Էն անջոներից եմ, որ սկզբից իր սեռը սխալ էր գուշակել։ Չէ, իսկի գրառումներին առանձնակի ուշադրություն էլ չէի դարձրել, որ սեռ որոշեի, մականունն էի տեսել ու որոշել, որ տղա է։ Մի հանդիպման էր եղել, որին ներկա չէի, բայց նկարներով տեսա, որ աղջիկ է։ Ու բոլոր նախանշաններն ասում էին, որ ինքն էլ է էն ակումբցիներից, որոնցից կոմպլեքսավորվում եմ։
Հետո, խորին շնորհակալություն Ռուֆուսին, ես նրան հանդիպեցի իրականում ու սիրահարվեցի առաջին հայացքից։ Որովհետև սույն արևանման արարածը տեղով ջերմություն էր, էնքան լիքը ու էնքան առատ, որ անգամ ինձ՝ սառցակալած ու անզգա դարձած անիմաստ գոյությանս կարողացավ կյանք վերադարձնել։
Ինքն էն մարդն է, ով էսօր կարողանում է դուրս հանել ամենախորքային կոմպլեքսներս ու բուժել դրանք հերթով, համբերատար, մեղմ... Անսովոր է, միշտ ես եմ ուրիշներին մամայություն արել, իսկ հիմա գլուխս դնում եմ մեկի գոգն ու լաց լինում, որովհետև արցունքներս վստահում եմ նրան։
Եթե մի օր հաղթահարեմ էս ամենն ու նորմալ մարդ դառնամ, ուրեմն իմացեք, որ էդտեղ իր մեծ դերը կունենա ինքը՝ իմ խուճուճ արև Ռեյ սաման։ Նա միակ մարդն է, ումից քիչ բան գիտեմ ու չեմ կոմպլեքսավորվում, ով ինձ կարող է սովորեցնել առանց ճնշելու, ով կարող է ինձ անհաջողակից ադեկվատ ու ինքնավստահ մարդ դարձնել։
Էջանիշներ