User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

  1. #31
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարի մասին եմ ուզում խոսեմ ու առաջի անգամ ափսոսում եմ, որ դպրոցում գրականության դասերին շատ չեմ զարգացրել բառապաշարս: Ուղղակի ոչ մի անգամ չեմ կարողացել մի մարդու մասին երկար խոսեմ, բայց հիմա նենց ա ստացվել, որ ուզում եմ բայց չեմ կարողանում միտքս շարադրեմ... ինչևէ:
    Սկսել եմ իրա օրագիրը կարդալ... կարդում եմ ու չնայած կյանքում չեմ տեսել, բայց ոնց որ իրան մի հարյուր տարի ճանաչելուց լինեմ ու ամեն գրվածքի վերջում ուզում եմ ուսին ախպերական ձեռքով խփեմ ու ասեմ "արա, դու մտքերս ես կարդու՞մ..": Մի թափանցիկ ու մաքուր հոգի ունի, մեծ սրտով ու հարգանքի արժանի տղա ա: Հավասարակշռված, կրթված ու ուղղակի բարի սրտով Շինարարը ուղղակի մի հիանալի ստեղծագործող ա: Կարդում եմ, մեկ-մեկ լինում ա է, որ հասկանում ես գրողին նենց ոնց որ քո բառերը լինեն, ու ժպտում եմ... Դաժե էս տղուն ամաչում եմ ապեր ասեմ, չափից դուրս ոչ գրական դիմելու ձև ա... Էն մարդկանցից ա, որ անունն են պահում Վանաձորի, իսկականից հպարտանալու տեղ ունի իրա դպրոցը:
    Կարճ կոնկրետ` Մարդ ա:
    Շինարար, զեմս, քեզ հարգում եմ:

    I love my life and I celebrate it every day...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (25.09.2010), Ariadna (31.10.2010), Arpine (21.11.2012), erexa (19.11.2010), Inna (11.03.2011), Sona_Yar (25.09.2010), Yeghoyan (25.09.2010), Yevuk (26.09.2010), Արևհատիկ (25.09.2010), Դատարկություն (06.10.2010), Էլիզե (25.09.2010), Ժունդիայի (01.10.2010), Կաթիլ (25.09.2010), Հայկօ (26.09.2010), Հայուհի (18.11.2010), Մանուլ (25.09.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (25.09.2010)

  3. #32
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կաթիլը էն քչերից ա որ իրա անձնականը թողած քո դառդերը կլսի, խորհուրդ կտա ու դրանից հետո էլ մի քանի օր հետո կհարցնի, ոնց եղավ, ինչ եղավ... Քիչ ա լինում երբ մարդուն մի բան ես խնդրում ու գիտես որ ճիշտ մարդու վրա ես հույս դրել, կլսի, խորհուրդ կտա ու լավ ընկեր կլինի: Մի հատ տրամադրությունը բուժիչ ժպիտ ունի, ժպտում ա ու հավատում ես որ ամեն ինչ լավ կլինի, մարդու աչքերին նայելով կարելի ա շատ բան հասկանալ, իրա աչքերը պարզություն են արտացոլում: Հեմ, դու գիտես որ դու իմ լավ ընկերներից մեկն ես ու դաժե են ինչ ուրիշների հետ չեմ կիսվի դա քեզ կարող եմ վստահեմ: Ուղղակի ցանկանում եմ, որ Աստված տա քեզ արժանի մի մարդու հետ կապես կյանքդ ու քո էդ ջիգյարով "հա ջան" արտահայտությունը արժանի մարդ լսի:

    I love my life and I celebrate it every day...

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.10.2010), einnA (06.10.2010), erexa (19.11.2010), Inna (06.02.2011), Lianik (31.10.2010), Դատարկություն (06.10.2010), Ժունդիայի (06.10.2010), Կաթիլ (06.10.2010), Շինարար (06.10.2010)

  5. #33
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանականում եմ խոսել Rhayader-ի մասինՀարգելի եւ սիրելի Rhayader այնքան եմ սիրում քո ոճը,դու իմ համար այս ֆորումի թանկարժեք զարդն ես,այնքան տխուր կլիներ առանց քեզ այս ֆորումում,բա քո սեւ հումորները ինձ ուղղակի սպանում են,շատ լավն են,իսկ քո ինտելեկտը սահմաններ չունի,այնքան եմ սիրում քեզ նման բազմակողմանի զարգացած մարդկանց,քեզ հետ կարելի է խոսել ցանկացած թեմանների շուրջ,շատ հետաքրքիր մարդ ես,նայելով քեզ ուզում եմ ասել Բարվո!!!!Դու քո ժամանակը շատ իմաստալից ես անցկացնում ու հիմար բաների վրա ժամանակդ չես ծախսում,ես նկատել եմ որ դու շատ անկեղծ ես ու դիմացինին ասում ես այն ինչ մտածում ես,դա շատ ողջունլի է,ես նույնպես այդպիսին եմ,կարծում եմ մոլորակը ավելի լավը կլիներ եթե քեզ նման մարդիկ ավելի շատ լինեին,դու յուրահատկություն ես ու տարբերվում ես բոլորից,կարծում եմ քեզանից շատերը պետք է օրինակ վերձնեն,դեռ տարիքով շատ փոքր ես,բայց հասցրել ես շատ բան յուրացնել,այնքան բան որ շատերը մինչեւ կյանքի վերջ չեն հասցնում յուրացնել:Ես շատ ուրախ եմ եւ հպարտ,որ քեզ հետ ծանոթ եմ:
    Խաղաղություն բոլորին!!!
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (19.11.2010), Inna (02.11.2010), Jarre (31.10.2010), Lem (11.03.2011), Quyr Qery (08.05.2011), Rhayader (02.11.2010), SSS (27.12.2010), VisTolog (31.10.2010), Yellow Raven (01.11.2010), Արևածագ (31.10.2010), Հայուհի (31.10.2010), Մանանա (31.10.2010), Նաիրուհի (19.11.2010), Ռեդ (20.02.2011), Ռուֆուս (31.10.2010), Ֆրեյա (01.11.2010)

  7. #34
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամ ա էս թեման եմ ման գալիս, տո:

    Էս մարդն ինձ ստիպում ա Ակումբում լոգին լինել, էն դեպքում, երբ ես չեմ ուզում:
    Էդ մեծ բան ա:
    Միշտ գրում ա մաքուր, շիտակ, ազնիվ. կասկածներ կան, որ արմատներով Լոռեցի ա :
    Ես սիրում եմ տողատակերով մտքեր, ու ուղիղ գրածից հաճախ նյարդայնանում եմ, բայց սկսել եմ կասկածել, որ Արթուրը տողատակ ասվածին ծանոթ չի, ու ի՞նչն ա, հատկապես, ինձ զարմացնում, որ էդ «անտողատակ», ազնիվ ու պարզ մտքերն էնքան լավն են, էնքան արժեքավոր, էնքան շատ բան են տալիս, որ տողատակ ասվածն էլ ում շունն է (c) Սևակ:
    Արթ, ապրես, որ Ակումբում կաս, ու որ Ակումբից դուրս կաս: Ճիշտ են ասում էլի, որ « Хорошего - должны бить много!».

    Մի խոսքով դու լրիվ լօվե դեմք ես:

    Հ.Գ. Դլյո ծեխ, կտո բիլ վ տանկե, Ջարեի մասին եմ գրել:

  8. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.11.2010), A.r.p.i. (19.11.2010), Apsara (01.05.2011), Chuk (19.11.2010), einnA (18.11.2010), erexa (19.11.2010), Inna (06.02.2011), Jarre (19.11.2010), Kita (18.11.2010), Legolas (19.11.2010), Magic-Mushroom (19.11.2010), My World My Space (19.11.2010), SSS (19.11.2010), StrangeLittleGirl (19.11.2010), yerevanci (19.11.2010), Yevuk (19.11.2010), Արևածագ (19.11.2010), Արևհատիկ (19.11.2010), Դեկադա (18.11.2010), Ժունդիայի (19.11.2010), Կաթիլ (20.02.2011), ԿԳԴ (18.11.2010), Հարդ (19.11.2010), Մանուլ (19.11.2010), Նաիրուհի (19.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (17.03.2013), Ռեդ (20.02.2011), Ռուֆուս (19.11.2010)

  9. #35
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման դուրս եկել ա. բուն եմ դնելու

    Էստեղ մենակ լավ բաներ չէին գրում, չէ՞

    Վիստոկի մասին գրեմ:
    Ակումբում իր ակտիվության սկզբնական շրջանում ո՜նց էր Վիստան նյարդերիս վրա ազդում: Իսկ երբ Զրիցարանի անբաժան մասն էր դառել, էլ չասեմ: Ադմինության շրջանում տեղեկացումներից էի նյարդայնանում: Բա որ իմացա Վիստան մոդեր ա դառել... էստեղ լռեմ Հետո ինչպես ընդունված է ասել ակումբում, սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել նրա գրառումներին և օ՜ հրաշք

    Ժամանակակից դեմք ա, ու ժամանակից կարողանում ա վերցնել էն, ինչ էդ պահին իրեն պետք ա: Չեմ կարող ասել լավն ա վերցնում, թե ոչ էնքան, բայց «անտակ կաթսայի պես չի խցկվել ժամանակակից կյանքի օվկիանոսը» (մեռնեմ մտքերիս )

    Ասածս ի՞նչ ա. «Վիստուլկին, մեկ-մեկ էս ակումբը թող, անձնական ու մասնագիտական կյանքդ առաջ գցիր, էստեղից չբացակայելդ կարող ա ահագին բանից հետ գցել»:

    Շնորհակալություն ընթերցելու համար:

    Վիստ

  10. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.11.2010), Ariadna (23.11.2010), E-la Via (05.02.2011), Freeman (20.02.2011), Inna (06.02.2011), Jarre (21.11.2012), Lianik (23.11.2010), Moonwalker (24.11.2010), My World My Space (23.11.2010), SSS (24.11.2010), StrangeLittleGirl (05.12.2010), Ungrateful (23.11.2010), VisTolog (23.11.2010), Yellow Raven (20.02.2011), yerevanci (24.11.2010), Yevuk (27.12.2010), Արևածագ (23.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Դատարկություն (27.12.2010), Ժունդիայի (23.11.2010), Լեո (23.11.2010), Կաթիլ (20.02.2011), ԿԳԴ (23.11.2010), Հայուհի (23.11.2010), Հարդ (23.11.2010), Մանուլ (23.11.2010), ՆանՍ (24.11.2010), Շինարար (17.03.2013), Ռեդ (20.02.2011), Ռուֆուս (23.11.2010)

  11. #36
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրսել եմ ու ձայնալարերիս վիճակը լավ չի, բայց դա չի խանգարի, որ մի շատ կարևոր բան ասեմ ճշմարիտ Ձայնալարի մասին

    Շատ բան չեմ կարող գրել, որովհետև շատ մտերիմ չենք, բայց դա, Բագ ջան, չի խանգարում տեսնել էն, ինչը ակնհայտ ա։

    Ձայնալարը մի յուրահատուկ հատկություն ունի, որ մեր դարում հազարից մեկի մոտ հազիվ թե տեսնես։ Ու այդ հատկությունը միշտ գրավել է ինձ, բայց հիմա է հասունացել արտահայտվելուս պահը։

    Ուրեմն. իր մեկնաբանությանը ի պատասխան արված ագրեսիվ գրառում, իր գրառմանը ի պատասխան՝ սարկաստիկ գրառում, կպնողական գրառում կամ լեզվակռիվ ակնկալող գրառում, մի խոսքով բոլորիս ծանոթ անդուր իրավիճակներ։ Մի փոքր շեղվելով թեմայից թույլ տվեք նշել, որ դա Ակումբի խնդիրը չէ, քանզի այս երևույթը այս կամ այն դրսևորմամբ առատորեն հանդիպում է մեր առօրյա կյանքում և կենցաղում։

    Նման դեպքերում, Բագ ջան, դու քեզ դրսևորում ես շատ հավես ձևով։ Բնականից մոտդ ստացվում է կոտրել ու բարիացնել էտ իրավիճակը։ Գիտե՞ս կուլ չես գնում, էտ հաստատ։ Այսինքն էն իրավիճակը չի, որ պատասխան չունես ու գլուխդ կախ հեռանում ես, չէ ընդհակառակը՝ լիքը պատասխաններ ունես ու վստահ եմ, որ շատ ավելի տեղը դնողական ու սարկաստիկ կստացվի։ Բայց էությամբ այդպիսինը չես։ Դրա համար էլ քեզ հաջողվում է միշտ թուլացնել ու հանել լարվածությունը։

    Ու իմ կարծիքով դա նրանից է, որ մեջդ մի գրամ թարախություն չկա։ Ես լինեի, կամ ուրիշը լիներ քո տեղը մի հատ թարախակպնողական գրառում կաներ՝ սեփական գերակայությունը ցույց տալու համար։ Իսկ դու միշտ դրական լիցքեր ես փոխանցում, անգամ նման գրառումներին ի պատասխան քո գրառումներում։ Մերսի, որ էտպիսին ես ։

    Ու իմ մաղթանքը քեզ էն ա, Բագ ջան, որ թույլ չտաս, որ էս կյանքի անկապամարդկային էակների «մառոզները» երբևէ բորբոքեն քեզ՝ Ձայնալարիդ

  12. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.05.2011), Ariadna (27.12.2010), E-la Via (05.02.2011), einnA (27.12.2010), Kita (27.12.2010), Legolas (27.12.2010), Moonwalker (27.12.2010), One_Way_Ticket (27.12.2010), Rammstein (27.12.2010), SSS (27.12.2010), Ungrateful (27.12.2010), VisTolog (27.12.2010), Yevuk (27.12.2010), Արշակ (27.12.2010), Արևածագ (27.12.2010), Երվանդ (27.12.2010), Լեո (20.02.2011), Կաթիլ (20.02.2011), Հայկօ (27.12.2010), Ձայնալար (27.12.2010), ՆանՍ (13.07.2011), Շինարար (27.12.2010), Ուլուանա (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010), Տրիբուն (23.11.2012)

  13. #37
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի եկա Էս անգամ կարմիր բանծիկս կապած եմ եկել, Ռեդի մասին եմ գրելու: Ուզում էի վերևի մարդու թեմայում գրել, էն էլ Կիտան արդեն գրել ա, իսկ Ռեդի էդ թեմա հաջորդ մուտքը կլինի 40 տարի անց: Դե ես էդքան համբերություն չունեմ, համ էլ կարծում եմ, որ իրա մասին պետք ա գրել:

    էս Ռեդը իդեալական աշխարհի ասպետի իրական աշխարհի մարմնավորումն ա, սենց սիրուն, պուպուշ (ակամայից հիշեցի պւպւծ-ը ) խելացի: Էն կերպարներից ա, որոնք ամեն ինչում առաջինը կարող են լինել ու մեծամասամբ լինում են, ուղղակի ոչ մեկ էդ մասին չի իմանում, իրենք կան մեծ-մեծ աշխարհում, բազմության մեջ, շատ արժեքոավոր են, բայց քիչ նկատելի կամ գրեթե աննկատ: Թվում ա, թե երբ մյուս աշխարհներից խելոք, ամենագետ պատվիրակները գան մեզ մոտ ու էս մոլորակի էն ամենալվը, պահպանելու արժանի երևույթներն ու մարդկանց տանենւ, Ռեդին, որպես էս մեր մոլորակի լիդերի պիտի տանեն: Լինում են չէ՞ տենց կերպարներ, Հարրի Փոթերներ ու Ֆրոդոներ, որոնք առաջին հայացքից ոչնչով չտարբերվող երիտասարդներ են, ու մյուս իրենց հասակակիցներից նույնիսկ ավելի «թույլ ու քիչ հեղինակություն վայելող են», բայց արի ու տես, որ էդ մարդկանց խելքի ու ազնվության վրա հիմնված «ինտուիտիվ» որոշումներն ու քայլերը կարող են «չար ուժերին հաղթել»: Այ Ռեդուլկինը իմ մոտ էդ սուպեռ-պուպեռ երիտասարդ հերոսներին ա հիշեցնում, ում ես ինքս ի սկզբանե չէի նկատել, ու «բացահայտել եմ» Արս83-ի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արսին:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.02.2011), Jarre (05.02.2011), Yellow Raven (07.02.2011), Արևածագ (10.03.2011), Դարք (05.02.2011), Կաթիլ (20.02.2011), Հայուհի (20.02.2011), Ռեդ (05.02.2011), Ռուֆուս (06.02.2011)

  15. #38
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել իմ սիրելի «Ֆուտբոլ» ենթաբաժնում վերջին ժամանակներս բավականին ակտիվ ակումբեցիներից մեկի մասին:

    Չնայած նրա մականունը բավականին ագրեսիվ ու անզիջում գազան է հիշեցնում, բայց նա սպորտում իմ ամենասիրելի ակումբեցներից մեկն է՝ շնորհիվ իր հանդուրժող ու հարգալից վերաբերմունքի իր երկրպագած թիմից տարբեր թիմերի ու նրանց երկրպագուների հանդեպ: Միշտ հետաքրքությամբ եմ կարդում նրա գրառումները (առավելապես «Սպորտ» բաժնում), քանի որ դրանցում ինչքան էլ սուբյեկտիվիզմի տարրեր կան (յուրաքանչյուր երկրպագուի էլ հատուկ է կողմնակալ վերաբերմունք ունենալ իր սիրելի թիմի նկատմամբ), բայց այունամենայնիվ օբյեկտիվ գործոնները հնարավորինս չեն անտեսվում: Սիրում եմ, թե ինչպես է նա պատասխանում պորվոկացիոն հարցերին ու անհիմն քննադատություններին, ինչպիսի արժանապատվությամբ է ընդունում իր թիմի անհաջողությունները և ինքչան զուսպ է տոնում հաղթանակները՝ աշխատելով չվիրավորել այլոց զգացմունքները: Ամենաշատը սիրում եմ նրա այն հատկությունը, որ կարողանում է ընդունել ու խոստովանել, որ տվյալ դրվագում, տվյալ խաղում կամ տվյալ մրցաշրջանում հակառակորդ թիմն ավելի ուժեղ էր ու ավելի շատ էր արժանի հաղթանակի, քան իր թիմը (ինչը ակումբում ֆուտբոլի շատ երկրպագուների մոտ ուղղակի չի ստացվում):

    Գայլ եղբայր, երբեմն նախանձում եմ քեզ, որ ես հաճախ չեմ կարողանում հակառակորդ թիմերի նկատմամբ արտահայտվել այնպես, ինչպես դու՝ առանց ատելության դրսևորումների:
    Քեզ ճանաչում եմ միայն «Սպորտ» բաժնում (այն էլ վիրտուալ), բայց համոզված եմ, որ դու ոչ միայն իսկական ֆուտբոլի իսկական սիրահար ես, այլև կարգին անձնավորություն (այլապես առաջին որակը դժվար էլ ունենայիր Կատակ ):

    Շատ լավ ա, նույն «դուխով» շարունակի՛ր Շատ լավ ա, որ էդքան շատ ես սիրում Արսենալին

    Հ.Գ. «Սպորտ» բաժնի (մասնավորապես «Ֆուտբոլ» ենթաբաժնի) բոլոր ակտիվիստներին ժամանակի ընթացքում կաշխատեմ անդրադառնալ: Դեռ էնքա՜ն սիրելի համախոհներ ու նույնքան սիրելի ոչ համախոսներ ունեմ «ֆուտբոլ»-ում

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (20.02.2011), Inna (11.03.2011), Jarre (20.02.2011), Magic-Mushroom (21.02.2011), Yellow Raven (20.02.2011), Արևածագ (20.02.2011), Միքո (23.02.2011), ՆանՍ (13.07.2011), Ներսես_AM (20.02.2011)

  17. #39
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ շարունակեմ խոսել «Ֆուտբոլ» ենթաբաժնի ակտիվիստների մասին:

    Էս անգամ կխոսեմ իմ կողմից շատ սիրված ու հարգված մարդու ու ընկերոջ` մեր Սերխիոյի մասին

    Նախ սկսեմ նրանից, որ Սերխիոն ակումբի հնաբնակներից ա, ու երբ ես առաջին անգամ հայտնվեցի ակումբում ու սկսեցի իմ առաջին տաքարյուն (մի քիչ էլ վախվորած) գրառումներն անել (մասնավորապես «Սպորտ» բաժնում), նա իմ կողմից ամենաշատն էր Ակումբում աչքի ընկում որպես ֆուտբոլի մոլեռանդ ու նվիրված երկրպագու (ինչպես նաև Սամվելը, Էդոն ու Ռեալիստը): Բնականաբար առաջին իսկ գրառումները կարդալուց հետո հակակրանքով լցվեցի նրա նկատմամբ, քանի որ նախ` նրա գրառումները չափից դուրս հակաբարսելոնիստական էին, և հետո էլ`ես դրանցում ագրեսիայի ուժեղ դրսևորումների էի տեսնում: Ինձ թվում էր, նա ագրեսիվ, կռվարար ու չար մարդ ա Հնարավորինս աշխատում էի կոնֆիլիկտի մեջ չմտնել նրա հետ` խուսափելով հետագա անիմաստ ու տհաճ խոսակցություններից (մտածում էի պիտի որ քյառթ լինի ու իզուր պիտի քյառթուական ինձ համար անտանելի զրույցների մեջ ընկնեմ ):

    Հետո անցնում էր ժամանակը, բայց վերաբերմունքս չէր փոխվում… քանի որ չէր փոխվում Սերխիոյի գրառումների ոճը

    Բայց, եղավ այն, ինչ եղավ: Շատ շուտով ստիպված եղա ընդունել սեփական մտքերիս ու տպավորություններիս լիակատար սխալականությունը: Մի առիթով անհրաժեշտ եղավ իրար տեսնել: Նամակով փոխանակեցինք հեռախոսի համարները, զանգեցինք, պայմանավորվեցինք, որ մոտակա օրերին հանդիպենք: Սերխիոյին խնդրեցի ընդմիջմանը գալ բանկի մոտ

    Նախ ասեմ, որ արդեն իսկ հեռախոսային մի քանի վայրկյանանոց խոսակցությունից հետո կարծիքս նրա մասին սկսեց փոխվել Շատ զարմացա, թե ինչքան բարեհամբույր տոնով էր խոսում Ախր հեչ չէր համապատասխանում նրա մասին իմ ունեցած ագրեսիվ կերպարին: Հաճելիորեն սկսեցի մտածել, որ հնարավոր է սխալվել եմ նրա մասին իմ կարծիքում բայց չշտապեցի վերջնական եզրակացություն անել, նախընտրեցի նրան տեսնելուց հետո նոր միայն լրջորեն մտածել էդ ուղղությամբ

    Հաջորդ օրը գործի տեղն էի, երբ նա զանգեց խնդրեց դուրս գալ: Դուրս եկա և իրոք զարմանքս ու հիացմունքս սահման չուներին: Անկեղծ եմ ասում, շատ էի ուրախացել: Ուրախացել էի նախ նրա համար, որ էսքան ժամանակ ճիշտ կարծիք չեմ ունեցել նրա մասին, և հետո էլ` որ ճանաչում էի նրան

    Չափից դուրս դրական անձնավորություն: Միանգամից սկսեցինք շատ մտերիմ զրուցել, կարծես դա մեր հազարերորդ հանդիպումն էր, ոչ թե առաջինը… Չէի կարողանում խոսել առաց ժտպալու և նույնն էլ Սերխիոն: Միանգամից երկուսս էլ անկեղծացանք, սկսեցինք էնպիսի բաներ խոսել, որը երբեք ակումբում չենք համարձակվի ասել Երևի ինձ կներեի իմ Պետրոս ախպերը, եթե մի քիչ փակագծերը բացեմ: Ես սկսեցի Ռեալի մասին լավ կարծիք հայտնել, իսկ նա` Բարսայի: Ու դա սովորական հաճոյախոսություն չէր միմյանց նկատմամբ, այլ իրոք երկուսս էլ օբյեկտիվորեն ընդունում էինք մրցակից թիմերի առավելությունները:
    Զրույցն էնքան հաճելի էր, որ չէի ցանկանում հետ գնալ գործի

    Այդ օրվանից նրա նկատմամբ կարծիքս ու վերաբերմունքս 180 աստիճանով փոխվեցին: Չնայած ակումբում մնում ենք «ոխերիմ թշնամիներ» , բայց միևնույն ա գերազանց հարաբերություններ ունենք Հիմա արդեն արխային պատասխանում են նրա կպնողական (ֆուտբոլիստների հանդեպ ) ու ագրեսիվ գրառումներին (ընդ որում նման դեպքերում իմ պատասխանները ոչնչով չեն զիջում նրա գրառումներին )

    Հիմա մի քիչ էլ անդրադառնամ նրա բուն ակումբային («Սպորտ» բաժնում) գործունեությանը: Չնայած վերը խոսեցի նրա միայն «վատ» գրառումների մասին, բայց իհարկե նրա գրառումների մեծ մասը իրենց մեջ շատ պետքական ինֆորմացիա են պարունակում: Միշտ կարդում եմ նրա գրառումները և ֆուտբոլի մասին նորանոր բաներ եմ իմանում: Միշտ հիացել եմ ֆուտբոլի պատմության նրա գիտելիքներով, որոնք մի ամբողջ շտեմարան են: Զարմացել եմ, թե ինչքա՜ն ֆուտբոլիստների կենսագրություն գիտի: Շատ լավ կարողանում է վերլուծել տարբեր ֆուտբոլային դրվագներ (չհաշված, որ երբեմն էմոցիաները նրան խանգարում եմ էդ հարցում բայց դե դա իսկական ֆանատներին հատուկ ա):

    Լավ, երևի սկսեմ եզրափակվել, քանի որ ոնց մտածում եմ, Սերխիոյի մասին կարելի ա անվերջ խոսել ու խոսել

    Մերսի, որ կաս, Պետրոս ախպեր: Քեզ շատ եմ սիրում` անկախ որոշ հարցերում մեր կարծիքների լիակատար անհամապատասխանությանից
    Վերջին խմբագրող՝ Լեո: 10.03.2011, 20:52:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.03.2011), einnA (10.03.2011), Inna (11.03.2011), Kuk (11.03.2011), Արևածագ (10.03.2011), Հայկօ (11.03.2011), Սերխիո (11.03.2011)

  19. #40
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր կխոսեմ «Ֆուտբոլ» ենթաբաժնի նախկին ակտիվիստ, ներկայումս արդեն ողջ «Սպորտ» բաժնի տեր ու տիրակալ (մոդերատոր) Աստղ խանումի մասին

    Աստղի մասին կարծիքիս էվոլյուցիան ունի հետևյալ տեսքը. Լավ -> շատ լավ -> անտանելի լավ -> սարսափելի լավ:

    Սկզբում կարծում էի` Աստղն էլ մյուս աղջիկների նման ֆուտբոլ սիրում ա սիրուն ֆուտբոլիստների խաթեր Բայց շատ արագ էդ կարծրատիպը կոտրվեց, հասկացա, որ իսկական ֆուտբոլասեր ա ու լավ էլ տեղեկացված ա: Չնայած Աստղին հենց սկզբից էլ սիրեցի իր անկեղծության ու արդարամտության համար, բայց էդ սերս գնալով ավելի ու ավելի էր մեծանում, երբ հետևում էի նրա գործողություններին ողջ ակումբում, նույնիսկ «Քաղաքականություն» բաժնում էի համակրում նրան Իր հավասարակշռվածությամբ, գրագիտությամբ, համերաշխ դիրքորոշմամբ ու այլոց հանդեպ ուշադրությամբ Աստղը ակումբում հայտնվելու օրվանից շատ քիչ անց արդեն գրավել էր ակումբեցիների սրտերը (կարծում եմ բոլորն էլ կհամաձայնեն հետս)

    Աստղին նույնպես ճանաչել եմ «Սպորտ» բաժնից, երբ նա դեռ շատ ջահել էր, տաքարյուն ու դյուրագրգիռ Հիշում եմ, ինչպես էր Սամվելն աշխատում ամեն առիթով ջղայնացնել Աստղին, ու ես ինչ մեծ հաճույք էի ստանում դրան հետևելով Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնպես անմասն չէի մնում Աստղի նյարդերն ուտելու համով գործընթացից (հատկապես Սամվելի` բանակ գնալուց հետո): Բայց Աստղն Աստղ չէր լինի, եթե ինձ ու Սամվելին, մեզ հետ էլ մեզ նման ևս մի 5 իգիթի էլ արժանի հակահարված չտար Կռվում էր մինչև վերջ, չնայած որ ուժերը խիստ անհավասար էին` մենք հզոր թիմի կողմից էինք (հետևաբար մեր գործը հեշտ էր), իսկ նա` թույլ թիմի կողմից (և հետևաբար նրա գործը դժվար էր) Աստղի համար նահանջել-մահանջել չկար, նույնիսկ եթե բանավեճը շարունակվեր մինչև գիշերվա հազար անց կեսը Աստղի մոլեռանդությունը սեփական թիմին պաշտպանելու գործում էնքան հզոր էր (հիմա էլ), որ մեկ-մեկ ակամայից սկսում էի տատանվել, մտածում էի` ինչ Բարսա-մարսա, ի՜նչ գեղեցիկ ֆուտբոլ, կորչե՛ն դրանք բոլորը… ես էլ եմ մեծանալու ու Աստղի նման դառնալու իսկական անուղղելի ռեալիստ….

    Հիմա շատ եմ ափսոսում, որ Աստղը մոդերատոր ա դարձել, ու մոդերատորական մանդատով կաշկանդված` տուժել ա երկրպագուի ակտիվությունը Առաջ հանգիստ ժամերով կվիճեինք, կկռվեինք, Ռաուլին հազար ու մի պոչ կկպցնեինք, սրտներիս ուզածի չափ կօֆֆտոպեինք ու վերջում «ծիխարի» կթռնեինք «Սպորտ» բաժնից (չնայած հաջորդ օրը Ներսեսը գալիս տուգանում էր ինձ) Հիմա փոխվել են ժամանակները: Ինչքան էլ սադրում ենք Աստղին, որ կռվի մեջ ներքաշենք, արդյունքը մեկն ա լինում` կարմրասև մոդերատորական Բայց ես հույսս չեմ կորցնում, օրերից մի օր վերջ ի վերջո ինձ ու մնացած ֆուտբոլասերներին կհաջողվի բարկացնել Աստղին, որպեսզի նա սկսի օֆֆտոպել ու արդյունքում զրկվի մոդերատորի մանդատից, արդյունքում մենք էլի կունենանք մեր հին ու բարի, տաքարյուն ու եռանդուն ռեալիստին Համ էլ Աստղը լավ մոդերատոր չէ, տուգանել չգիտի


    Ակումբում Աստղն իմ պահապան հրեշտակն ա, ամեն հարցով օգնում ու աջակցում ա ինձ, միշտ հոգատար ա: Էնպիսի հարցերում կմիջապտի ու կպաշտպանի ինձ, որ ուղղակի զարմանում եմ (չնայած իսկական ախպորից ուրիշ բան սպասելի էլ չէր)

    Աստղ ջան, դու էլ ապրես, որ կաս: Քեզ շատ եմ սիրում: Դու ինձ համար ակումբի սիմվոլն ես, անգամ կուզեի, որ ակումբի լոգոտիպի փոխարեն քո սիրելի ֆաշիստամասսոնական սիմվոլներից մեկը լիներ

    Ընկեր ջան:

    Ի դեպ Ռաուլը Շալկեում երկրորդ երիտասարդություն ա ապրում, շատ լավ խաղ ա ցուցադրում: Կասիլիասն էլ իրոք շատ սիրուն տղա ա, ջհանդամը թե Լասսը մունդռիկ գեշ նեգր ա
    Վերջին խմբագրող՝ Լեո: 11.03.2011, 19:40:

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.07.2011), CactuSoul (11.03.2011), davidus (11.03.2011), einnA (11.03.2011), Gayl (15.03.2011), Inna (11.03.2011), Monk (09.07.2011), Rammstein (11.03.2011), Արևհատիկ (19.03.2011), Լուսաբեր (11.03.2011), Հայկօ (12.03.2011), Մաեստրո (11.03.2011), ՆանՍ (13.07.2011), Նարե (11.03.2011), Սերխիո (11.03.2011)

  21. #41
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել 2 հիանալի մարդկանց մասին.
    One_Way_Ticket եւ REAL_ist - Ես ձեզ այնքան եմ շնորհակալ, որ «Դուք»-ը քիչ է, սառն է դիմելու համար, «դու»-ի եմ անցնում ինքնակամ, ներեցեք: Օգնելու ձեր պատրաստակամությունը միշտ կպահեմ հետս, որ երբ մրսեմ, հիշեմ ու ջերմանամ: Ձեր 2-ի ներկայությունը հերիք է, որ եթե անգամ երկար ժամանակ չհայտնվեմ ֆորումում՝ կարոտեմ այն ու սիրով հիշեմ: Դուք անծանոթիս օգնեցիք կյանքիս ամենադժվար, ճակատագրական օրերում, ու հիմա իմ բոլոր դժվարությունների, վախերի ու արցունքների միջով ձեզ եմ նայում, ու ասում՝ շնորհակալություն:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), einnA (08.07.2011), erexa (21.11.2012), Freeman (08.07.2011), Inna (09.07.2011), Jarre (08.07.2011), One_Way_Ticket (08.07.2011), Yellow Raven (08.07.2011), Մանուլ (08.07.2011)

  23. #42
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա, ում մասին ուզում եմ խոսել:

    Agni
    Չնայած նրան, որ Ագնիի հետ վիրտուալում հաճախակի չէի շփվում, ու ինքն էլ այդքան էլ ակտիվ անդամներից չէր, ինքը ինձ համար ակումբի ամենախորհրդավոր անդամներից էր ու ես շատ մեծ ցանկություն ունեի իր հետ ծանոթանալու:
    Անցած տարի էս օրերին ինձ հիմնարկից ուղարկել էին Երևան դասընթացների ու պարզվեց, որ Ագնիի հիմնարկին մոտ են լինելու դասերը (Չնայած, եթե մոտ էլ չլիներ, հաստատ որոշել էի, որ պիտի հանդիպեմ իր հետ)

    Հանդիպում Ինգայի հետ
    Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, անցած տարի էս օրն էր: Դասից շուտ դուրս եկա ու զանգեցի Ինգային: Պարզվեց ինքն էլ է գործից դուրս գալիս:
    Ինգայի ձայնը արդեն ամեն ինչ ասում էր Էնքան հաճելի էր

    Հենց էդ ժամանակ էլ հանդիպեցի Ինգային: Էն ժամանակ տպավորություն չգրեցի, վախենում էի, որ բառապաշարս չի հերիքի իր մասին գրելու համար: Հիմա էլ մտավախություն ունեմ, բայց կփորձեմ

    Էնքան անսովոր էր մեր հանդիպումը: Առաջին անգամ էր, որ անծանոթ մարդու հետ հանդիպելուց, նենց տպավորություն էր, որ վաղուց եմ ճանաչում: Միանգամից ընդհանուր թեմաներ գտանք զրուցելու: Ընդամենը մի 20 րոպե տևեց մեր հանդիպումը: Ինգան էն աղջիկներից է, որ լրջությունն ու թիթիզությունը իրար փոխլրացնում են ու համով բան է ստացվում:
    Բա մեր բաժանումը Ծանոթներ են է լինում, որ մի հազար տարի իրար չեն տեսնում, հետո հանդիպելուց էլ չեն ուզում բաժանվեն: Երկուսս էլ մետրոյով պիտի գնայինք, բայց տարբեր ուղղություններով: Կանգնել էինք մետրոյի մեջտեղում, որ գոնե 1-2 րոպե էլ միասին անցկացնենք

    Էդ օրվանից մինչև հիմա, Ինգան իմ սիրելի ակումբցիների ցուցակում առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցնում

    Ինգ ակումբից լավագույն ձեռքբերումսս ես ամբողջ կյանքիս համար: Ուրախ ու հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ Ես քեզ առանց վարանելու կարող եմ ընկեր կոչել
    Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 13.07.2011, 12:41:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (17.07.2011), CactuSoul (15.07.2011), einnA (13.07.2011), erexa (13.07.2011), Shah (13.07.2011), Yellow Raven (13.07.2011), Yevuk (24.03.2012), Դատարկություն (24.03.2012), Ինչուիկ (22.11.2012), Շինարար (13.07.2011)

  25. #43
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապում գրել էի մի քանի օր առաջ, որ «ուրախ եմ քեզ համար, իսկ մնացածն ընթացքում կգրեմ»... Ճիշտն ասած՝ սպասում էի, որ ևս մի քանի գրառում կատարես՝ նոր համոզվեմ ու ռիսկով կարողանամ ուրախությանս չափն ասել: Հեռանալուդ բուն պատճառը չցանկացա ավելի մանրամասն իմանալ, բայց մի տեսակ տխրեցի: Է´ն, որ առաջին դասարանում ես, ու առաջին անգամ սիրահարվում ես մեկին, ու այդ մեկի ծնողները որոշում են գնալ Ռուսաստան, իրան էլ հետը տանելով, այ տենց մի տխրություն էր մոտս:

    Ճի´շտ է, քեզ հնարավոր էր հետևել, պարզապես մտնելով facebook.com կայքը, բայց է´ն չէր: Ճի´շտ է, դու այնտեղ, ավելի հանրաճանաչ ես, քիչ ժամանակահատվածում կարողացար ստվար լսարան ու հետևորդներ ձեռք բերել, այնտեղ քեզ ամեն օր փառասիրական կոչումերով են դիմում, քեզ «դեմք» են ասում, քեզ ասում են՝ «դու վերջն ես», «մտքի գիգանտ ես», բայց հավատա, կոնկրետ ես, ավելի շատ կարդացել եմ ստատուսներիդ տակի լայքերի բազմաբյուր թիվն ու շեյրերի քանակը, դրանց տակի մեկնաբանությունները, քան՝ հենց քո գրածները: Թեպետ, միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել դրանց բովանդակությունը, բայց մի տեսակ բոյկոտ էի հայտարարել ինքս ինձ: Մի տեսակ նախանաձում էի, որ մեր ճկուն միտք ու աշխարհայացք ունեցող գիգանտներից մեկին, ճոճող նավակներն ու հնգեր ֆլոյդներն էին արձագանքում, լայքում ու մեկնաբանում, այլ ոչ թե այստեղի «բնակիչներս»: Չգիտեմ՝ ով ոնց է մտածում, բայց էստեղ մենք ավելի հիշվող ենք, էստեղի օգտատերին ուրիշ ձև են հիշատակում, երբ նա այլևս չի գրում, երբ տարիներ առաջ լքել է Ակումբը: Էստեղ Հակոբ Գևորգյանին են հիշում, Վանական-Մեղապարտին են հիշում, Մորֆեյին են հիշում, թեկուզ՝ տարիներ են անցել նրանց վերջին գրառումներից:

    Ֆեյսում ուրիշ կարգեր են, ուրիշ բարքեր են: Ֆեյսում երկու օր չգրես, ֆեյսցիք մոռացության են մատնում են մեզ (մեզ ասելով, նկատի ունեմ, որպես պատին ստատուս թողող շարքային ֆեյսբուքցի): Ֆեյսում բարձրակարգ ու արժեք ունեցող մտքերy հավերժ չեն: Եսի՞մ: Սա ի՛մ տեսակետն է, իհարկե, բայց կարծում եմ շատերը նույնպես համակարծիք են ինձ հետ:

    Է´լ ավելին կգրեի, որովհետև պակասդ շատ բան է կուտակել, բայց չեմ երկարացնի շատ: Կներես, եթե ավել պակաս խոսեցի: Կներես, որ մեջս կուտակածը դուրս հանեցի, բայց ամենաանակեղծ ցանկություններս էին սրանք, երկար ժամանակ էր՝ ուզում էի արտահայտվել: Հուսամ, որ եկել ես, որպեսզի մնաս: Հուսամ՝ գոնե երկար ժամանակ: Հուսամ, քո վերադարձով Ակումբը է՜լ ավելին կհամալրվի քեզ պես մարդկանցով: Մի տեսակ տխուր է առանց քո գրառումների, առանց համով հոտով ու սրամիտ մտքերի, ինչպես որ տխուր է այստեղ, գրեթե բոլորի կողմից սիրված մարդուն միայն դիտորդի դերում տեսնելը:

    Եվս մի անգամ կասեմ, այս անգամ բոլորին հասու.

    Բարի վերադարձ Հայկ ջան՝ ակումբի Հայկօ ջան:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  26. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.03.2012), Arpine (24.03.2012), CactuSoul (28.03.2012), Claudia Mori (24.03.2012), E-la Via (24.03.2012), einnA (24.03.2012), erexa (24.03.2012), Lem (24.03.2012), Nare-M (24.03.2012), unknown (24.03.2012), VisTolog (24.03.2012), Yevuk (24.03.2012), Ամպ (24.03.2012), Արէա (24.03.2012), Արևհատիկ (24.03.2012), Դեկադա (24.03.2012), Էլիզե (25.03.2012), Ինչուիկ (03.04.2012), Հայկօ (24.03.2012), Ձայնալար (24.03.2012), Մանուլ (24.03.2012), Մինա (02.12.2012), Նարե (22.11.2012), Ռուֆուս (24.03.2012), Տրիբուն (21.03.2013)

  27. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր էլի էս թեմայում գրելու կարիք զգացի: Ու նորից հիշեցի, որ սկզբում էս թեման սվիններով էի ընդունել, ամոթից գետինը մտա:

    Բայց ամոթը մի կողմ, գրառումս պետք է անեմ:
    Էսօր ուզում եմ խոսել մի ակումբցու մասին, ով ակումբցիների շրջանում ամենահակասական տպավորությունն ա թողել:
    Ես ինձ մեկ-մեկ բռնացնում եմ նրա վրա, որ շատ հարցերում ինքս ուզում եմ նմանվել իրեն: Լինեմ իր նման խորաթափանց, լինեմ իր նման սուր, լինեմ իր նման արագ կողմնորոշվող, լինեմ իր նման տեղեկացված, լինեմ իր նման առաջադեմ: Ու լավ եմ անում, որ չեմ ափսոսում գնահատականներս, որովհետև էդ մարդը արժանի ա դրան, անկախ նրանից, որ ոմանք իր սուր լեզվի, իր հումորի, իր սարկազմի պատճառով իր դեմ լարված են:

    Բայց ես էս մարդուն առաջին հերթին սիրում եմ իր սրտի համար: Նրա համար, որ ինքը փորձում ա լավն անել, որ ինքը պատրաստ ա «իր սխալներն» ուղել, որ եթե ինչ-որ մեկին հանկարծ ու իր հումորով վիրավորում ա, հետո անկեղծորեն ափսոսում ու ամեն ինչ անում ա իրավիճակը շտկելու համար, նրա համար, որ ինքը փորձում ա հասկանալ դիմացինին ու մտնել վիճակի մեջ:

    Ու ես համոզված եմ, որ վերջին իր քայլերն ակումբում նորից իր սրտից էին: Ես վստահ եմ, որ ինքը դիտմամբ կոնկրետ խախտումներ արեց, որ ես իրեն արգելափակեմ, որովհետև իրեն թվաց, որ ինքը խանգարում է ակումբին, որ իր ներկայությունը «ապակայունացնում է» վիճակը: Մտածեց, որ ճիշտ կլինի, որ բոլորը տեսնեն, որ ես իր նկատմամբ վերաբերմունքից ելնելով իր նկատմամբ մեղմ չեմ լինելու, որ արգելափակելու եմ, էնպես, ինչպես ուրիշներին: Հա, ինքն իմ համոզմամբ սադրեց ինձ ու հասավ արդյունքին: Ու ճիշտն ասած ես դրա համար մի քիչ ամաչում եմ:

    Ես ուղղակի ուզում եմ ստեղ գրել ու ասել, որ էս մարդը իմ համար ակումբի ամենալուսավոր օղակներից է: Ու էսօր, երբ իր արգելափակումն արդեն անցել է, իսկ ինքը դեռ չի մտնում ակումբ, ես ինձ վատ եմ զգում ու սպասում եմ իրան: Ու ես սպասում եմ ոչ միայն իմ համար: Ես գիտեմ, որ իր էստեղ լինելը դրական է ողջ ակումբի համար, շատ ակումբցիների համար: Ու ինձ թվում է, կամ էլ ինձ հույս եմ տալիս, որ իր համար էլ է դրական լինելու:

    Մեֆ, ես սպասում եմ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.11.2012), Freeman (26.11.2012), ivy (22.11.2012), keyboard (22.11.2012), Kuk (21.11.2012), laro (22.11.2012), One_Way_Ticket (21.11.2012), Rhayader (09.12.2012), Sagittarius (22.11.2012), Sambitbaba (22.11.2012), StrangeLittleGirl (21.11.2012), Աթեիստ (22.11.2012), Ամմէ (04.02.2013), Արէա (22.11.2012), Գալաթեա (21.11.2012), Երվանդ (22.11.2012), Ինչուիկ (22.11.2012), Հայկօ (22.11.2012), Մինա (22.11.2012), Նարե (22.11.2012), Շինարար (22.11.2012), Ուլուանա (22.11.2012), Տրիբուն (21.11.2012)

  29. #45
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր էլի էս թեմայում գրելու կարիք զգացի: Ու նորից հիշեցի, որ սկզբում էս թեման սվիններով էի ընդունել, ամոթից գետինը մտա:

    Բայց ամոթը մի կողմ, գրառումս պետք է անեմ:
    Էսօր ուզում եմ խոսել մի ակումբցու մասին, ով ակումբցիների շրջանում ամենահակասական տպավորությունն ա թողել:
    Ես ինձ մեկ-մեկ բռնացնում եմ նրա վրա, որ շատ հարցերում ինքս ուզում եմ նմանվել իրեն: Լինեմ իր նման խորաթափանց, լինեմ իր նման սուր, լինեմ իր նման արագ կողմնորոշվող, լինեմ իր նման տեղեկացված, լինեմ իր նման առաջադեմ: Ու լավ եմ անում, որ չեմ ափսոսում գնահատականներս, որովհետև էդ մարդը արժանի ա դրան, անկախ նրանից, որ ոմանք իր սուր լեզվի, իր հումորի, իր սարկազմի պատճառով իր դեմ լարված են:

    Բայց ես էս մարդուն առաջին հերթին սիրում եմ իր սրտի համար: Նրա համար, որ ինքը փորձում ա լավն անել, որ ինքը պատրաստ ա «իր սխալներն» ուղել, որ եթե ինչ-որ մեկին հանկարծ ու իր հումորով վիրավորում ա, հետո անկեղծորեն ափսոսում ու ամեն ինչ անում ա իրավիճակը շտկելու համար, նրա համար, որ ինքը փորձում ա հասկանալ դիմացինին ու մտնել վիճակի մեջ:

    Ու ես համոզված եմ, որ վերջին իր քայլերն ակումբում նորից իր սրտից էին: Ես վստահ եմ, որ ինքը դիտմամբ կոնկրետ խախտումներ արեց, որ ես իրեն արգելափակեմ, որովհետև իրեն թվաց, որ ինքը խանգարում է ակումբին, որ իր ներկայությունը «ապակայունացնում է» վիճակը: Մտածեց, որ ճիշտ կլինի, որ բոլորը տեսնեն, որ ես իր նկատմամբ վերաբերմունքից ելնելով իր նկատմամբ մեղմ չեմ լինելու, որ արգելափակելու եմ, էնպես, ինչպես ուրիշներին: Հա, ինքն իմ համոզմամբ սադրեց ինձ ու հասավ արդյունքին: Ու ճիշտն ասած ես դրա համար մի քիչ ամաչում եմ:

    Ես ուղղակի ուզում եմ ստեղ գրել ու ասել, որ էս մարդը իմ համար ակումբի ամենալուսավոր օղակներից է: Ու էսօր, երբ իր արգելափակումն արդեն անցել է, իսկ ինքը դեռ չի մտնում ակումբ, ես ինձ վատ եմ զգում ու սպասում եմ իրան: Ու ես սպասում եմ ոչ միայն իմ համար: Ես գիտեմ, որ իր էստեղ լինելը դրական է ողջ ակումբի համար, շատ ակումբցիների համար: Ու ինձ թվում է, կամ էլ ինձ հույս եմ տալիս, որ իր համար էլ է դրական լինելու:

    Մեֆ, ես սպասում եմ քեզ:
    Ապրես, Չուկ ջան: Կարծում եմ, շատերի սրտից խոսեցիր:
    Ես էլ անընդհատ ցանկանում էի գրել, որ նրա տեղն այդպես էլ դատարկ է մնացել Ակումբում ու շատ զգալի է դա: Ուղղակի այն վերջին ժամանակները շատ էի դրականորեն արտահայտվել նրա մասին, ու մի պահ ինձ թվաց, թե չափն անցել եմ ու դա նրա դուրը չի գալիս: Դա էր լռելուս պատճառը: Իսկ հիմա, քեզ հետ միասին, համարձակորեն կարող եմ ասել.

    Մեֆ ջան, ես էլ եմ շատ սպասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.11.2012), Ամմէ (04.02.2013), Արէա (22.11.2012), Մինա (02.12.2012), Տրիբուն (23.11.2012)

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •