Երբ այս թեման բացվեց, որոշեցի այնպես անել, որ փակվի:
Հետո մտադրությունիցս հրաժարվեցի:
Իսկ ահա այսօր այս թեմայի կարիքն ունեմ:
Ուզում եմ խոսել մի մարդու մասին: Չէ, մի ՄԱՐԴՈՒ մասին:
Որ ասեմ ընկերներ ենք, սուտ կլինի: Թեև ինքն այն մարդկանցից է, ու հետ անվերապահորեն կուզեի ընկերություն անել: Համ էլ մի սենյակում քնել ենք իրար հետ![]()
Հաճախ եմ իր վրա «բարկացել», կամ ասածները ընդունել սվիններով: Բայց միշտ էլ, անգամ լուրջ հետը «վիճաբանելիս», անկախ մեր տեսակետների տարբերությունից հասկացել եմ, իմացել եմ, գիտակցել եմ, որ ազնվագույն մարդ է: Մեր իրականությունում բավական բացառիկ մարդկային տիպ: Սա մարդկային բարի տիպն ա, անկաշառ տիպն ա, երբեմն գուցե միամիտ տիպն ա, բայց միշտ ազնիվ տիպն ա, անկեղծ տիպն ա, նվիրվող տիպն ա: Սա դիմացինի վատը չուզող ու միշտ արդարության ձգտող տիպն ա: Սա նորություններ փնտրող, բայց հինը չուրացող տիպն ա: Հայկ, Ռուֆուս, ես նորից ուզում եմ կրկնել խոսքերս, իմացիր, որ միշտ կողքիդ եմ: Քեզ շատ եմ հարգում:



Մեջբերել
Ապրես Միքո, որ կաս....
Ու դա պետք չի խառնել բոբոյության հետ։
Ճիշտն ասած՝ շատ եմ ափսոսում, որ նրա պես մոդերատորը պիտի պակասի Ակումբից, թեև հուսով եմ, որ վերադառնալուց հետո մոդերատորությանն էլ կվերադառնա, որովհետև, իմ համեստ կարծիքով, էս գործն իրեն իսկապես շատ է համապատասխանում։
)
:
Ինչևէ, այս ակումբցու մասին, անընդհատ ուզում եմ գրել ու անընդհատ չգիտեմ, թե ինչ, բայց էսպես ինձ ներսից ուտելով չի լինի, պիտի արտահայտվեմ… Սոնա Յարի մասին եմ գրում
,Շինարար դու էլ շատ լավ հումորասեր ու հետաքրքիր ու մեծ սրտով մարդ ես,Արեւածագը իրոք տարբերվում է ամբոխից ու յուրահատուկ մարդ է,Ռայդեռը բազմաբովանդակ ու անչափ հետաքրքիր մարդ է,Ջունդայը ուղղակի հրաշք խոսքեր չկան,իսկական հայրրենասեր,Էլիզեն ընկերասեր շփվող ու հիասքանչ մարդ է,Միքոն ափսոս բանակում է,բարի ծառայություն ու բարի վերադարձ,Դատարկություն շատ համեստ,խելացի,ընկերասեր,հետաքրքիր զրուցակից,Չուկ շնորհակալություն քեզ նման ֆորումի համար,ես հայ իշխանավորների տեղը քեզ մրցանակ կտայի,ես ձեզ բոլորիդ սիրում եմ


... համբերատա՜ր, հասկացո՜ղ...
/ կարծիքը, որը ձևավորվել է շուրջդ:
Էջանիշներ