Չգիտեմ, էս թեմայում ես երբևէ գրառում արել եմ, թե չէ, բայց էսօր, չգիտեմ ինչի, մի տեսակ ցանկություն առաջացավ մեջս մի երկու հին ու նոր ակումբցիների մասին, մի երկու բան ասել
Ambrosine, կամ Աստղո: Աստղոյին տեսել եմ շատ շուտ: Էն ժամանակ, երբ Ակումբը հստակ բաժանված էր լևոնականների ու հակա-լևոնականների: Թու-թու-թու, յառի հանրապետականներ ոնց որ չկայինՈւ մենք Աստղոյի հետ նույն ճամբարում էինք: Հիմա էլ ենք նույն ճամբարում, բայց էլ լևոնական չենք:
Ակումբում մի հոգի լևոնական ա մնացել: Չենք ասի ով ա, բայց բոլորը գիտեն, որ փղիկն ա: Աստղոն մի հատ հետաքրքիր հատկանիշ ունի – էն պահին, երբ թեման արդեն վերածվել ա դաժան խրախճանքի, ինքը կարա մուտք գործի թեմա, հատկապես քաղաքականության բաժնում, ու մի հատ երկար, դասախոսական, գիտական (հղումներով, ծանուցումներով, բանով) հոդվածով հանդես գա, ու ամփոփի թեման: Բայց ես միայն էս վերջերս եմ բացահայտել Աստղոյի մի ուրիշ, գոնե իմ կողմից էսքան ժամանակ չբացահայտված հատկանիշ – հզոր ու արտակարգ նուրբ հումորը: Չգիտեմ, ինքն ա փոխվել, թե ես եմ զարգացել, բայց էս վերջրս Աստղոյի ամեն գրառումը, նույնիսկ մի տողանոց, արտակարգ հումորով ա ստացվում՝ չկորցնելով գիտական հիմնավորվածությունը: Աստղո ջան, տակ ձեռժած: Դու շատ հզոր դեմք ես, ու գոնե իմ համար Ակումբի դարավոր համ ու հոտերից ես:
Ռեյ սամա: Դեռ չամ հասկացել, էս մարդը տաղայա թե աղջիկ: Չեմ էլ կարում հասկանամ, թե քանի տարեկան կլինի մոտավորապես: Բայց մի բան հաստատ հասկացել եմ, ինքը COOL ա: Նույնիսկ շատ COOL: Մեր առաջին իրար մեջբերած գրառումները, որը սկսվեց ինձանից մի ոչ էնքան բովանդակային թեմայում, ավելի շուտ ստուգողական փոխհրաձգության էր նման, որի ժամանակ ես ատրճնակով էի, իսկ սույն դեմքը ծանր հրետանիով: ՃՃՃՃ ... Ինձ էս հիշեցրեց իմ առաջին գառումն Ակումբում 2008 թվին, երբ Գալոն ինձ քիչ էր մնում ոտատակ տար: ՃՃՃՃՃ .... Իսկ հիմա, իմ ու Գալոյի միմյանց նկատմամբ նուրբ զգացմունքները երևի ոչ մեկի համար գաղտնիք չեն (Սասի ականջը խուլ ... ): (Էս չի նշանակում, որ ես Ռեյ սամայից ինչ-որ բան եմ ակնկալում ՃՃՃՃՃ, ինձ Գալոյի սերը ծովի պես հերիք ա, ուղղակի լավ հիշողություն էր): Բայց դրանից հետո, էս մարդը՝ Ռեյ սաման (մի հատ լավ կլիներ իմանալ, թե էտ ինչ ա նշանակում, in the first place) մի անհասկանալի ուժով ինձ գրավեց: Սկսեցի մեկ ու մեջ հետևել ստեղ-ընդեղ իր գրառումներին, ու գնալով իրա cool-ության մեջ համոզվում եմ: Ինչ-որ լուրջ, խորը ու համապարփակ իտելեկտի ու էրուդիցիայի տեր անձնավորություն ա ինքը, հաստատ: Հետո, ինտուիտիվ, ինչ-որ պոզիտիվ էներգիա եմ զգում էս մարդու մեջ: Հույս ունեմ, որ Ակումբ չի եկել որպես գաստրալյոռ ու երկար դեռ կմնա ստեղ ու կդառնա հիմնական անդամներից մեկը:
Էջանիշներ