Ինքը իմ մոտ շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում սկզբնական շրջանում: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ պատճառը արտաքինն էր, իր տարիքն ու չափսերը՝ միշտ պատկերացնում էի ուժեղ, թիկնեղ և բարկացկոտ մարդու: Իսկ երբ վիրտուալում տեսնում էի, թե որքան բարությամբ ու սիրով է խոսում իր զավակների մասին, կամ վարվում իրենց հետ, անկեղծ ասած զարմանում էի: Էլի չէի պատկերացնում, որ նա կարող է այդպիսինը լինի:
Իսկ հիմա... հիմա ես ոչ միայն արտաքինից դատելով եմ իրեն այդպիսինը պատկերացնում:Այո', երբ նա խոսում է հեռուստատեսության, կամ քաղաքականության թերություններից, խիստ է բառիս բուն իմաստով, զայրույթն ու ատելությունը միանգամայն ակնհայտ են ու շատ են համընկնում իր արտաքինի հետ: Իր գրառման ազդեցության տակ, ես տվյալ երևույթը տեսնելուց առաջ էլ հասկանում եմ, որ իրոք վատ բան է: Իսկ երբ դիտում եմ դա, երբեմն հասկանում եմ, որ դա ընդամենը բացասական էմոցիաների պոռթկում էր: Ջղայն ձյաձյա, բայց դրա հետ մեկտեղ շատ բարեսիրտ ու ընկերասեր, ներողամիտ: Թվում է, թե կարող է խոսել ցանկացած մարդու հետ, բայց իր հետ շփվելիս ես ինքս ինձ շատ ցածր մակարդակի վրա եմ դնում, «ես իր թայը չեմ՝ էդքան չկամ»-ի կարգի: Գուցե վախենում եմ, բայց դրանով հանդերձ ինձ շատ լավ եմ զգում երբ որևէ թեմայի շուրջ զրուցում եմ մեծն Աթեիստի հետ: Հա, մեկ էլ դժվարությամբ եմ իրեն պատկերացնում ծիծաղելիս, կամ ժպտալիս, որքան էլ տեսած լինեմ նկարներում:
Կա ևս մի ակումբցի, որն ինձ վրա ջղայն ձյաձյայի տպավորություն էր թողնում, բայց չնայած իր ակումբային պասիվությանը, ինձ համար դժվար չեղավ ժամանակի ընթացքում հասկանալ, որ Վազգենը անչափ բարեսիրտ, քաղաքավարի, հումորով, անչար (նույն ինքը безобидный) մարդ է
Հարգանքներս երկու ակումբցիներին![]()
Էջանիշներ