Quyr Qery (25.11.2019)
Մոդերատորական. վերջին գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էստեղ պիտի խոսեմ Ռուբիի մասին։
Ռուբոշը ընկերա,եթե անկեղծ իմ մոտ տպավորություն էր ստեղծվել,որ Ռուբոշը չի կարա ընկեր լինի,բայց հա ես սխալվեցի։Շատ հարցերում համակարծիք չեմ իրա հետ,բայց իմ արև իրա կարծիքը հարգում եմ,որովհետև էս մարդը իրական է,էդ իրա սեփական փորձով ստեղծված կարծիքն է՝համեմված իր ստացած գիտելիքներով,իսկ մեր օրերում լիքն են չինական պատենտները։
Ռուբոշի հետ լիքը նմանություններ էլ ունենք,հուսամ էս ամառ վերջը կհարմարացնենք ու սուր կսարքենք ։Դ Ռուբոշը ուժեղ է,Ռուբոշը լավն է,Ռուբոշը մեր սրտի իսկական հնգերն է
Հ.Գ Մոտիվացնել իրա մոտ թույնա ստացվում ու հույս ունեմ կմնա Հայաստանում ու կիրագործի իր նպատակները։
boooooooom (29.11.2019), CactuSoul (30.11.2019), Chuk (29.11.2019), ivy (29.11.2019), Ruby Rue (03.12.2019), Sambitbaba (29.11.2019), Skeptic (29.11.2019), Smokie (29.11.2019), StrangeLittleGirl (29.11.2019), Varzor (29.11.2019), Աթեիստ (29.11.2019), Ծլնգ (29.11.2019), Ներսես_AM (02.12.2019), Նիկեա (30.11.2019)
Ակումբում էնքան մարդ կա, ում մասին կուզեի խոսել (Տրիբուն, Գալաթեա, Յոհան, Այվի):
Բայց էսօր Աթեիստի ու Վեռայի մասին կխոսեմ: Չեմ պատկերացնում ինչքան բարդ կլիներ իմ կյանքը առանց իրենց: Իրենց շնորհիվ ինձ ոչ մի անգամ մենակ չեմ զգացել, ընտանիքս են դարձել: Կյանքում չի եղել խնդիր, որտեղ ինձ մենակ թողնեին: Աստված իմ, էս մարդկանց ազնվությունն ու բարությունն անսահման է: Իրենց նայելով միշտ մտածել եմ, ոնց կարելի է էս աստիճան ճիշտ լինել, էս աստիճան հանդուրժող ու օգնող: Բա իրենց ճուտիկները, երևի Աստղոյից շատ ոչ մի երեխու էդքան չեմ սիրել:
Եթե էս հասարակության գոնե տաս տոկոսը իրենց նման ընտանիք ու արժեքային համակարգ ունենար, լիքը բան փրկված կլիներ:
Սիրում եմ ձեզ:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
boooooooom (29.11.2019), CactuSoul (30.11.2019), Cassiopeia (29.11.2019), Chuk (29.11.2019), ivy (29.11.2019), LisBeth (29.11.2019), Meme (29.11.2019), Sambitbaba (29.11.2019), Skeptic (29.11.2019), Varzor (29.11.2019), Աթեիստ (29.11.2019), Անվերնագիր (29.11.2019), Արևածագ (10.01.2021), Բարեկամ (29.11.2019), Գաղթական (29.11.2019), Ծլնգ (29.11.2019), Հայկօ (29.11.2019), Մուշու (30.01.2023), Յոհաննես (29.11.2019), Նաիրուհի (29.11.2019), Ներսես_AM (02.12.2019), Նիկեա (30.11.2019), Շինարար (29.11.2019), Տրիբուն (29.11.2019)
Իրանց սեղանի շուրջ հավաքված ցանկացած մարդ ընտանիք ա դառնում, ես ինձ տենց եմ զգացել։ Ու մնացածներին էլ տենց եմ ընկալել։ Հաճելի զգացում էր... ու նենց մի տեսակ ուրախ եմ, որ ճանաչում եմ իրանց, որ գիտեմ տենց մարդիկ կան։ Սրտաբաց, շիտակ։ Համ էլ տենց էլ չեմ ասել երևի՝ Վեռ, Արտ շնորհակալ եմ ձեզ։)
SWTS
boooooooom (29.11.2019), CactuSoul (30.11.2019), Cassiopeia (29.11.2019), Chuk (29.11.2019), Quyr Qery (01.12.2019), Sambitbaba (29.11.2019), Skeptic (29.11.2019), Աթեիստ (29.11.2019), Նիկեա (30.11.2019), Շինարար (29.11.2019), Տրիբուն (30.11.2019)
Ուզում եմ խոսել Բյուրի մասին:
Իր հանդեպ միշտ ինչ-որ անբացատրելի հարազատություն եմ զգացել չնայած որ երբեմն վիրտուալում կոտոշները տնկում ա՝ ներվերիս վրա ահավոր սկսում ա ազդել: )))
Իր հետ օգոստոսին էր , թե հուլիսին… հանդիպեցինք ու մի 3-4 ժամ լավ զրույց ունեցանք ՝ չգիտակցելով նույնիսկ թե ժամանակը ոնց թռավ:
Բյուրը բարդ մարդ ա: Բայց մեծ հոգի ունի: Կոտոշ բնավորությունն ըստ իս միմիայն վիրտուալում ա տենց ահավոր ընդգծված: Ռեալում էդ աստիճանի չի: Նու… հա… կա՛ ինչ-որ բան (:Դ) բայց վիրտուալի չափ չի:
Բյուրը չի սիրում երբ իրեն ասում են դու սխալ ես ու աշխատում ա երբեք ներողություն չխնդրել երբ սխալվում ա: Ներքուստ ես իրան հասկանում եմ: Ես էդ unapologetic -ությունը հասկանում եմ, որտև ինքը մտածում ա՝ եթե մի անգամ ներողություն խնդրեց ՝ ուրեմն հա՛ պիտի խնդրի (մարդ արարածին երես տալ չի ուզում):
Ինքը լավ էլ էմոցիոնալ ա ու լավ էլ թքած «չունի» մարդկանց վրա: Ուղղակի դա իրա պերսոնաժն ա որն ինքը մասկայի պես հագնում ա ու դուրս ա գալիս հասարակություն՝ պաշտպանվելու:
Իմպուլսիվ ա Բյուրը ու չհասկացված: Ինքը երբեք էլ չի հասկացվի ոչ մեկի կողմից: Ու ինքը դրա հետ հաշտվել ա:
Պաչ, Բյուր
Cassiopeia (08.12.2019), Meme (15.12.2019), Sambitbaba (19.12.2020), Smokie (06.01.2020), Հարդ (07.01.2020)
@CactuSoul-ի մասին եմ ուզում խոսել :
Կակտուսը բացառիկ մարդ ա` սիրառատ (ես կասեի` սիրո կոնցենտրացիա), հոգատար, նրբանկատ, էմպատիկ ու ահավոր էմոցիոնալ, բայց էդքան էմոցիոնալ ու էմպատիկ լինելով հանդերձ` շատ սթափ ու օբյեկտիվ: Էս համադրությունը շատ հազվագյուտ ա, ու էդպիսի մարդկանց պետք ա նկատել, գնահատել ու անվերջ փայփայել` ոչ միայն հանուն հենց իրենց կամ ձեզ` իրենց հետ շփվողների (քանզի իրենց պես մարդկանց կողքին ունենալը օրհնություն ա), այլև հանուն մարդկության ընդհանուր բարօրության, որովհետև իրականում էդպիսի մարդիկ են էս մոլորակը պտտում:
Կակտուսիկ :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (19.12.2020), CactuSoul (20.12.2020), ivy (19.12.2020), John (20.12.2020), Sambitbaba (19.12.2020), Smokie (20.12.2020), _Հրաչ_ (20.12.2020), Աթեիստ (20.12.2020), Արևածագ (10.01.2021), մարդ եղած վախտ (20.12.2020), Նաիրուհի (20.12.2020)
Ինձ համար էս սմայլիկը Այվին ա: Ու ինձ թվում ա, թե էս սմայլիկը բոլորի համար ա Այվին
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (20.12.2020), Tiger29 (20.12.2020)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ուլուանա
Անուկն իմ կյանքի ամենատարօրինակ ու զարմանալի ուղեկիցներից ա: Ու քանի գրում եմ, պիտի անկեղծ գրեմ: Ժամանակի տարբեր շրջաններում անցել եմ սիրահարվածությունից մինչև ընկերություն փուլերը: Սիրահարվածության փուլը կարճ ա տևել: Ընկերությանը երկար, բայց ընդհատումներով: Էս ընդհատումներն ամենազարմանալին են: Եթե մեկի հետ ընկերությունդ ընհդատում կամ պասիվացնում ես, թվում ա, թե ֆսյո: Իսկ Անահիտի հետ տենց չի եղել, հա հետ ես դառնում էդ ընկերությանը: Բայց ամեն անգամ՝ մեղավորության զգացումով: Կարծես ինքը քո խնդիրները լսելու մի «գուպկա» լինի: Դու խոսում ես, ինքը լսում: Էդ ընթացքում փորձում ես իրանն էլ որսաս ու միշտ չի, որ ստացվում ա: Անուկն անհրաժեշտ պահին անհրաժեշտ խորհուրդ տվողն ա: Երբեմն գուցե սխալ, բայց քո համար՝ անհրաժեշտ: Օրինակ ես իմ մտքում Ակումբին հրաժեշտ էի տվել, Աթեիստին էլ նախնական ասել էի, որ լրիվ գնում եմ ու բոլոր լիազորություններ ու պարտականություններն իրեն եմ տալիս, որ ի պատիվ Արտակի, ընկալվել էր: Անուկն, էդ պրոցեսից խաբար չլինելով, կարողացավ ինձ համոզել, որ համբերեմ: Էդ կարող ա սխալ էր, ակումբի համար, բայց ընկերոջ՝ իմ համար՝ փրկօղակ էր: Անուկը չգիտի, բայց իմ էդ դեպրեսիոն շրջանում ինքը ինձ ուղղեց արվեստի ուղղությամբ: Չէ, գիտի, իմ անկապ նկարները մենակ ինքն ա տեսել՝ տնեցիքիցս բացի, բայց չգիտի, որ ինքը ոգեշնչողներից ա: Ես լսել չեմ կարողանում: Կարողանում եմ պատմել: Անուկին ուզում եմ լսել: Չափից շատ եմ պատմել: Բայց գիտեմ, որ ինքը մինչև կյանքիս վերջն ընկերս ա լինելու, ի տարբերություն լիքը ուրիշների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Arjo (13.01.2021), boooooooom (10.01.2021), Cassiopeia (09.01.2021), Freeman (09.01.2021), ivy (10.01.2021), John (12.01.2021), laro (09.01.2021), Peace (13.01.2021), Sambitbaba (09.01.2021), Smokie (09.01.2021), Varzor (11.01.2021), _Հրաչ_ (11.01.2021), Աթեիստ (09.01.2021), Արէա (09.01.2021), Արևածագ (10.01.2021), Բարեկամ (12.01.2021), Գաղթական (09.01.2021), Հարդ (15.01.2021), Յոհաննես (09.01.2021), Նաիրուհի (11.01.2021), Ներսես_AM (09.01.2021), Ուլուանա (09.01.2021), Վիշապ (07.12.2022)
Քանի օր է` ուզում եմ մարդ եղած վախտի մասին գրել:
Հիշում եմ` երբ նոր էր հայտնվել Ակումբում ու միանգամից անձնական օրագրային գրառումներով, մի տեսակ անսպասելի, նոր շունչ էր Ակումբի համար: Անհայտ տեղից հայտնված, անհասկանալի մի կերպար, որն անձնական գրառումներ է անում չտեսնված անկեղծությամբ ու անկաշկանդությամբ` միաժամանակ առանց իր անձի մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա բացահայտելու: Սկզբում կարծես «աջը քաշած» միայն օրագրային գրառումներ էր անում, կարծես ուղղակի ինքնաարտահայտվելու կարիք ուներ, իսկ մնացած Ակումբն իրեն չէր հետաքրքրում, բայց լավ էր` կամաց-կամց սկսեց ինտեգրվել ընդհանուր Ակումբին, այլ թեմաներում էլ գրառումներ անել` ինչպես միշտ, անկեղծ ու թարմ, հետաքրքիր տեսակետներ բերելով: Ընդհանրապես ինձ համար շատ հետաքրքիր ու դրական կերպար է ինքը, իր ցանկացած գրառում հետաքրքիր է ինձ համար, տեղ-տեղ` էլ մտածելու տեղիք տվող ու ուսանելի:
Իր գրառումների մասին Ակումբից դուրս էլ եմ հաճախ մտածում, վերլուծում, գցում-բռնում: Էդ աստիճանի բաց ու անկաշկանդ ինքնահետազոտության, ինքնավերլուծության ու ինքնապրպտումների, մեղմ ասած, ամեն քայլափոխի չես հանդիպի: Իսկապես հիանում եմ իր` ինքն իր հետ էդ աստիճանի անկեղծ լինելու, ինքնախաբեությունից էդքան զերծ մնալու կարողությամբ: Նաև շատ ուրախանում եմ, որ էդքան ինքնապրպտումների շնորհիվ հասել է ինքն իրեն սիրելու, լիարժեք ընունելու, իր մասին առողջ ու ճիշտ հոգալու կարևորագույն վիճակին: Իր գրառումները կարդալիս հաճախ նաև էն տպավորությունն եմ ունենում, որ ինքն իրեն միշտ էսպես կողքից, հավեսով ուսումնասիրում է, դիտարկումներ անում էնպես, կարծես մեկ ուրիշի մասին խոսելիս լինի: Այլ կերպ ասած` դիտարկում է (observe)` առանց դատելու: Մի քիչ կարող է պատադոքսալ հնչել` կողքից ու միաժամանակ էդքան խորքից, բայց դե էդպես է: Ամեն դեպքում շատ հետաքրքիր ու երևի արդյունավետ մոտեցում է:
Ընդհանրապես իր գրառումները, կարծում եմ, շատ ուսանելի կարող են լինել լրջորեն ինքնաճանաչման ձգտող ցանկացած մարդու համար:
Իմ կարծիքով, ինքը հետաքրքիր գույներ է ավելացրել Ակումբին ու շատ ուրախ եմ, որ կանոնավոր կերպով Ակումբ հաճախողներից է: Մի կողմից ափսոսում եմ, որ Ակումբն իր համար բացահայտել ու Ակումբում հայտնվել է էնպիսի շրջանում, երբ Ակումբն արդեն համարյա մեռյալ պասիվության էր հասել, բայց մյուս կողմից էլ գուցե հենց ճիշտ ժամանակին է հայտնվել` Ակումբին վերջնականապես մեռնելուց փրկողներից մեկը դառնալով: )))
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.12.2022, 20:45:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Freeman (06.12.2022), ivy (06.12.2022), Quyr Qery (14.03.2023), Sambitbaba (06.12.2022), Աթեիստ (07.12.2022), մարդ եղած վախտ (06.12.2022), Վիշապ (07.12.2022)
O o o o էս ինչ էր մերսի շատ ։)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ