Երբ այս թեման բացվեց, որոշեցի այնպես անել, որ փակվի:
Հետո մտադրությունիցս հրաժարվեցի:
Իսկ ահա այսօր այս թեմայի կարիքն ունեմ:
Ուզում եմ խոսել մի մարդու մասին: Չէ, մի ՄԱՐԴՈՒ մասին:
Որ ասեմ ընկերներ ենք, սուտ կլինի: Թեև ինքն այն մարդկանցից է, ու հետ անվերապահորեն կուզեի ընկերություն անել: Համ էլ մի սենյակում քնել ենք իրար հետ
Հաճախ եմ իր վրա «բարկացել», կամ ասածները ընդունել սվիններով: Բայց միշտ էլ, անգամ լուրջ հետը «վիճաբանելիս», անկախ մեր տեսակետների տարբերությունից հասկացել եմ, իմացել եմ, գիտակցել եմ, որ ազնվագույն մարդ է: Մեր իրականությունում բավական բացառիկ մարդկային տիպ: Սա մարդկային բարի տիպն ա, անկաշառ տիպն ա, երբեմն գուցե միամիտ տիպն ա, բայց միշտ ազնիվ տիպն ա, անկեղծ տիպն ա, նվիրվող տիպն ա: Սա դիմացինի վատը չուզող ու միշտ արդարության ձգտող տիպն ա: Սա նորություններ փնտրող, բայց հինը չուրացող տիպն ա: Հայկ, Ռուֆուս, ես նորից ուզում եմ կրկնել խոսքերս, իմացիր, որ միշտ կողքիդ եմ: Քեզ շատ եմ հարգում:
Էջանիշներ