Ուզում եմ խոսել մեր նորեկներից մեկի մասին:
Գորտուկ. հավանաբար հասուն օրիորդ է՝ համենայն դեպս 19-ից բարձր կլինի: Ես աղջկա տարիքով չէի հետաքրքրվի՝ եթե իր մասին կարծիքս չառնչվեր վերջինիս հետ: Կարծրատիպերը մեր Գորտուկի համար չեն՝ մեծանալով, հասունանալով ու շատ բաներ սովորելով հանդերձ, նա չի կորցրել իր մանկությունը, մանկական հոգին ու չի էլ աքցնում այդ ամենը: Չգիտեմ ով ո՞նց, բայց դա ես համարում եմ մեծ համարձակություն:Ինքս էլ միշտ ասել, որ մարդ ինչքան էլ մեծանա, մանկությունից գոնե մի քիչ պետք է մեջը պահի: Բայց ըստ երևույթին դա ես ավելի շուտ ասում էի ինքս ինձ արդարացնելու համար, քան այդպես մտածելուս: Գորտուկ ջան միշտ մնա նույն բարի, մանկական հոգով աղջիկը, բայց և մաղթում եմ քեզ, որ գնալով ավելի մեծանաս՝ հասունացումը ոչ մեկին վնաս չի տվել, դա էլ կյանքի մե՜ծ փորձ ա:![]()
Էջանիշներ