impression (28.04.2013), ivy (09.04.2013), Ռուֆուս (16.01.2014)
Վայ, չէի հիշում... Սրանով գովքս համարենք ավարտված, շնորհակալ եմ էդպիսի համեմատության համար
Էսօր ուզում եմ Այվիի մասին խոսել, նոր իր Սխալ հեքիաթը կարդացի, ընկճախտս բլրիվ բուժվեց: Այվիին նախքան ակումբն եմ ճանաչել, Հավաքծուից: Այդ ժամանակ դեռ չգիտեի ինքը Այվին է, Հռիփսիմե՞ն, ծանոթ է, անծանո՞թ, միայն գիտեի, որ Թատերական փողոցն ինքն է հորինել ու էնտեղ մարդիկ երջանիկ են: Հետո հայտնաբերեցի հեղինակին, ֆեյսբուքում իրական հետախուզում սկսեցի, գրեթե բոլոր անվանակիցներին գտա, բայց դեռ չգիտեի, թե հատկապես ով է նա, ում փնտրում եմ: Հետո արդեն բացահայտեցի՜: Այվին երջանիկ մարդկանց մոլորակ է ստեղծում իր գործերում: Ամեն նոր գործ կարդալիս՝ Այվիին նորովի եմ բացահայտում: Ինքն ինձ թվում է միաժամանակ աննկարագրելի փխրուն, զգացմունքային, խոցելի ու շատ-շատ ուժեղ: Այվին իրականում ինձ համար փակ, ինքնամփոփ մարդ է, երբ ցավ է զգում ու աշխարհի ամենամարդամոտ մարդը, երբ երջանիկ է: Նա միայն երջանկություն է տալիս իր շուրջ գտնվող մարդկանց, իսկ նման մարդիկ մեր աշխարհի հենասյուներն են: Այվի՜, ինչքան լավ է, որ քեզ գիտեմ...
Այբ- Մեր նորեկներից ա, լուսավոր անձնավորություն, համով պուպուշ աղջիկ, լավ ընկեր, հավես մարդ
Blessed the poison which brings the end
Անցյալ օրը Բյուրին,Atgeo-ին ու impression-ին տեսա:
Ճիշտ ա impression-ին միայն տեսա ու մեկ էլ էն տեսա, որ գնացել ա, բայց մեկա տեսա
Առաջին անգամ էր, որ գնում էի այսպեսասած հանդիպման, էն էլ առիթը իմ ու Բյուրի լագելն էր, մեկն էլ կարդա կմտածի ես ու Բյուրը շշի ընկեր ենք:
Սկսեմ սկզբից. Բյուրին տեսել եմ 2008-ին ընտրությունների հետ կապված, քաղաքական պատճառներով, մեկ էլ հիմա տեսա, բայց Բյուրը չէր փոխվել, ճիշտ ա երևում էր, որ ժամը 3-ից ընդեղ նստած ա ու արդեն ուզւոմ ա գնա, բայց մեկա բյուրի հետ հեշտ ա շփվելը, շատ անմիջական ա: Մի խոսքով Բյուր, քեզ բարի ճանապարհ, գնաս-գաս էլի կլագենք:
Արթուրի հետ հեռախոսով էի խոսացել մի քանի անգամ, բայց չէի մտածում, որ հանդիպելուց իրար հետ նենց կշփվենք ոնց-որ հազար տարի ա ճանաչում ենք, տպավորված եմ, Արթ, քեզ էլ բարի ճանապարհ, գնաս-գաս էլի լագելու թեմա կա, չնայած, որ մոտ օրերս ես եմ գալու էդ կողմերը:
impression-ին էլ դե մի պահ տեսա, բայց դե մեկ ա իրա մասին բացի լավից ասելու էլ բան չկա, սպասում եմ մյուս լագելու առիթին:
Հ.Գ. Լագել-լագել խմածներս թեյ ու նարնջի հյութ էր, չնայած մարդ կար գնում էր իսկական լագելու, ես էլ կգայի, ուղղակի մենակ չէի, աղջիկս հետս էր:
Մի խոսքով ժողովուրդ, մերսի լավ երեկոյի համար
Ambrosine (19.04.2013), Chuk (18.04.2013), Diana99 (22.04.2013), impression (28.04.2013), Sagittarius (18.04.2013), Smokie (19.04.2013), StrangeLittleGirl (18.04.2013), Valentina (18.04.2013), Աթեիստ (22.04.2013), Անվերնագիր (18.04.2013), Հայկօ (18.04.2013), Մինա (01.05.2013), Նաիրուհի (28.04.2013), Նիկեա (25.04.2013)
Բուկինիստում գիրք եմ փնտրում ու մարդու եմ սպասում, որ գա ընտրությունս հաստատի ու ծնունդի գնանք:
Ֆանտաստիկայի, ֆենտըզիի ու միստիկայի գրադարակների բոլոր գրքերը ուսումնասիրելուց հետո, ինչ-որ սարսափ մանգա վերցրի, սկսեցի թերթել: Համարյա մեկ ժամ պիտի սպասեի, դրսում էլ անձրև էր, իսկ խանութի մեջտեղում մանգա կարդալ էլ ոչ ոք չէր արգելում:
Մանգան էլ մի մանգա լիներ. հեղինակը տարբեր կենդանիների, մարդկանց մարմնի մասերի հավաքածու ուներ ու պատմում էր, թե որն ինչպես է հայթայթել: Հասել եմ էն գլխին, որտեղ ինքը սպանում է հորը, որ վերջինիս մեջքի սարդով դաջվածքը դարձնի իր հավաքածուի մի մասնիկը: Դանակով մաշկում է մարմինը, ու մեկ էլ սեփական վզիս եմ ածելիի սառնությունը զգում:
Ախր ես ոչ մի դաջվածք չունեմ, ախր ես սովորական եմ, ախր ու՞մ է պետք ինձ իր հավաքածուի էքսպոնատը դարձնել: Սառը քրտինքը տվեց ճակատիս, մեկ էլ հանկարծ մեկի ծիծաղը խանգարեց կյանքիս հրաժեշտ տալու մտքերը: Ածելիավորն էր՝ Մարին...
Մենակ պիտի տեսնեիք իմ սարսափաապշահար դեմքը, աչքերիս առաջ պարզած մանգան ու կողքիս անմեղ-երջանիկ ժպտացող Մարիին...
Էնպես էր վախեցրել, որ նույնիսկ մոռացա, որ պետք է իրեն ծեծեի ինձ սպասեցնելու համար:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 22.04.2013, 00:01:
Alphaone (22.04.2013), CactuSoul (22.04.2013), Diana99 (22.04.2013), Smokie (23.04.2013), StrangeLittleGirl (22.04.2013), Աթեիստ (22.04.2013), Այբ (22.04.2013), Անվերնագիր (22.04.2013), Գալաթեա (22.04.2013), Հայկօ (22.04.2013), Մինա (01.05.2013), Նաիրուհի (28.04.2013), Նիկեա (25.04.2013), Վոլտերա (25.04.2013)
Մեր ակումբի ամենապայծառ ներկայությունը, ամենասիրուն հոգին, ամենապուպուշ ու քաղցր անձնավորությունը
Սմոք
Blessed the poison which brings the end
Alphaone (25.04.2013), Arpine (07.07.2013), CactuSoul (25.04.2013), einnA (27.04.2013), enna (25.04.2013), erexa (25.04.2013), keyboard (26.04.2013), laro (25.04.2013), Skeptic (25.04.2013), Smokie (25.04.2013), Yevuk (25.04.2013), Այբ (25.04.2013), Անվերնագիր (25.04.2013), Դատարկություն (25.04.2013), Մինա (01.05.2013), Նաիրուհի (28.04.2013), Նիկեա (25.04.2013), Շինարար (25.04.2013)
Կյանքում մարդիկ կան, ում հանդիպելը քեզ հարստցնում է հոգեպես: Մի քիչ պաթոսային ստացվեց, բայց նա, ում մասին պիտի խոսեմ, հեռու է պաթոսից, շատ խորը, զգացմունքային, ջղային, չարաճճի, բայց և լիարժեք ու ձևավորված մարդ է: Ամենալավն ինքն է իրեն բնորոշել՝ տարօրինակ, փոքրիկ աղջիկ... Մի անգամ հավաքածուի ժամանակ Դավիթն ասաց մեր դատավորնեից է լինելու Բյուրակն Իշխանյանը, գրեցի, որ իրեն չեմ ճանաչում, իրականում ճանաչում էի, բայց ճանաչում էի որպես տարօրինակ փոքրիկ աղջիկ ու առանձնահատուկ սիրում էի իր պուպուշ, աչքանի ավատարը. ակումբային առաջին օրերից ինձ գրավել էր... Ինչքան շատ եմ Բյուրին ճանաչում, այնքան համոզվում եմ, թե ինչքան խորն ու հետաքրքիր մարդ է ինքը: Մարդիկ կան, որ սպունգի նման ներծծում են ամեն բան, բայց Բյուրը մարդ-սպունգ չի, ինքն իր կլանածը նաև բաժանում է, տալիս առանց ափսոսանքի ու մի ուրիշ ձև ուրախանում, երբ կարողանում է աշխարհն ավելի լավը դարձնել: Բյուր
հա, Բյուրին ես էլ եմ շատ սիրում, էս անգամ որ էկավ, լրիվ համոզվեցի նրա հանդեպ իմ զգացմունքներում
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մեր ակումբի ամենա <<չխոսկան>> ու վախենալու անձնավորությունը Ճիշտ ա, ինքը համով պուպուշ սիրուն դեմքերից ա, բայց ես իրենից մի տեսակ վախենում եմ:
Դիմավորեք մեծն և սարսափազդու մոդերատոր Ռամշտայն
Blessed the poison which brings the end
Ռամշը որպես մոդերատոր մեկ-մեկ կարող ա Կտուլհուից էլ ահարկու լինի, բայց իրական կյանքում սպիտակ ա ու փափկամազ. շատ հաճելի մարդ ա
Նաիրուհու մասին եմ ուզում խոսել։ Իրականում շատ վաղուց է եղել էս ցանկությունը, բայց, չգիտեմ ինչու, էսպիսի թեմաներում գրառումներ անելուց մի տեսակ հուշտ եմ լինում։
Չնայած նրան, որ երբեք անձնական շփում առանձնապես չեմ ունեցել հետը՝ ոչ վիրտուալում, ոչ էլ իրականում, իր գրառումները, հատկապես օրագրային, էնքան անմիջական ու խոսուն են, որ կարդալիս ոնց որ մոտիկից ճանաչեմ իրեն արդեն, էն աստիճանի, որ ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մտերիմ ընկերուհիս է, ու էն բոլոր հույզերն ու իրադարձությունները, որոնց մասին ինքն էնտեղ գրել է, մենք իրար հետ քննարկել ենք ։ Էսպես հեռվից–հեռու էնքան ուժեղ հարազատություն ու ջերմություն եմ զգում Նաիրուհու նկատմամբ , որ հաճախ ցանկություն է առաջանում իր նման սրտաբուխ արձագանքել իր էս կամ էն գրառմանը, էնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջս դեպքում կանեի, մեկ էլ ինքս ինձ հիշեցնում եմ, որ մենք ախր մտերիմ չենք ու միաժամանակ մի տեսակ զարմանում եմ էդ «տարօրինակ» հանգամանքից։ Ու ստիպված եմ լինում կուլ տալ էդ պոռթկումը, չնայած մեկ–մեկ էլ պատահում է, որ չեմ դիմանում ու արձագանքում եմ։
Նաիրուհու մեջ էնքան սեր ու ջերմություն կա, որ երբեմն էնպիսի տպավորություն է, որ ինքը խեղդվում է մեջը, կարծես իր սիրո ու ջերմության մեջ մի տեսակ կորչում–անէանում է երբեմն։ Ու ես պատկերացնում եմ, թե ինչ լավ մամա ու կին է լինելու ինքը, երբ մեջը եղած էդ անսպառ սիրո հոսքն ուղղի իր նորաստեղծ ընտանիքին։ Կարծում եմ, որ իր համար սեր զգալն ու տալը էնքան բնական, լիարժեք ու ինքնաբավ վիճակ է, որ նույնիսկ փոխադարձությունն էն աստիճանի էական չէ, ինչքան մարդկանց երևի մեծ մասի համար, թեև, ինչ խոսք, պարզ է, որ բոլորն էլ սիրում են սիրված ու գնահատված լինել։
Մի խոսքով՝ Նաիրուհին ոտքից գլուխ սիրտ է ։
Հա, մեկ էլ շատ եմ գնահատում գրական հայերենի հանդեպ ունեցած իր հարգանքը ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.04.2013, 05:15:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (29.04.2013), Claudia Mori (27.04.2013), einnA (27.04.2013), erexa (27.04.2013), impression (27.04.2013), Peace (27.04.2013), Smokie (28.04.2013), StrangeLittleGirl (28.04.2013), Valentina (27.04.2013), Աթեիստ (28.04.2013), Անվերնագիր (28.04.2013), Արևհատիկ (30.04.2013), Գալաթեա (27.04.2013), Հայկօ (28.04.2013), Մինա (01.05.2013), Նաիրուհի (27.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Շինարար (27.04.2013), Ռուֆուս (11.07.2013)
Հին գրառումներ էի կարդում, անցած տարվա. հավեսս եկավ, armen9494-ի խորովածոտ գրառումներից: Կարոտեցի իրան ու իր գրառումներին մի ձև չգիտեմ Ու՞ր ա կորել
Նաիրուհու մասին ես էլ կխոսեի, շա՜տ կխոսեի մանավանդ էս անգամ Հայաստան գնալուց նորովի բացահայտեցի իրան: Մի օր երևի կխոսեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ