Ադամ ջան, ես Բեռլինում չեմ ապրում, այլ Մյունխենում. էս որպես ճշտում՝ մանյակության տեղի պահով:
Հունիսի կեսին էլ մի օրով Փարիզում եմ լինելու, եթե հարմարեցնենք հանդիպել, մեծ հավեսով հետդ պիցցա կուտեմ
Ադամ ջան, ես Բեռլինում չեմ ապրում, այլ Մյունխենում. էս որպես ճշտում՝ մանյակության տեղի պահով:
Հունիսի կեսին էլ մի օրով Փարիզում եմ լինելու, եթե հարմարեցնենք հանդիպել, մեծ հավեսով հետդ պիցցա կուտեմ
Adam (05.03.2019)
Ադամ ջան, հանկարծ երկու կտոր պիցա չպատվիրես, ախպերս, ակումբում գլխիդ շառ գա
Adam (05.03.2019)
այ դու Հաննիբալ
Adam (05.03.2019)
Յոհաննես
Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Յոհաննե՛ս՝
հատո՜ւկ մի գոյական,
Եվ ընդամենն այդ քո ո՛ւթ հատիկ տառով
Այս բովանդակ ակումբին ես մեզ տեր անում...
Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Ու մենք գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն ենք ընտելնում...
Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Եվ ահա մենք
Մանանեխի սերմի համն ենք զգում մեր բերանում,
Անջատումին ըմբերանում
ՈՒ թերանում անգամ
կատարել հրամանը Չուկի...
Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Ակումբն ես թողնում ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք ենք տալիս,
Ծեփ ենք թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում ակումբի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...
Յոհաննե՛ս՝
Ութ տա՜ռ,
Յոհաննե՛ս՝
հատո՜ւկ մի գոյական․․․
A long time ago, in a galaxy far, far away...
Աչքիս Յոհանի դուրը իմ պարզ գյուղի տղու նկարագիրը չէր եկել, ես էլ երկու օր ա դարդի մեջ եմ Բայց Անվերնագիրը մեղքերիս քավության լավ ուղի հուշեց․․․ Յոհան եղբայր, էսի քեզ համար․․․
Ծիլ-ծիլի ծիլի բամ,
Սեր է պատել ինձ անժամ
Դեպի ակումբի բլբուլը՝
Յոհաննեսը անթառամ։
Ծիլ-ծիլի ծիլի բեմ,
Ախ ինչպես կտառապեմ,
Թե որոշեց մեզ լքել
Յոհաննես արքան վսեմ։
Ծիլ-ծիլի ծիլի բիմ,
Սովորել եմ այբ-բեն-գիմ,
Որ կարողանամ կարդալ
Յոհանի բառերն անգին։
Ծիլ-ծիլի ծիլի բոմ,
Չեմ սիրում ուտել դդում,
Բայց սիրում եմ ես կարդալ
Յոհաննեսի գրառում։
Ծիլ-ծիլի ծիլի բում,
Երբ գալիս եմ ես ակումբ,
Ման եմ գալիս մի դարման՝
Յոհաննեսի խոսքերում։
Ծիլ-ծիլի ծիլի ծընգ,
Պետք չի մեզ այսօր քլունգ,
Սերն է ակումբում ծփում,
Երբ կան Յոհանն ու Ծլնգ։
Adam (05.03.2019), boooooooom (08.03.2019), CactuSoul (15.03.2019), Progart (05.03.2019), Quyr Qery (25.11.2019), Sambitbaba (05.03.2019), Smokie (16.03.2019), Անվերնագիր (06.03.2019), Յոհաննես (05.03.2019)
Մի երկու հատ էլ գրեք վիրտուալ օրգազմի կհասնեմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էխ Յոհաննես, Յոհաննես ,
հայտնիության համար դու ամեն ինչ կանես:
Կլինի դա ժամանցում, թե թեմայից դուրս-ում,
դու միշտ նստած սեմուշկա ես չրթում:
Սպասում կարծիքների և ինտրիգաների
Ու ինչու չէ՝ նաև սիրո խոստովանությունների:
Դու սիրու՛մ ես ակումբը, Յոհան:
Բայց մեկ-մեկ շատ ձեն մի՛ հան:
Ակումբը քեզ էլ է՛ սիրում ու փայփայում,
Սակայն ի՞նչ կլինի՝ մեկ-մեկ համբերես,
Որ կարծիքներն իրե՛նք բարձրանան ջրի երես:
Հումորդ ելել քեզ խեղդում՝
Չի ճանաչում ոչ մի բեկում:
Սրամիտ է այն հաճախ,
Ու քեզ ապրեցնում է օրգազմային ախ:
Ինչպես և կապրես երկրորդ ախդ հենց հիմա՝
Կարդալով տողերս անխնա:
Թեթև է բնավորությունդ, աչքիս ,
Չլինի՞ դրել խաբստում ես բոլորիս:
Հոգին է իմ մեջ մտել Սահակյանի Արամայիս,
հայտնիությանդ երբեք չեմ լինի ես վայիս:
Կդառնա՛ս դու քո երազած աստղն իրական,
Ինձ մնում է միայն ասել՝ Հարգանքներով իսկական…
Lion (06.03.2019)
Ժողովուրդ, թեև էս թեմայում ինչ-որ հատուկ սահմանափակումներ չկան, բայց ոնց որ թե մի քիչ շատ են արդեն թեմայի հետ անմիջական կապ չունեցող զրույցները, եկեք փորձենք թեմայի մեջ մնալ, իսկ մնացած արձագանքներն ու քննարկումներն անենք` համապատասխան գրառումները «Թեմայից դուրս»-ում մեջբերելով:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (05.03.2019), CactuSoul (15.03.2019), ivy (06.03.2019), Sambitbaba (05.03.2019), Աթեիստ (06.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ