User Tag List

Էջ 17 23-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

  1. #241
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն անջոներից եմ, որ սկզբից իր սեռը սխալ էր գուշակել։ Չէ, իսկի գրառումներին առանձնակի ուշադրություն էլ չէի դարձրել, որ սեռ որոշեի, մականունն էի տեսել ու որոշել, որ տղա է։ Մի հանդիպման էր եղել, որին ներկա չէի, բայց նկարներով տեսա, որ աղջիկ է։ Ու բոլոր նախանշաններն ասում էին, որ ինքն էլ է էն ակումբցիներից, որոնցից կոմպլեքսավորվում եմ։

    Հետո, խորին շնորհակալություն Ռուֆուսին, ես նրան հանդիպեցի իրականում ու սիրահարվեցի առաջին հայացքից։ Որովհետև սույն արևանման արարածը տեղով ջերմություն էր, էնքան լիքը ու էնքան առատ, որ անգամ ինձ՝ սառցակալած ու անզգա դարձած անիմաստ գոյությանս կարողացավ կյանք վերադարձնել։

    Ինքն էն մարդն է, ով էսօր կարողանում է դուրս հանել ամենախորքային կոմպլեքսներս ու բուժել դրանք հերթով, համբերատար, մեղմ... Անսովոր է, միշտ ես եմ ուրիշներին մամայություն արել, իսկ հիմա գլուխս դնում եմ մեկի գոգն ու լաց լինում, որովհետև արցունքներս վստահում եմ նրան։

    Եթե մի օր հաղթահարեմ էս ամենն ու նորմալ մարդ դառնամ, ուրեմն իմացեք, որ էդտեղ իր մեծ դերը կունենա ինքը՝ իմ խուճուճ արև Ռեյ սաման։ Նա միակ մարդն է, ումից քիչ բան գիտեմ ու չեմ կոմպլեքսավորվում, ով ինձ կարող է սովորեցնել առանց ճնշելու, ով կարող է ինձ անհաջողակից ադեկվատ ու ինքնավստահ մարդ դարձնել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.07.2014), boooooooom (11.07.2014), CactuSoul (12.07.2014), Cassiopeia (12.07.2014), Jarre (15.07.2014), Nihil (12.07.2014), Sambitbaba (12.07.2014), Smokie (12.07.2014), Vardik! (12.07.2014), Այբ (15.07.2014), Արևհատիկ (11.07.2014), Գորտուկ (12.07.2014), Ծյէլեպորտ (20.11.2014), Մ Մ (15.07.2014), Նիկեա (05.10.2014), Նոյեմ (11.07.2014), Ուլուանա (11.07.2014), Ռեյ սամա (12.07.2014), Վոլտերա (12.07.2014)

  3. #242
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ Նոյեմի մասին խոսել: Ինքը նենց սուսիկ-փուսիկ էկավ ակումբ, բայց միանգամից աշխուժացավ ու աշխուժացրեց ակումբը՝ զանազան թեմաներ բացելով: Ինքը ինձ ահագին հիացնում ա: Ասեմ ինչով: Նախ նախաձեռնող լինելով: Երևում ա՝ չի սպասում, որ ինչ-որ մեկն իրա համար ինչ-որ բան անի, մտքով մի բան անցնում ա, ինքն իրականացնում ա: Հետո ահավոր դուրս գալիս ա իրա նպատակասլացությունը: Ինքը իրա առաջ նպատակ ա դրել ու պիտի հասնի: Բացի դրանից, ահագին ինքնուրույն ա երևում: Ոչ ոք չի նստացնում, ասում՝ բալիկ ջան, սենց արա, նենց արա, ինչի հասնում ա, ինքնուրույն ա հասնում:

    Ինչու՞ եմ էսքանը գրում: Նոյեմը նենց մարդ ա, որից պետք ա օրինակ վերցնել: Խորհուրդ կտայի ակումբի ահել-ջահելները նայեն էս աղջկան ու տեսնեն շատ փայլուն օրինակ, թե ինչպիսին պետք ա լինել նպատակներին հասնելու համար: Ես հավատացած եմ, որ Նոյեմն իր կազմակերպվածության շնորհիվ շատ մեծ բաների կհասնի:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.07.2014), CactuSoul (15.07.2014), Jarre (15.07.2014), Sambitbaba (15.07.2014), Smokie (15.07.2014), Այբ (15.07.2014), Արևհատիկ (15.07.2014), Դատարկություն (05.08.2014), մարդագայլուկ (15.07.2014), Նաիրուհի (15.07.2014), Նիկեա (05.10.2014), Նոյեմ (23.12.2016), Ուլուանա (15.07.2014)

  5. #243
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ Նոյեմի մասին խոսել: Ինքը նենց սուսիկ-փուսիկ էկավ ակումբ, բայց միանգամից աշխուժացավ ու աշխուժացրեց ակումբը՝ զանազան թեմաներ բացելով: Ինքը ինձ ահագին հիացնում ա: Ասեմ ինչով: Նախ նախաձեռնող լինելով: Երևում ա՝ չի սպասում, որ ինչ-որ մեկն իրա համար ինչ-որ բան անի, մտքով մի բան անցնում ա, ինքն իրականացնում ա: Հետո ահավոր դուրս գալիս ա իրա նպատակասլացությունը: Ինքը իրա առաջ նպատակ ա դրել ու պիտի հասնի: Բացի դրանից, ահագին ինքնուրույն ա երևում: Ոչ ոք չի նստացնում, ասում՝ բալիկ ջան, սենց արա, նենց արա, ինչի հասնում ա, ինքնուրույն ա հասնում:

    Ինչու՞ եմ էսքանը գրում: Նոյեմը նենց մարդ ա, որից պետք ա օրինակ վերցնել: Խորհուրդ կտայի ակումբի ահել-ջահելները նայեն էս աղջկան ու տեսնեն շատ փայլուն օրինակ, թե ինչպիսին պետք ա լինել նպատակներին հասնելու համար: Ես հավատացած եմ, որ Նոյեմն իր կազմակերպվածության շնորհիվ շատ մեծ բաների կհասնի:
    Աչքիս ակումբում ինչ-որ մեկն ուզում ա ինձ համոզի, որ ես ալկաշ սատկում եմ: ask.fm-ի համապատասխան հարցերը մի կողմից, էս գրառման համար ստացածս վարկանիշը՝ մյուս: Ուզում եմ ասել, որ ես պրոբլեմ չունեմ մարդկանց մասին լավ բաներ ասել սթափ ժամանակ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (15.07.2014), Vardik! (15.07.2014), Այբ (25.03.2015), Ուլուանա (15.07.2014)

  7. #244
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ մի երկու բառ գրել Աբելյանի մասին։
    Դե, Հայկը ակումբի հին անդամներից է ու բավական վաղուց եմ ճանաչում նրան։ Չնայած, սուտ կլինի ասել, որ ճանաչում եմ։ Տարիներ առաջ Հայկը լրիվ «մոխրագույն մկնիկ» էր, մի տեսակ ամաչկոտ ու շրջապատից վախեցած։ Հանդիպումների ժամանակ հազիվ 1-2 բառ էր ասում։ Բայց փաստորեն ինքը պարզապես կողքից սուսուփուս ուսումնասիրում էր շրջապատը ու գնահատում, թե ինչ աստիճանի կարելի է բացվել այդ շրջապատում։ Բանակն էլ երևի իրա դերը խաղաց նրա հիմիկվա կերպարի մեջ։ Հիմա էնքան ջերմություն կա Հայկի մեջ։ Բայց հազվադեպ, պահի տակ էլի մենակության ինչ-որ ճառագայթներ են երևում իրա պահվածքում։ Աբելյան ջան, հիմիկվա կերպարդ շատ լավն ա, էլ չթաքնվես սուսիկ-փուսիկության հետևում։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.09.2014), CactuSoul (17.09.2014), John (17.09.2014), Աթեիստ (17.09.2014), Մուշու (17.09.2014), Նաիրուհի (19.09.2014), Նիկեա (05.10.2014), Շինարար (17.09.2014), Ուլուանա (17.09.2014)

  9. #245
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել մեր ախպոր մասին:

    Հումորի ծով ու յուրահատուկ երաժշտասեր Մարդագայլուկը: Շատ հետաքրքիր անձնավորություն:Ինչի համար եմ իրեն հարգում՝ որովհետև եթե մեր համար հեշտ ա իրան դիմել «ապեր»ով, ինքը որպես պատասխան ունի բազմաթիվ տարբերակներ, մեկը մյուսից լավն ու զվարճալի (ախպեր, ապ, բռատ ): Կարծում եմ եթե մի օր նույնիսկ սպառվի բառապաշարը, էլի կգտնի մի պատասխան: Ու ընդհանրապես ինքն իր էությամբ ոտքից գլուխ ծիծաղ ա, սիրում եմ էդպիսի մարդկանց: Որտեղ հումոր, այնտեղ բարություն և իհարկե բարձր տրամադրություն:

    Երեկ էլ իր երաժշոտւթյունն էի ուսումնասիրում ուրիշների հետ՝ հաճելի էր մի այլ կարգի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2014), մարդագայլուկ (23.09.2014), մարիօ (22.09.2014), Նիկեա (05.10.2014)

  11. #246
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի ես:

    Ուզում եմ խոսել մի մարդու մասին, ով իր մեջ իրոք գերբնական ուժ ա կրում, իր արտասովոր ընդունակություններով ստիպում ա մարդուն անել ու ասել էն, ինչ ուրիշ անգամ չէր համարձակվի: Իր հետ ջրիկանալն ու ծիծաղելը, հոգու հետ խաղալը նե՜նց հավես ա, գիտեմ, որ վերջինն անհնար ա, դրա համար էլ արխային ինձ ազատություն եմ տալիս՝ ինքը էն մարդն ա, ում հետ խոսալուց չես վախենա, որ կնեղացնես: Հենց էդ ազատության դրդելու (չգիտեմ էլ թե ոնց), դրական լիցքեր հաղորդելու համար եմ իրան սիրում: Եւ ինչի՞ ինքը պիտի առանձնահատուկ, թաքնված, կախարդական ուժ չունենար, եթե ուրիշ տեղից ա՝ այլ մոլորակից: Ես մեր ջրիկ, ուրախ, ժպտերես Ալֆային շա՜տ եմ սիրում:

    Իհարկե ուրիշ առանձնահատկություններ էլ ունի, բայց էս պահին հենց սրա մասին էի ուզում խոսել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.11.2014), CactuSoul (23.11.2014), Նաիրուհի (11.03.2015), Նիկեա (20.11.2014), Ուլուանա (20.11.2014)

  13. #247
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆաաաա՜ն Երեխեք էս ինչ լավն ա Ալֆան Էս մարդու հետ ամեն թեմայից կարելի ա խոսել, ինքն էն քչերից ա, ում հետ լիարժեք անկեղծ եմ, էն քչերից ա, ով ինձ լրիվ հասկանում ա: Նենց լավն ա Ալֆան, սրտացա՜վ ու ընկերասեր: Ես սիրում եմ Ալֆային Ես ինձ ցանկանում եմ լիքը Ալֆայի նման ընկերներ

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.03.2015), Arpine (08.11.2016), boooooooom (09.03.2015), CactuSoul (10.03.2015), GriFFin (11.03.2015), John (10.03.2015), Sambitbaba (10.03.2015), Smokie (11.03.2015), Tiger29 (10.03.2015), մարիօ (11.03.2015), Մուշու (10.03.2015), Նաիրուհի (11.03.2015), Նիկեա (16.03.2015), Ուլուանա (10.03.2015), Վոլտերա (10.03.2015)

  15. #248
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba

    Առհասարակ, դժվար է խոսել մեկի մասին, ում ռեալում չես ճանաչում, բայց այնուամենայնիվ, չես կարող գրառումներից չնկատել տվյալ մարդու ինչ-ինչ կողմերը։

    Սամը այն ակումբցիներից է, որի հետ անգամ բանավեճը շատ թեթև կարող է ընթանալ։ Թեթև այն առումով, որ նա երբեք քեզ չի վիրավորի, անգամ եթե համակարծիք չէ քո հետ։ Շատ նրբանկատ է։ էնպիսի տպավորություն է, որ <<վախենում է>> հանկարծ չնեղացնի։
    Կարդացած է, և դրա վկայությունը ոչ միայն էն կարողություններն են, որ մենք տեսնում ենք ակումբում, այլև սխալների վրա սովորելու/հիմա կասեմ, թե ինչ <<սխալների>> մասին եմ ասում/, իր շուրջը կատարվող ամեն ինչը ընկալելու ձիրք ունի, որի արդյունքը բոլորս տեսանք։ Ի նկատի ունեմ Պիեսը <<Ռուտինը>> նրա, կոպիտ ասած՝ ընկալելու կարողության <<հետևանքն է>> ․ որպես գրող նա զգում է, թե որտեղ է իր սխալը։ Եվ դրա արդյունքը/զգալու կարողության/ նրա ստեղծագործական աճն է։
    Էլ չխոսեմ ակումբում նրա ակտիվության և թարգմանությունների մասին, որոնք նա անում է։

    Եթե <<ընդհանրացնեմ>> նրան՝ որպես մարդկային տեսակ, Սամի մեջ սարոյանական բան կա/գրելու առումով չեմ ասում, այլ մարդկային տեսակի/։

    Սարոյանից մի հատված բերեմ․
    Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրրիշնրին; Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խնթություն է; Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ բան կունենաք տալու համար:
    Սարոյանի այս խոսքերը այնքան բնորոշ են Sambitbaba-ին
    Վերջին խմբագրող՝ Այբ: 25.03.2015, 19:03:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2015), S.L.V. (29.05.2016), Sambitbaba (26.03.2015), Smokie (25.03.2015), Աթեիստ (25.03.2015), մարիօ (26.03.2015), Ուլուանա (25.03.2015)

  17. #249
    Սկսնակ անդամ սովորական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2014
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ ոքի չգիտեմ,բայց սիրեցի Սարոյան մեջբերող Այբին…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.03.2015), Այբ (26.03.2015)

  19. #250
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել մի ակումբցու՝ մի խորհրդավոր, հետաքրքիր, իմաստուն փիլիսոփայի մասին:

    Ախր շատ յուրահատուկ անձնավորություն ա: Պետք եղած ժամանակ հետաքրքիր խորհուրդներ կտա ու կառաջարկի էնպիսի գրքեր կարդալ, որ դեռ չսկսած՝ հաստատ գիտես, որ քեզ իրոք պետք կգան: Շատ հետաքրքիր ա խորանալ իր փիլիսոփայության մեջ, փորձել ամբողջ էությամբ ընմռնել իր ասածը, իսկ եթե չստացվի այդ պահին, ուրեմն ժամանակը հիմա չէր: Հա՛, մեկ էլ ինքը ոնց որ մարգարե լինի՝ կանխատեսի ապագան: Կարող են լինել իրավիճակներ, երբ մարդը խուճապի կմատնվի, իսկ ինքը կկարողանա պահպանել հավասարակշռությունը, ոչինչ չի ձեռնարկի ու... ամեն ինչ ինքնստինքյան կկարգավորվի ինչպես և ինքն էր պատկերացրել: Ախր ո՞նց ա հնարավոր էդքան դինջ լինել, նույնիսկ մի տեսակ հավատս չի գալիս:


    Չէ, ես չպիտի հետաձգեմ Սամբիթբաբայի առաջարկած գրքերի ուսումնասիրումը, հետո գուցե ուշ լինի: Ոնց ինքն ա օրագրերը կարդում, նույն կերպ էլ ես կսկսեմ իր առաջարկած գրքերը՝ «հատորներով»:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (29.06.2015), S.L.V. (29.05.2016), Sambitbaba (06.07.2015), Նիկեա (30.06.2015)

  21. #251
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա կարող է ուղղակի նստել կողքիդ ու լռել, իսկ դու կարող ես արդեն
    անէանալ:
    Նրա կողքին ամեն ժամ` ակնթարթ է, բայց նրա` քեզ նվիրած ամեն պահի մեջ կարող ես
    հավերժանալ:
    Լսելու հսկայական կարողություն, որ այնքա՜ն քչերին է տրված:
    Զգոնություն, նրբանկատություն, չհաշված` գեղեցկություն, - չես կարողանում հավատալ, որ հրեշտակ չէ,
    այլ մարդ-արարած...
    Աննկարագրելի, անհավանական, անհնար բարի աչքերի աստղերը թափանցում են քո ամենախորքերը,
    կալանում են քո հոժարակամքը, -
    Եվ հասկանում ես, որ փնտրող քո կյանքը միշտ դրան է սպասել, այդ երջանիկ գերություններին...
    Եվ հավատդ չի գալիս, որ իր կողքին ես, լսում ես, զգում ես, -
    կարծում ես` պատրանք է...
    Բայց նրա հանգստությունը, պարզությունը, կախարդանքը համակում են քեզ աննկատելիորեն ու տանում են հեռուների
    այնքան հեռուն,
    Որտեղ դու մոռանում ես անգամ անունդ, որտեղ երկնքի մանանա է դառնում նույնիսկ
    քեզ այդքան ատելի թոֆուն...

    Եվ այդ կախարդանքի անունն է
    Հռիփսիմե:
    Կամ` անսահման սիրելի
    Այվի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2016), boooooooom (23.07.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (21.07.2016), Chuk (21.07.2016), ivy (21.07.2016), kitty (22.07.2016), Mr. Annoying (11.08.2017), Peace (03.08.2016), Smokie (21.07.2016), Աթեիստ (22.07.2016), Ներսես_AM (22.07.2016), Նիկեա (21.07.2016), Վոլտերա (22.07.2016), Տրիբուն (22.07.2016)

  23. #252
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ինձ մոտ իհարկե էսպես եթերային ու պոետիկ չի ստացվի, բայց ես էլ մի քիչ գրեմ
    Նախ, շնորհակալ եմ գրածիդ համար. ուրախացրեց, որ կարող եմ էսպիսի դրական տպավորություն թողնել, ու նաև էն, որ տոֆուն կարողացա մանանա դարձնել ։))

    Ես էլ չզգացի, թե էդ 13 ժամը ոնց անցավ։ Իհարկե մեր արածը ահագին մեծ գժություն էր, բայց հավես էր, որ որոշեցինք անցնել էդ ճամփան միասին։ Ու քեզ նորից շնորհակալ եմ, որ մասնակցեցիր էդ խելառությանը

    Դու ինձ համար մեծ բացահայտում էիր. էն մարդն էիր, որին ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ոնցն ես իրական կյանքում։ Ու մեծամասամբ էդ հետաքրքրությունն էր, որ ինձ բերեց մեր հանդիպմանը։ Միայն նրանում էի համոզված, որ շատ հետաքրքիր ես լինելու ու ամբողջովին վստահելի, ինչն էդպես էլ կար։

    Լավ լսել կարողանալը կախված է ոչ միայն լսողի անձից, այլ նաև նրանից, թե ում և ինչ ես լսում։ Քեզ ես կարող էի դեռ ավելի երկար լսել: Ու դու հենց էդպես էլ խոսում ես, ինչպես գրում ես՝ մանրամասն ու բովանդակալից «մեծ տեքստերով»։ Մեկ-մեկ որ սկսած թեմայից ահագին հեռանում էիր, վախենում էի, որ հիմա կմոռանաս, թե ինչ էիր ուզում պատմել, բայց իզուր. հետո արդեն հասկացա, որ դու միշտ մեծ շառավղով ես պատմում, ինչպես որ գրում ես։

    Էնքան բան իմացա քո մասին էդ ճամփորդության ընթացքում, էնքան բազմազան շերտերով բացվեցիր ինձ համար։ Քեզ լրիվ տեսա նաև՝ որպես ռեժիսոր, ու դրանով ավելի պարզ դարձավ, թե ոնց կարող էիր էդքան լավ ագռավային պիես գրել՝ մեր իմացած «Սամին» մեջը լրիվ թաքցնելով։ Իրականում դու քեզ չէիր թաքցրել, ուղղակի մենք էինք, որ էդ մի Սամին չէինք ճանաչում։ Իսկ էդ մի Սամը ահագին տարբերվում է էզոթերիկ Սամից։ Էդ մի Սամը 60-70-ականների հիպիական ազատությունն ունի արյան մեջ, երևանյան հավես ուսանողական ջահելությունը, որ դեռ փայլում է աչքերի մեջ ու ժպիտում։ Կուզեի, որ էդ Սամը հաճախ երևար Ակումբում՝ իհարկե իր ներկայությամբ չճնշելով էզոթերիկ Սամին

    Սամ, ինչ լավ է, որ դու կաս
    Ու ինչ լավ է, որ հանդիպեցինք։
    Միշտ եղիր մեզ համար։
    Ես քեզ շատ սիրում եմ։

  24. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (22.07.2016), boooooooom (23.07.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (21.07.2016), kitty (22.07.2016), Mr. Annoying (11.08.2017), Sambitbaba (22.07.2016), Smokie (22.07.2016), Աթեիստ (22.07.2016), Արէա (22.07.2016), Զաքար (22.07.2016), Հայկօ (22.07.2016), Մուշու (23.07.2016), Նաիրուհի (08.11.2016), Ներսես_AM (22.07.2016), Նիկեա (22.07.2016), Ուլուանա (22.07.2016), Ռուֆուս (22.07.2016), Վոլտերա (22.07.2016), Տրիբուն (22.07.2016)

  25. #253
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա սիրո խոստովանություն է լինելու մի մարդու, որին ճանաչեցի Ակումբի շնորհիվ, դրա համար էլ, չնայած ինքն իմ սիրո մասին գիտի, բայց էստեղ էլ եմ ուզում գրել։

    Ես իր հետ ծանոթացա ուրիշների միջոցով, որ էդ շրջանում ինձ ավելի մտերիմ էին։ Մտածում էի՝ հա, նման ենք իրար, բայց ոչ էնքան, ինչքան պետք է։ Սիրեցինք իրար, հետո սկսեցինք իրար կոկորդ կրծել, հետո հեռացանք, հետո էլի մոտեցանք, հեռացանք, մոտեցանք... Ուղղակի միշտ սերը մնաց։ Ու մինչ ուրիշները երկուսիս կյանքից էլ գնացին անդարձ, մենք միշտ փնտրեցինք ու գտանք իրար ամեն բաժանումից հետո։

    Էս տարիների ընթացքում մենք միշտ բաց ենք եղել իրար հետ, ու դա է փրկել մեր սերը։ Մեջներս չարություն չենք պահել, իրար երեսի ասել ենք էն բաները, որ ուրիշների դեպքում թեկուզ էթիկայից ելնելով չէինք ասի, քֆրտել ենք ինքն իմ շրջապատին, ես՝ իրենին, ղժացել մեկս մյուսի հավանած տղերքի վրա, իրար վրա շպրտել ձեռքի տակ ընկած իրերը, իրար ուղարկել գրողի ծոցը, բայց հետո միշտ վերադարձել ենք, որովհետև (հիմա եմ հասկանում) ինչ-որ ուրիշ, յուրահատուկ բան է մեզ կապում, եսիմ, իմ կյանքում սենց ուրիշ մարդ չի եղել։

    Նենց չի, որ ինքն իդեալական է, կամ էլ ես եմ անսխալական, չէ, երկուսս էլ համբալ գյադեք ենք, լիքը բաներում կատաստրոֆիկ տարբեր իրարից, բայց իրար միշտ վստահող, որովհետև էսքան ժամանակ վստահ ենք եղել՝ կարող ենք իրար վրա հույս դնել նեղ պահին, եթե անգամ նախորդ օրն ենք հերթական անգամ իրար գրողի ծոցն ուղարկել։

    Մենք իրար հետ փաբերի ծխոտ օդ ենք կիսել, հարբած իրիկուններ, Գեղամենց տան միակ տաք սենյակի մահճակալը, մեր ցավոտ հուշերը, իրար համար սիգարետ ենք առել, կծկվել Այգեստանի խոնավ սենյակում, հում-հում խժռել կանադական էժանագին նրբերշիկներն ու Մաշի մամայի համով պահածոները, երազել ուրիշ Հայաստանի մասին, 14-րդ հարկից նայել քաղաքի լույսերին, առավոտը կռիվ արել չլվացած ամանների, թափած շորերի ու չհավաքած անկողինների համար, հետո համերաշխ գնացել ենք գոնե բաժակները լվանալու, որ դարչինով թեյ խմենք։ Մենք ընտանիք ենք եղել, ու ես կարոտում եմ իրեն հիմա, ստեղ լիներ՝ տայի մռութը ջարդեի։

    Հասո
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 08.11.2016, 06:50:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.11.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (08.11.2016), John (08.11.2016), laro (09.11.2016), Mr. Annoying (08.11.2016), Quyr Qery (08.11.2016), Sambitbaba (08.11.2016), Smokie (08.11.2016), Աթեիստ (08.11.2016), մարիօ (08.11.2016), Մուշու (08.11.2016), Նիկեա (12.11.2016), Ռուֆուս (08.11.2016)

  27. #254
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք ոնց է, երբ որ կյանքումդ հայտնվում է մեկը, ում հետդ կապդ անհասկանալի է, ուժեղ չի, թույլ չի, քիչ չի, շատ չի, ինչ-որ ոչ ադեկվատ ադեկվատի սահմաններում է:

    Տարօրինակ սիրո խոստովանություն է մեզ մոտ, երևի էդ նրանից է, որ գիտեմ, թե հիմա իրան ինչքան եմ պետք ու թե ինքն ինձ ինչքան է պետք: Մի տարօրինակ բաց կա, որ չի լրացվում, ու չի լրացվելու: Ահովոր շատ եմուզում հենց հիմա կողքիս լինես, էս ծնունդս առանց քեզ չնշեմ, խոսեմ մի քիչ, թեթևանամ, լսեմ քեզ:

    Այ հենց էս պահին գժված եմ իր վրա, գրառումներիցս մեկին շնորհակալություն չի հայտնել Ու էս տարիների ընթացքում, ինչի պատճառով ասես կռվել ենք, դժվար է գտնել մարդկանց, որոնք էդքան իրար հետ կռված լինեն, հա բայց միշտ իմացել ենք, որ մեկս մյուսիս համար կանք: Ու մեկս մյուսիս երբեք ոչ մի հարցով չենք դիմել, որովհետև առանց խոսալու էլ իրար հասկացել ենք: Մենք կարող էինք Չարենցից ու Սևակի ՛՛Սայաթ-Նովայի՛՛ վերլուծությունից, ֆուտբոլից ու հայրենիքի մեր պատկերացումներից սահուն անցում կատարել դեպի ամենաանորակ ռաբիզ երաժշտություն, օրինակ ՛՛Կոկոմ վարդերը՛՛ )) : Ու հաճույք ստանալ ամեն ինչից:

    Մեր լայն, շատ լայն ու տարբեր շրջապատը մնաց հեռու անցյալում, իսկ մենք մնացինք իրար հետ, ես տեսա իր փոխվելը, ինքը՝ իմ մեծանալը: Չգիտեմ, իսկականից դժվար ու ցավոտ է բացատրել էս պահին մեր ապրումները: Կարոտը խեղդում է: Բայց ես քեզ սիրում եմ, Նար, շատ-շատ:

    Ինչ էլ լինի, դու գիտես, որ ես կամ: Ու մենք իրար չենք կորցնի: Մենք ընտանիք ենք եղել ու կանք:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.11.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (10.11.2016), John (09.11.2016), laro (09.11.2016), Sambitbaba (09.11.2016), Smokie (10.11.2016), Մուշու (09.11.2016), Նաիրուհի (10.11.2016), Նիկեա (12.11.2016)

  29. #255
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    John,ախպեր խմած ժամանակ հավեսով կարելի է անկեղծանալ։Հոսոն իմ ընկերն է,էն եզակի մարդկանցից մեկը ում համար իմ անձնական շահը կարամ անտեսեմ,ես էսքան եսասեր լինելով հանդերձ,չեմ կարա մինչև վերջին խազը չնվիրվեմ էս մարդուն ու 100%-ով վստահ եմ,որ երբեք չեմ փոշմանի դրա համար։Աննկարագրելի զգացողություն է,երբ գիտես,որ էս տիպի մարդ կա քո կողքը կանգնած ու իրա սրտի մեծության,իրա նվիրվածության,ընկերասիրության մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել։Մի խոսքով եղբայր իմ,հպարտ եմ,որ քո նման ընկեր ունեմ։

  30. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (22.12.2016), boooooooom (05.12.2016), CactuSoul (06.12.2016), Cassiopeia (06.12.2016), John (06.12.2016), Mr. Annoying (06.12.2016), Progart (30.07.2017), Quyr Qery (06.12.2016), Smokie (06.12.2016), Աթեիստ (06.12.2016), Գաղթական (06.12.2016), Հայկօ (06.12.2016), Մուշու (06.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Ներսես_AM (06.12.2016), Նիկեա (06.12.2016), Ուլուանա (06.12.2016)

Էջ 17 23-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718192021 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •