Էս Աթեիստին, այսինքն՝ Աթեիստենց ես շատ եմ հարգում: Ֆեյբուքում իրանցից ցանկացած նորություն, իրանց ընտանեկան նոր նկարները, երեխեքի առաջին քայլերի մասին պատմող նկարները, ստատուսները միշտ դրական լիցքեր ա փոխանցում: Էն ֆրենդներից են, ումից, ում գոյությունից մենակ լավ տրամադրություն ա ինձ փոխանցվում, ու հլա չի եղել, որ ինչ-որ լայքի խնդրանքով, ինչ-որ խաղի, իրադարձության և այլնի հրավեր ուղարկեն![]()
Ուրեմն հայաստանյան ներկայիս "հայրենասիրության" պատկերացումներով Աթիստը քյառթու ազգադավ ա: Քրիստոնեեության հետ չունի, առաքելական եկեղեցու հետ չունի, մեր ադաթների հետ չունի, ուշք ու միտքը Եվրոպան ա, բայց ոչ թե Եվրոպա արտագաղթելու առումով, կգնար էլի, բայց ոնց որ ուզում ա Հայաստանն էլ Եվրոպայի պես լինի: Էս մարդն ապրում և աշխատում ա Հայաստանում, ընտանիք ա ստեղծել, երեխեք ա մեծացնում, անուններ դնելու պահից արդեն երևում ա, որ ամենաիսկական հայեր հենց ինքն ա մեծացնում, ծառայել ա հայկական բանակում, հայերենը գրում ա հայատառշատ եմ հարգում իրանց ազնվությունը, ասում ա էն, ինչ մտածում ա՝ դուր կգա՞ քեզ, դուր չի գա՞, կարևոր չի, ու ուզում ա մեր երկիրը ավելի լավը լինի: Ժող, էլ հայրենասերը ո՞նց ա լինում՝ պոզով-պոչո՞վ:
Ծաղիկները Cassiopea-յին![]()


շատ եմ հարգում իրանց ազնվությունը, ասում ա էն, ինչ մտածում ա՝ դուր կգա՞ քեզ, դուր չի գա՞, կարևոր չի, ու ուզում ա մեր երկիրը ավելի լավը լինի: Ժող, էլ հայրենասերը ո՞նց ա լինում՝ պոզով-պոչո՞վ:
Մեջբերել

նենց խորհրդավորոտ, մի տեսակ անծանոթ, բայց համ էլ սիրելի ակումբցի ա: Էն քիչ ակումբցիներից ա, որի կարծիքին սրտատրոփ սպասում եմ ստեղծագործական մրցույթներում:


Իմ համար անչափ հետաքրքիր են իր երկար ու իմաստալի գրառումները, որոնցից հումորը միշտ անպակաս ա: Շատ թեմաների շուրջ կարող է երկա՜ր խոսել, քննարկել, պատմել: Միշտ որևէ ասելիք ունի՝ բառիս բուն իմաստով աշխարհ տեսած է ու անչափ խելացի: Դեռ ավելին՝ իր դեպքում սովորաբար երկու երնեկ մի տեղ են լինում, (գուցեև երկուսից ավելի
Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչերի է տիրապետում, արվեստի քանի ճյուղերի ու որքան սիրով է մոտենում այդ ամենին, դրա համար էլ իր մոտ ամեն ինչ գեղեցիկ է ստացվում, կրեատիվ ու բնականին շատ մոտ:
»

Նրա ցանկացած, անգամ ամենաանմեղ դիտողություն ինձ սարսափեցնում է, էն աստիճանի, որ պատրաստ եմ ջնջել այդ գրառումը, վախենում եմ որևէ թեմայում պատասխանել նրա գրառմանը, եթե համակարծիք չեմ։
Էջանիշներ