Chuk-ի խոսքերից
Էսօր էլի էս թեմայում գրելու կարիք զգացի: Ու նորից հիշեցի, որ սկզբում էս թեման սվիններով էի ընդունել, ամոթից գետինը մտա:
Բայց ամոթը մի կողմ, գրառումս պետք է անեմ:
Էսօր ուզում եմ խոսել մի ակումբցու մասին, ով ակումբցիների շրջանում ամենահակասական տպավորությունն ա թողել:
Ես ինձ մեկ-մեկ բռնացնում եմ նրա վրա, որ շատ հարցերում ինքս ուզում եմ նմանվել իրեն: Լինեմ իր նման խորաթափանց, լինեմ իր նման սուր, լինեմ իր նման արագ կողմնորոշվող, լինեմ իր նման տեղեկացված, լինեմ իր նման առաջադեմ: Ու լավ եմ անում, որ չեմ ափսոսում գնահատականներս, որովհետև էդ մարդը արժանի ա դրան, անկախ նրանից, որ ոմանք իր սուր լեզվի, իր հումորի, իր սարկազմի պատճառով իր դեմ լարված են:
Բայց ես էս մարդուն առաջին հերթին սիրում եմ իր սրտի համար: Նրա համար, որ ինքը փորձում ա լավն անել, որ ինքը պատրաստ ա «իր սխալներն» ուղել, որ եթե ինչ-որ մեկին հանկարծ ու իր հումորով վիրավորում ա, հետո անկեղծորեն ափսոսում ու ամեն ինչ անում ա իրավիճակը շտկելու համար, նրա համար, որ ինքը փորձում ա հասկանալ դիմացինին ու մտնել վիճակի մեջ:
Ու ես համոզված եմ, որ վերջին իր քայլերն ակումբում նորից իր սրտից էին: Ես վստահ եմ, որ ինքը դիտմամբ կոնկրետ խախտումներ արեց, որ ես իրեն արգելափակեմ, որովհետև իրեն թվաց, որ ինքը խանգարում է ակումբին, որ իր ներկայությունը «ապակայունացնում է» վիճակը: Մտածեց, որ ճիշտ կլինի, որ բոլորը տեսնեն, որ ես իր նկատմամբ վերաբերմունքից ելնելով իր նկատմամբ մեղմ չեմ լինելու, որ արգելափակելու եմ, էնպես, ինչպես ուրիշներին: Հա, ինքն իմ համոզմամբ սադրեց ինձ ու հասավ արդյունքին: Ու ճիշտն ասած ես դրա համար մի քիչ ամաչում եմ:
Ես ուղղակի ուզում եմ ստեղ գրել ու ասել, որ էս մարդը իմ համար ակումբի ամենալուսավոր օղակներից է: Ու էսօր, երբ իր արգելափակումն արդեն անցել է, իսկ ինքը դեռ չի մտնում ակումբ, ես ինձ վատ եմ զգում ու սպասում եմ իրան: Ու ես սպասում եմ ոչ միայն իմ համար: Ես գիտեմ, որ իր էստեղ լինելը դրական է ողջ ակումբի համար, շատ ակումբցիների համար: Ու ինձ թվում է, կամ էլ ինձ հույս եմ տալիս, որ իր համար էլ է դրական լինելու:
Մեֆ, ես սպասում եմ քեզ:
Էջանիշներ