User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 308 համարի արդյունքները՝ ընդհանուր 308 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

  1. #301
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,448
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Իմ վերևի մարդը» թեմայում վերջինը Բարեկամի գրառումն էր, ես էլ հավես ունեմ իր մասին գրելու, բայց էդ թեմայում գրառում անել չեմ ուզում, էնպես որ, էստեղ կգրեմ:

    Ոչինչ, չէ՞, որ արտաքինից սկսեմ, չնայած իրեն երբեք իրականում չեմ տեսել:
    Ամեն դեպքում, ինձ համար Բարեկամը շատ սիրուն ու նուրբ կին է՝ տաքուկ աչքերով, անդիմադրելի հմայիչ ժպիտով ու ախորժելի խոպոպներով (որոնք հաճախ հարթեցնում է ):
    Ինձ համար ինքն էն կանանցից է, որոնք արտաքնապես միշտ նույն, համարյա աղջկական տարիքի են՝ անկախ ժամանակից:

    Բարեկամը ներքուստ էլ է նուրբ ու փխրուն կին: Ընդհանրապես, Բարեկամը ոտքից գլուխ կին է, և կարծում եմ, իր աշխարհն էլ հստակ բաժանված է իգականի և արականի՝ իրենց կոնկրետ դերերով ու տարբերություններով:

    Մի ժամանակ շատ անհանդուրժող էի Բարեկամի հանդեպ, ինչի պատճառով էլ հաճախ բախումներ էինք ունենում: Չեմ կարծում, թե իմ ու իր միջև տարբերությունները միայն արտաքին դրսևորումներով են բնորոշվում, ինչպես գրել էր վերջերս. կարծում եմ մենք էապես տարբեր մարդիկ ենք՝ տարբեր արժեհամակարգերով ապրող: Գուցե նման ենք զգացմունքայնությամբ ու դա արտահայտելու հանգստությամբ, գուցե նաև մանրուքներ նկատող հայացքով, բայց դրանից էն կողմ նմանություններն էլ կարծես վերջանում են:

    Զարմանում եմ Բարեկամի՝ մարդկային հարաբերություններին առնչվող լավատեսության վրա, երբ ամեն անգամ փորձում է որևէ իրավիճակում առաջացած «իրար չհասկանալը» բոլոր հնարավոր միջոցներով պարզել, ընդհանուր հայտարարի գալ. դրա համար ոչ ջանքեր է խնայում, ոչ «վիրտուալ թանաք»: Անկեղծ հուսով եմ, որ նման իրավիճակներում վերջնական արդյունքն իրեն չի հիասթափեցնում:

    Կարծում եմ, որ Բարեկամը կարող է լավ ու հավատարիմ ընկեր լիներ, և իրենից լիքը բաներ կարելի է սովորել, թեև մենք երբևէ ընկերներ չենք եղել, ու ինչ-որ պատճառով համոզված եմ, որ երբևէ չենք էլ լինի:

    Բարեկամը մարդկանց հանդեպ բարի ու նրբանկատ է, էսպես ասած՝ մարդկանց խնայող. կարծեմ, երբևէ կանխամտածված փորձ չի անում ինչ-որ մեկին, թեկուզ որևէ ակնարկով, տհաճություն պատճառել, ու կարծում եմ, որ նույնն էլ իր հանդեպ է ակնկալում, իսկ երբ իր պատկերացմամբ այլ վերաբերմունքի է արժանանում, ահագին խոցվում է և անցնում «արի ամեն ինչ պարզենք» իր մոդելին:
    Գնահատում եմ Բարեկամի՝ «խնայենք իրար, մարդիկ» չգրված կարգախոսը: Գուցե ժամանակի ընթացքում մի քիչ էլ ոգեշնչվել եմ դրանից ու վաղեմի ճանկերս ներս քաշել կամ գոնե նկատելիորեն կարճացրել:

    Բարեկամի ակումբային գրառումների հետ հազվադեպ եմ համաձայն լինում, թեև հետաքրքրությամբ կարդում եմ, իսկ այ մանրապատումային-օրագրային գրառումներից մի կարգին բավականություն եմ ստանում (ափսոս, որ դրանք հիմա քիչ են Ակումբում): Հատկապես սիրում եմ որևէ բանի՝ լինի իրավիճակ, մարդ, թե շորի կտոր, մանրակրկիտ նկարագրությունը, էն որ արդեն լրիվ իրական տեսնում ես նկարագրածը:

    Բարեկամը ժամանակ առ ժամանակ կորչում է Ակումբից, առաջներում՝ ավելի հաճախ ու երկարատև, բայց հուսով եմ, որ հիմա արդեն իր ամուր տեղը գտել է Ակումբում և այլևս հեռանալու դռներ չի փնտրում:
    “And it's really very difficult to kill someone when all your inner instincts would oblige you to take off your hat first.”

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.03.2019), boooooooom (08.03.2019), CactuSoul (15.03.2019), John (06.03.2019), Sambitbaba (06.03.2019), Smokie (16.03.2019), Tiger29 (06.03.2019), Բարեկամ (06.03.2019), Գաղթական (06.03.2019), Ծլնգ (06.03.2019), Յոհաննես (06.03.2019), Նաիրուհի (Երեկ), Շինարար (06.03.2019), Ուլուանա (06.03.2019), Տրիբուն (06.03.2019)

  3. #302
    Պատվավոր անդամ Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,353
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուզում եմ խոսել @Adam-ի մասին․․․

    Սովերել ենք մարդկանց բաժանել ըստ ռասայի, սեռի, բոյի ու բուսաթի, աչքերի նեղության, հետույքի լայնության, հավատքի ու չհավատքի, սննդական նախասիրությունների, մազերի գույնի ու լիքը այլ բաների․․․ բայց սաղ սուտ ա՝ միֆ, ինչպես կասեին որոշ ակումբցիները․․․ մարդս մարդ ա, անկախ նրանից ինչ գույնի ու երանգի ա, սեռական օրգանները ներս են բացվում, թե դուրս, աչքերը կլոր են, թե նեղ, մազերը շեկ են, թե սառուցին գրված, ուտելուց խմում ա, թե խմելուց ուտում, և այլն, և այլն, և այլն․․․ մարդը լինում ա մենակ երկու տեսակ՝ սիրող (սիրել իմացող), ու չսիրող, և առաջինները շատ ավելի քիչ են, քան երկրորդները։ Ու Ադամը սիրող ա բառի լայն իմաստով։ Սիրում ա կյանքը, ինքն իրեն, ուրիշներին, սիրողներին, ու նույնիսկ՝ չսիրողներներ, դժվարությունների մեջով ապրողներին, ու սաղ օրը տրնգի տվողներին․․․ տո որ խորը բռնես, շատ հնարավոր ա Պուտինին էլ սիրելուց լինի, քանի որ ասում են ատելությունից մինչև սեր ճանապարհը կարճ ա։ Ու այս սերն իրեն շրջապատողների նկատմամբ, ինքն իր նկատմամբ, արդեն ծանոթ մարդկանց նկատմամբ և դեռ հետները չծանոթացածների նկատմամբ իրեն սնում ա ներսից ու իր ներքին ռեզոնանսի միջոցով կրկնապատկվում, մինչև հասնում ա շլացուցիչ աստիճանի ու սալյուտի նման տրաքում՝ դուրս թափում մեջից։ Իսկ մենք՝ հասարակ մահկանացուներս, կողքից նայում ենք ու ասում՝ երեխա ա, չարաճճի ա, պռովոկատոր ա, խառնակիչ ա․․․ չէ՜, մարդը սիրող ա! սերը մեջը պահել անկարող ա ու պայծառ աստղի նման մշտապես փայլփլող ա։

    Ադամ ջան, էս երկրագունդ կոչվող քարի կտորը հարուստ ա, թե քո նման քայլող ու շնչող սիրո սալյուտներ արձակող աստղերով ա զարդարված։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (08.03.2019), boooooooom (08.03.2019), CactuSoul (15.03.2019), Progart (08.03.2019), Sambitbaba (08.03.2019), StrangeLittleGirl (08.03.2019)

  5. #303
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,485
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աթեիստը: Արտակը երևի թե ակումբի ամենաօբյեկտիվ ու ամենաազնիվ մարդկանցից ա: Էս տղու կոռեկտության ու ազնվության վրա քանի գնում ավելի եմ զարմանում: Ափսոս՝ Արտակի պեսները Հայաստանում կազմում են 0,00001 տոկոս. թե չէ՝ երկիրը երկիր կլիներ: Բարի ա Արտակն ու հոգատար: Պատկերացնում եմ՝ ինչ լավ ընկեր ա ու ընտանիքի հայր: Բախտավոր երեխեք են իր երեխեքը՝ տենց հայր ունենալու համար: Արտակը հիանալի անձնավորություն ա ու անվախ: Իր տեսակով ինքն արդեն հեղաշրջում կատարող ա: Ափսոս՝ քիչ ա իր տեսակն ու իսկական հեղաշրջում կատարելու համար բավարար չի: Գոնե մի 10.000 Արտակ ա պետք: Կենացդ, բռատ: :drink

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.03.2019), CactuSoul (15.03.2019), Cassiopeia (13.03.2019), Life (14.03.2019), Progart (12.03.2019), Tiger29 (12.03.2019), Աթեիստ (13.03.2019), Արամ (13.03.2019), Բարեկամ (13.03.2019), Տրիբուն (13.03.2019)

  7. #304
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,485
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբունի մասին կուզեի խոսել: Ես Տրիբուն ձյայի հետ սկսեցի ինտերակցվել վիրտուալ թեթև լարվածությամբ, թեև միշտ էլ հարգում էի իրեն ներքուստ: Ես ո՛չ իր անունը գիտեմ, ո՛չ տարիքը, ո՛չ էլ որևէ նկար եմ տեսել իրենից (ո՛չ էլ գիտեմ՝ փողերն ուր ա ), բայց էս անձնավորությունն ակումբի հենասյուների հենասյունն ա: Ինքը սիրում ա ակումբն ու ակումբցիներին ու էդ սերը զգացվում ա: Շատ ա զգացվում: Եթե Ուլուանային բոլորս վերաբերվում ենք որպես ակումբի մայր, ապա Տրիբունն ակումբի հայրն ա: Չնայած որ՝ օֆիցիալ կերպով հայրը Չուկն ա, բայց չգիտեմ ինչի՝ ակումբի հոր դերում ինձ համար միշտ Տրիբունն ա եղել: Իր նրբանկատությամբ, ամեն տեսակի կոնֆլիկտները հումորով հարթելու ունակությամբ ու իր, ըստ իս, մեծ ինտելեկտով ու կյանքի փորձով: Տրիբունը չի սիրում կոնֆլիկտներ ու դա զգացվում ա: Ինքը խաղաղասեր մարդ ա իր բնավորությամբ: Ու ունի տակտի մեծ զգացողություն, որն ըստ իս, նպաստում ա երբեմն իրար հետ «չունեցող» ակումբցիներին հաշտեցնելու: Ես իրեն որպես հաշտեցնող եմ տեսնում: Համոզված եմ՝ հիանալի անձնավորություն ա իրական կյանքում, բայց փակ մարդ ա ու իրեն ռեալում ճանաչելը դժվար կլինի (ես կարծում եմ՝ ինքը գաղտնի միլիարդատեր ա ու չի ուզում ոչ մեկի հետ ռեալում հանդիպի, որ ոչ մեկ չիմանա իր դղյակների ու յախտաների մասին .... սա, իհարկե, կատակ էր): Տրիբունի հումորն էն հումորներից ա, որից ինքն ամեն օր ու ամեն վայրկյան չի օգտվում: Բայց այ որ որոշում ա օգտվի՝ տալիս տրաքացնում ա ամեն ինչ՝ շուրջբոլորը: Ուրախ եմ ակումբում իր պես կերպար տեսնելու համար: Տրիբուն ձյա, հարգանքներս

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.03.2019), CactuSoul (15.03.2019), Freeman (14.03.2019), Life (14.03.2019), Progart (13.03.2019), Sagittarius (15.03.2019), Աթեիստ (14.03.2019), Հայկօ (13.03.2019), Նաիրուհի (Երեկ), Ուլուանա (14.03.2019), Տրիբուն (13.03.2019)

  9. #305
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,380
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբունի հումորն էն հումորներից ա, որից ինքն ամեն օր ու ամեն վայրկյան չի օգտվում: Բայց այ որ որոշում ա օգտվի՝ տալիս տրաքացնում ա ամեն ինչ՝ շուրջբոլորը
    Ո՞նց չի օգտվում։ Ես իր ոչ մի գրառումը բաց չեմ թողնում գլխավորապես հենց իր էդ ահավոր սիմպո հումորի համար, նույնիսկ էն թեմաներում, որ ինձ չեն հետաքրքրում

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2019), Freeman (14.03.2019), ivy (14.03.2019), Life (14.03.2019), Աթեիստ (14.03.2019), Հայկօ (15.03.2019), Ուլուանա (14.03.2019)

  11. #306
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց չի օգտվում։ Ես իր ոչ մի գրառումը բաց չեմ թողնում գլխավորապես հենց իր էդ ահավոր սիմպո հումորի համար, նույնիսկ էն թեմաներում, որ ինձ չեն հետաքրքրում
    Տո դե լավ է` ցինիկի մեկնա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (16.03.2019)

  13. #307
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,630
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մի քիչ Անուկից բամբասեմ: Ուլուանան ոնց որ հեքիաթի պերսոնաժ լինի՝ էն աղետալի պահերին հայտնվող բարի փերիներից: Վերջերս իր մարդ տեսակի հերթական դրսևորումը ներսումս լիքը բան իրարահան արեց. հիմա Անուկին ավելի շատ եմ արժեվորում որպես մարդ, քան նախկինում երբևէ, թեև միշտ էլ լիքը սիրել եմ: Հայաստանում լիներ, ամբողջ ուժով կգրկեի:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (Այսօր), CactuSoul (Երեկ), Cassiopeia (Երեկ), Progart (Երեկ), Skeptic (Այսօր), Smokie (Երեկ), Աթեիստ (Երեկ), Նաիրուհի (Երեկ), Ուլուանա (Երեկ)

  15. #308
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,485
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում Ուլու-ի մասին խոսել: Անուկը հոգատարության ու թև-թիկունքության մարմնացում ա: Ես կարող ա իր հետ տարիներով չշփվեմ, բայց գիտեմ, որ ինքն էնտեղ ա. ինքը միշտ հասանելի ա ու միշտ իրան կարամ գրեմ ու միշտ էլ կլսի ու խորհուրդներ կտա: Իսկական մամա ա, էլի, հո զոռով չի: )) , Անուկը, չնայած երբեմն հակառակ տպավորությունն ա թողնում, բավականին խոցելի ա: Ու աշխատում ա դա ցույց չտալ: Իսկ ո՞վ ա սիրում իր խոցելիությունը ցույց տալ որ: Հազվադեպ պատահող տեսակ ա ինքը: Հազվադեպ հոգատարության, կոռեկտության ու ընկերական ճիշտ արժեքների կրող: Ես իրեն շատ եմ սիրում: 2005 թվի նոյեմբերին եմ հանդիպել առաջին անգամ ու սիրտս կպել ա: , թեև ռեալում շատ չենք շփվել, բայց տպավորություն ա՝ թե մի ամբողջ էպոխա ենք իրար հետ անցկացրել: Վիրտուալ ընկեր, շնորհակալ եմ գոյությանդ համար:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (Այսօր), Progart (Այսօր), Skeptic (Այսօր), Բարեկամ (Այսօր)

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •