանա (07.11.2019), Տրիբուն (20.11.2019)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան
    Արշակը շատ լավն ա: Եթե իմ պատկերացումներով «իդեալական» մարդ պատկերեի, իրեն շատ նման կլիներ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2019), erexa (05.10.2023), Quyr Qery (25.11.2019), Smokie (16.11.2019), Աթեիստ (06.11.2019), Արշակ (08.11.2019), Բարեկամ (06.11.2019), Շինարար (06.11.2019), Ուլուանա (20.11.2019), Տրիբուն (20.11.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակին մի երկու անգամ տեսել էի,բայց նորմալ չէինք շփվել,էս ամառ վերջը նորմալ ծանոթացանք ու եզակի լավ տպավորություն թողեց,էն որ մի բացասական բան չեմ կարա մտածեմ էս մարդու մասին,իսկ հիմա երբ ֆբում ռաստվում եմ Արշակի մասնակցությամբ քննարկումներին հերթական անգամ հիանում եմ էս մարդով,մեծատառով մարդ։Մեր երկրին ու մեր հասարակությանը Արշակի պես մարդիկ են պետք ու էդ դեպքում հաստատ մենք թույն ապագա կունենանք,ես հազվադեպ եմ էսքան դրական բաներ գրում,բայց Արշակի դեպքում տեղինա։Կենացդ Արշակ ջան
    Արշակը յուրահատուկ լավն ա։ Ես երկու անգամ եմ հանդիպել, առաջին անգամ շատ վաղուց էր, մի ութ տարի առաջ, խմբի մեջ, ու առանձնապես չշփվեցի, էդ ժամանակ ինքը շաատ ջահել էր ու մանկական մաքրության լույս էր ճառագում, իսկ երկրորդ անգամ՝ չեմ հիշում՝ անցա՞ծ տարի էր, թե՞ նախանցած, առանձին հանդիպեցինք, ու թեև արդեն կայացած երիտասարդ էր ( ), բայց մաքրության լույսը տեղում էր՝ անփոփոխ
    Արշակը շատ հետաքրքիր զրուցակից ա, զրուցելն իր հետ անվերջ հետաքրքիր ա, մի տեսակ՝ չսպառվող, ինձ շատ հարազատ ա իր արժեհամակարգը, իսկ իր դիտարկումները դիպուկ են ու իմաստալից (իր "շվեդական" պատմությունները/վերլուծությունները երբեմն մեջբերում եմ որպես հավաստի աղբյուր )

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.11.2019), Cassiopeia (20.11.2019), ivy (20.11.2019), Quyr Qery (25.11.2019), Smokie (29.11.2019), Աթեիստ (20.11.2019), Արշակ (14.02.2020), Գաղթական (20.11.2019), Շինարար (20.11.2019), Ուլուանա (20.11.2019), Տրիբուն (20.11.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •