User Tag List

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 322 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

    Ակումբում կան «իմ վերևի մարդը», «ակումբցիների առաջին տպավորությունները իրար մասին», «վերևինիս բնորոշ մեկ յհատկանիշ» և այլ նմանատիպ թեմաներ, որտեղ հնարավորություն կա կարծիքներ արտահայտելու մեկը մյուսի մասին: Հաճախ լինում են ակումբցիներ, որոնց մասին ցանկություն կա կարծիք գրելու, բայց նա չի հայտնվում «իմ վերևի մարդը» թեմայում, իսկ առաջին տպավորությունն ու ներկայիս կարծիքը խիստ տարբերվում են:
    Ահա ինչու այս թեման բացեցի: Այստեղ կարող ենք գրել այն ակումբցիների մասին, որոնց մասին ցանկության դեպքում արտահայտվելու հնարավորություն չենք ունեցել:

    Միայն խնդրում եմ լինել քաղաքակիրթ և բացասական կարծիքներ գրելուց անձնական վիրավորանքների չանցնել, թեման չսարքել կռվի դաշտ, ինչպես նաև այն ակումբցիները, ում մասին լավ կարծիքներ կարտահայտվեն, թող իրենց պարտավոր չզգան նմանաձև պատասխանելուն, եթե ցանկություն չկա:

    Ուզում եմ, որ անկեղծ թեմա լինի, այն բարի նպատակներով է բացվել, չնայած հաշվի եմ առել, որ կարող է և հակառակն ստացվել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.10.2010), Շինարար (30.01.2013)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,472
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. նա՝ ում մասին ուզում եմ խոսել

    Հենց սկզբից ու մինչև հիմա հետաքրքրությամբ կարդում եմ Էլմոյի, Ուլուանայի գրառումները:

    Հայկօն, ճիշտն ասած, սկզբում դուրս չեկավ, մի անգամ նույնիսկ բավական տաքարյուն վիճեցինք մի թեմայի շուրջ, բայց հետո աստիճանաբար համակրանքով լցվեցի իր հանդեպ, խելացի մտքեր է արտահայտում:

    Սիրում էի կարդալ մինիստրի, Երկնայինի, Astgh-ի գրառումները, բայց վերջերս ինչ-որ չեն երևում, կամ էլ ես այդ թեմաները չեմ նայում:

    Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Մարդուկի գրառումները քաղաքականության թեմայում, ոչ ստանդարտ տեսակետներ է արտահայտում:

    Առաջ հետաքրքրությամբ կարդում էի dvgray-ի (չնայած հաճախ համաձայն չէի իր հետ) ու Ռայադերի գրառումները, , բայց հետո աստիճանաբար հետաքրքրությունս կորավ, հին "դոզայի" տակ դեռ կարդում եմ, սակայն արդեն ոչ ինչպես առաջ:

    Վերջերս սկսել եմ հաճույքով կարդալ Տրիբունի գրառումները:

    Դե իհարկե, կան մարդիկ, որ սկզբից էլ դուրս չեն եկել ու մինչև հիմա էլ չեն գալիս, սակայն անուններ տալու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում:

    Հարգանքներով
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.08.2009, 16:16:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Հիշում եմ, հորս տատն ասում էր. «եթե մի բան չես հասկանում, պիտի փորձես, որ հասկանաս»: Ես հորս տատին չեմ տեսել: Ու ինձ ոչ մեկը չի ասել, որ ինքը նման բան է ասել, բայց այ ես վստահ եմ, որ ասել է: Զգում եմ իրան՝ հորս տատին, նրա միս ու արյունն եմ... լավ կին էր:

    Ասածս ինչ է: Այս թեմայի իմաստն ու նշանակությունը չեմ հասկանում: Բայց կա պարզ ճշմարտություն. եթե ես չեմ հասկանում, դա դեռ չի նշանակում, որ անիմաստ թեմա է, կամ վատ նշանակությամբ: Խիստ հավանական է, որ ինձնից է, որ չեմ հասկանում: Չհասկանալու պատճառները շատ են: Ենթադրենք Պողոսը մտնում է ու գրում Պետրոսի մասին՝ վատ. ի տարբերություն վերը թվարկված թեմաների Պետրոսի մտքով էլ չի կարող անցնել, որ իր մասին վատ-վատ բաներ են գրել: Ու ստացվում է հետևից խոսել, բամբասել: Սա ընդամենը թեմայի իմաստը չհասկանալու, կամ այն անտեղի համարելուս պատճառներից մեկն է:

    Բայց դե չմոռանանք հորս իմաստուն տատին, ու փորձենք հասկանալ թեմայի նշանակությունը: Դրա համար փորձեմ կարծիքներ գրել: Իրականում երբեմն նկատում եմ, որ կարծիքներ շատերի մասին կուզեի գրել: Շատ-շատերի: Բայց որպեսզի հետևից խոսել չստացվի, ես կգրեմ այն մարդկանց մասին, ովքեր այս թեմայում եղել են ու խիստ հավանական է, որ կկարդան:



    Apsara. Այս աղջիկը իմ համար հակասությունների մի ամբողջ շտեմարան է. երբեմն նրան պատկերացնում եմ որպես խիստ նվիրվող, կամեցող մարդ, իսկ երբեմն որպես չարության տիպար, ով աջ ու ձախ բոլորին պիտի կծի: Երկար եմ մտածել այս մասին: Ի վերջո եկել եմ եզրահանգամ, որ Վարդուհին երբեմն պարզապես ինչ-որ բան գրելիս կամ ասելիս շտապում է, երկրորդ անգամ ասելիքի շուրջը չի խորհում, ինչի արդյունքում նրա խոսքը ստացվում է կծողական, թեև իր խորքում այդպիսին չէ, մարդը լրիվ ուրիշ բան է ցանկացել ասել: Վարդուհու հետ բազում անգամներ ինքս եմ կոնֆլիկտներ ունեցել՝ խորքային պատճառներն այդպես էլ չհասկանալով: Դուրս չի գալիս անհանդուրժողականությունը, բայց միաժամանակ դուրս գալիս է դիմացինին հասկանալ ուզելու կամքը. առաջին հայացքից իրար հակասող, բայց իրականում իրար փոխլրացնող հատկանիշներ: Ստերեոտիպերը ջարդելը խիստ բարդ է, նոր ինֆորմացիա տալը՝ դյուրին: Էսպիսի հակասական բաներ: Միայն վերջում նշեմ, որ ներկայումս խիստ բարեկամական եմ տրամադրված:


    One_Way_Ticket. Ճանաչում եմ միայն գրառումներից ու շատ մեծ ցանկություն ունեմ ճանաչել իրական կյանքում, փորձեմ բացատրել թե ինչու: Գրառումներից քիչ բան եմ կարդացել, որոնք որ կարդացել եմ, եղել են փաստարկված, լավ շարադրված, կուռ խոսքեր: Սա խիստ դրական հատկանիշ է իմ աչքում: Բայց նույն գրառումներից նկատել եմ նրա չափից ավելի կազմակերպվածությունը, տպավորություն ստացել, որ իր կյանքում ամեն ինչը ծրագրավորվում, նախապես մշակվում ու ըստ այդ մշակումի իրականացվում է: Կողքից պահի թելադրանքով արած խենթություններն ու խելառություններն, ըստ իմ ստացած տպավորության, բացառվում են: Իսկ ես չեմ սիրում այդ աստիճանը ծրագրավորվածությունը, ես սիրում եմ անկաշկանդվածությունը: Սիրում եմ, երբ մարդիկ կարող են պահի թելադրանքով գործել: Եվ ահա ճանաչել ցանկանալուս պատճառը դա է. ուզում եմ տեսնել, սխալվե՞լ եմ, թե՞ ոչ: Որպես գաղտնիք ասեմ, որ ուզում եմ սխալված լինել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (28.10.2009), Ariadna (07.05.2010), Cassiopeia (28.10.2009), One_Way_Ticket (29.08.2009), Rhayader (29.08.2009)

  6. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Ինչ լավա, որ էս թեման կա:
    Քանի որ իմ վերևի մարդը թեմայում բռնացնելն էնքան էլ հեշտ չի, էստեղ կգրեմ: Կա չէ մարդկանց տեսակ, որ կարող են միշտ կողքիդ լինել, բայց փոխարենը ոչինչ չպահանջել` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր միշտ քեզ հասկանում են, նույնիսկ երբ ծայրահեղ ոչ ադեկվատ վիճակում ես ու երբեք երեսովդ չեն տա սխալներդ` ինքը էդ տեսակից ա: Կան մարդիկ, ովքեր գիտեն, զգում են էն պահը, երբ պիտի ինչ-որ քնքուշ բան ասեն կամ անեն, կամ ուղղակի պաչիկ սմայլիկ ուղարկեն` ինքը էդ տեսակից ա: Զարմանալի ա, բայց ինքը էն եզակիների ցանկում ա, ում գրեթե բոլորն իրենց հետո կարող են "Նոյան տապան" վերցնել, բայց շատ հաճախ կարող են ուղղակի մոռանալ, որվհետև բացառիկ ա ու չպարտադրող:
    Ինչպես բոլոր մահկանացուները, ինքն էլ թերություն ունի, ԱՄՆ քաղաքացի ա:

    Հ.Գ. Ահագին ժամանակ մտածում էի առաջինը Տաթուշի մասին գրեմ թե Ներսեսի?

    Սաս, պաչ:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (28.10.2009), Ariadna (07.05.2010), CactuSoul (28.10.2009), Cassiopeia (28.10.2009), Նարե (02.11.2009)

  8. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Այ մարդ ես չհասկացա էս թեմայում մենք իրար փնովում ենք թե՞ գովում....
    ինչևէ ես անեմ և մեկը և մյուսը
    ... ակումբ մտել եմ dvgray- գրառումները կարդալով`սկզբում ահավոր անտիպատիյա կար` ինչը հետագայում փոխվեց սիմպատիայի, ու ահագին ուրախացա երբ ընկերոջս կասկածանքների շնորհիվ, ինձ համար վերջնականապես պարզեցի, նրա տղամարդ լինելը- ես իրեն էտ սեռում ավելի եմ հարգում
    Մյուսն էլ կուզեմ նշել ՈւլուանայինՇատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս, բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող// տպավորություն:

    .... ինչի՞ գրեցի.... հետաքրքրությունից, քանի որ գովելը ամենից դյուրինն ա,իսկ բացասական կարծիքը արտահայտելը միշտ չի որ ստացվում ա....

    Կարծում եմ ակումբի այս երկու անդամը ում մասին գրել եմ էս գրառմանը կմոտենան հումորով,քանզի այն հենց տեղադրված է ժամանց բաժնում...

    .......

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.11.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,679
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուսն էլ կուզեմ նշել ՈւլուանայինՇատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս, բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող// տպավորություն:

    .......
    Ուլուանան գոռո՞զ հազար սխալվում ես

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (01.11.2009), Լուսաբեր (22.11.2009)

  12. #7
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանան գոռո՞զ հազար սխալվում ես
    Հնարավոր է և կարծում եմ ավելի լավ է, որ սխալվում եմ`ես չէի էլ պնդում դա:

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,003
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ մարդ ես չհասկացա էս թեմայում մենք իրար փնովում ենք թե՞ գովում....
    ինչևէ ես անեմ և մեկը և մյուսը
    ... ակումբ մտել եմ dvgray- գրառումները կարդալով`սկզբում ահավոր անտիպատիյա կար` ինչը հետագայում փոխվեց սիմպատիայի, ու ահագին ուրախացա երբ ընկերոջս կասկածանքների շնորհիվ, ինձ համար վերջնականապես պարզեցի, նրա տղամարդ լինելը- ես իրեն էտ սեռում ավելի եմ հարգում
    Մյուսն էլ կուզեմ նշել ՈւլուանայինՇատ խելացի ու գիտակ մարդու տպավորություն է թողնում վրաս, բայց.... թեև ինձ ասում են, որ կարծիքս սխալ է այնուամենայնիվ իմ մոտ նա թողնում է մի քիչ գոռոզի // հազար ներող// տպավորություն:

    .... ինչի՞ գրեցի.... հետաքրքրությունից, քանի որ գովելը ամենից դյուրինն ա,իսկ բացասական կարծիքը արտահայտելը միշտ չի որ ստացվում ա....

    Կարծում եմ ակումբի այս երկու անդամը ում մասին գրել եմ էս գրառմանը կմոտենան հումորով,քանզի այն հենց տեղադրված է ժամանց բաժնում...

    .......
    Դեկադա ջան, չեմ զարմանում, որ կարող եմ գոռոզի տպավորություն թողնել, քանի որ շատերի վրա եմ էդպիսի տպավորություն թողել առաջին հայացքից, նույնիսկ ռեալում, բայց ինձ մի քիչ ավելի մոտիկից ճանաչելուց հետո, որպես կանոն, էդ տպավորությունը հերքվել է, համենայնդեպս, իմ իմանալով։ Թեկուզ ես իրականում կարծես էդպիսին չեմ, բայց էդպիսի տպավորությունն ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս. նշանակում է՝ ինձ ինչ–որ առումով սխալ եմ պահում, թեկուզև ակամա։
    Շնորհակալ եմ անկեղծ կարծիքիդ համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (02.11.2009), Ariadna (07.05.2010), Jarre (02.11.2009), Rhayader (04.11.2009), Դեկադա (02.11.2009)

  15. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Անընդհատ ուզում եմ Manon-ի մասին գրել, ու չի ստացվում գրել: Էն ստանդարտ խոսքերը, որ սիրում եմ, որ որոշակի հատկանիշներ իդեալականցրել եմ, որ փորձում եմ նմանվել ու ձեռք բերել էդ հատկանիշները, որ ուզում եմ ռեալում ծանոթանալ ու նման բաներ ասելը մի տեսակ էն չի, չի արտահայտում իրական սերս: Երեկ պատահաբար գտա: Շատ կարևոր մարդկանց հանդիպելիս սիրտս արագ ա սկսում բաբախել, իսկ Մանոնի դեպքում նույնիսկ ICQ-ով խոսելիս ա սիտս մեջքիս կպնում: Ուրեմն շատ եմ սիրում: Մոտավորապես սենց`

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.11.2009), Apsara (25.12.2009), Ariadna (07.05.2010), Arpine (21.11.2012), Chuk (22.11.2009), Դատարկություն (07.05.2010), Երկնային (22.11.2009), Մանուլ (22.11.2009), Շինարար (22.11.2009), Ուրվական (22.11.2009), Ռուֆուս (22.11.2009), Ֆոտոն (22.11.2009)

  17. #10
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,679
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Անընդհատ ուզում եմ Manon-ի մասին գրել, ու չի ստացվում գրել: Էն ստանդարտ խոսքերը, որ սիրում եմ, որ որոշակի հատկանիշներ իդեալականցրել եմ, որ փորձում եմ նմանվել ու ձեռք բերել էդ հատկանիշները, որ ուզում եմ ռեալում ծանոթանալ ու նման բաներ ասելը մի տեսակ էն չի, չի արտահայտում իրական սերս: Երեկ պատահաբար գտա: Շատ կարևոր մարդկանց հանդիպելիս սիրտս արագ ա սկսում բաբախել, իսկ Մանոնի դեպքում նույնիսկ ICQ-ով խոսելիս ա սիտս մեջքիս կպնում: Ուրեմն շատ եմ սիրում: Մոտավորապես սենց`
    Ինչ լավն են ստացվել ուռենիները այսինքն նրանց դեմքերը:

  18. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն են ստացվել ուռենիները այսինքն նրանց դեմքերը:
    Մանոնի տաղանդի ապացույց ա

  19. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նա, ում մասին ուզում եմ խոսել

    Էսօր ակումբցիների մասին գրելու ցանկություն կա:
    Միաժամանակ գրեմ երկու հոգու մասին:
    Ներսես_AM ու Hydrology: Նենց նման են իրենք, երկուսն էլ երջանիկ են, էնքան երջանիկ, որ ամեն րոպե էդ զգում ես: Ու երևի պիտի Ջորջ բուշ լինես, որ չնկատես էդ երջանկությունը` վարակիչ: Երկուսն էլ չափազանց հանգիստ են, ոնց որ դանդաղահոս առվակ լինեն, բայց Աստված չանի վարարեն: Ամենադեմք նմանությունն էն ա, որ sh_joy -ն ու Kurilshik-ն էլ են իրար նման` չափազանց հանգիստ ու հավասարակշռված: Տարբերությունն էլ էնա, որ Տաթևենք պստո ունի, իսկ Ներսեսենք` դեռ չէ:

    ժող, ապրեք որ կաք, դուք շատ լավ ընկերներ եք:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 22.11.2009, 16:23:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.05.2010), Surveyr (22.12.2009), Yellow Raven (12.06.2010), yerevanci (13.06.2010), Լուսաբեր (22.11.2009), Ռուֆուս (22.11.2009)

  21. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա, ում մասին ուզում եմ խոսել, Անուկն է: (Ուլուանա)


    Ուրեմն, Անուկի հետ առաջին շփումը հետաքրքիր սկսվեց: Էսպես.
    Չուկ: քեզ մի հոգու հետ էլ եմ ուզում ծանոթացնեմ
    me:
    էլ հասցեն տուր, խոսենք
    Չուկ: Բայց ինչից իմացար, որ հենց էդպես էլ պիտի անեմ
    me: տաղանդ ես,
    իմացար ինչ անես, որ ճիշտ գուշակեմ
    Չուկ: Ի՞նչ արեցի
    me: հասցեն հեսա կտաս էլի
    Չուկ: Չէ, էդպես էլ պիտի անեի
    Որտև ինքն Ամերիկայում ա
    anuk..........@gmail.com
    Ուլուանան ա
    ուզում ա հետդ ծանոթանա
    կգրե՞ս
    Հետո էլ շատ ջերմ ընկերացանք: Անուկն իմ հարազատներից է բոլոր առումներով. ինտերնետ-շփումը այդ աստիճան մտերմություն անհնար է համարում: Բայց սա ուրիշ դեպք է: Անուկի բարությունն ու սերը իր ավատարներից էլ երևում է:

    74357.jpg 16850155.jpg

    Սա մինչ հանդիպումը...

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի իմ սիրելի ժամն եկավ, որ զրուցասերները մուշ-մուշ քնած են:
    Իսկ ես կգրեմ իմ օրավերջի և օրասկզբի, ադամալույսի կամ ադամամութի ընթացիկ տեղեկագիրը:

    Էսօր շաբաթ-կիրակի է:Հանգիստ: Օրս նվիրեցի ընտանիքի հոգսերին: Մնացածը՝ ակումբին:

    Որ արթնանամ ու բարի երազներ տեսնեմ:

    Ո՞վ է նա: Ո՞վ է:

    Անուկը:
    Հանդիպումն էլ կարծես առաջինը չէր: Իրեն չեմ ուզում նկարագրել երկար-բարակ, գովաբանել էլ չեմ սիրում: Կարճ. ես սիրում եմ իրեն՝ ինչպես ինքը կա: Այդ մասին հրապարակավ չէի գրի՝ իմ բնավորության համաձայն: Բայց, պարզության համար, ինչպես Անուկի բնավորությունն է սիրում ամեն ինչ հնարավորինս մատչելի ու միանշանակ գրել իր գրառումներում, ես էլ իրենից չքաշվելով, երկար գրառում եմ անում: Համ էլ էսպիսի գրառումներն իր համար երկար չեն կոչվում, ինչպես, օրինակ՝ երբեմն ես երկար գրառում տեսնելիս շրջանցում եմ:

    Ան, փամփլիկ նվերդ շատ եմ սիրել (հավանել բառը քիչ է ), շնորհակալ եմ շատ:

    Մի գաղտնիք եմ ուզում ասել, վախենում եմ: Ան, դու իրականում շատ գեղեցիկ ես, ուղղակի անտաղանդ լուսանկարիչներ քեզ հաճախ են պատահում: Տեսե՞ք, ինչ լավ զույգ է: Երազկոտ Անուկը...


    Հ.Գ. Ան, հուսամ՝ սրբագրելու բաները չեն խոչընդոտի գրառումս կարդալուն: :
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 22.12.2009, 02:11:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.12.2009), Ariadna (07.05.2010), Chuk (22.12.2009), Norton (22.12.2009), Smokie (29.11.2012), Yevuk (07.05.2010), Երկնային (22.12.2009), Ժունդիայի (12.06.2010), Ձայնալար (22.12.2009), Մանուլ (27.12.2009), Ռուֆուս (22.12.2009)

  23. #14
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե տարօրինակ թվա իմ գրառումն այս թեմայում, բայց դե ես ել հեռակա կարգով եմ տպավորվում ակումբցիների մասին՝ ճարս ինչ:
    Ուզում եմ անդրադառնալ որոշ անհատների, որոնց կարողացել եմ ըստ իրենց գրառումների անհատականացնել իմ պատկերացումներում…
    Kyahi - այս աղջիկը պարզապես զարմացնում է իր յուրօրինակ մտածելակերպով, հետաքրիր կերպար է ակումբում, արժի երբեմն առանձնակի ուշադրություն դարձնել նրա գրառումներին, վերլուծական մտքին, կյաքնի ընկալումներին: Մտահորիզոնը լայն է, բազմակողմանի զարգացած: Դեռևս անտաղանդ գրառման չեմ հանդիպել: Հաճախակի ենք նամակագրական կապի մեջ ու զգում ես անհատականության դրսևորումները: Չգիտեմ մոտս փաղաքշանք ա առաջացել նրա հանդեպ: Լավն ա:
    Երկնային - վույ ամմմաաաաաան… Շաքար ա` կծես, չայի հետ խմես: Կերազեի այդպիսի քույրիկ ունենալ` հումորով ու միաժամանակ նուրբ անձնավորություն: Մուկիկ:
    My World My Space-Քիչ կան նման վերլուծական մտքով անհատներ: Ամեն մի թեմայոոմ իմ արտացոլանքն եմ տեսնում նրա կերպարի մեջ: Անկեղծությունդ սիրում եմ Հով ջան:
    Ռուֆուս - Հայկ ջաաան ցանկացած գրառման տակ, երբ քո շնորհակալությունն եմ տեսնում, մոտս բարի ժպիտ ա առաջանում, կերպարդ դրական ա, շատ եմ հավանում: Խարիզմատիկ անձնավորություն ես: Դե Գյումրեցի ա, իսան ա: Արընիցս ա:

    Շարունակելի.....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  24. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.05.2010), A.r.p.i. (06.05.2010), Ariadna (07.05.2010), CactuSoul (06.05.2010), Farfalla (06.05.2010), helium (06.05.2010), kyahi (06.05.2010), My World My Space (06.05.2010), One_Way_Ticket (06.05.2010), Rhayader (06.05.2010), Smokie (29.11.2012), SSS (07.05.2010), Tig (06.05.2010), tikopx (06.05.2010), Yeghoyan (06.05.2010), Yellow Raven (06.05.2010), Yevuk (07.05.2010), Արևածագ (12.06.2010), Դատարկություն (06.05.2010), Դարք (06.05.2010), Դեկադա (06.05.2010), Երկնային (06.05.2010), Ինչուիկ (10.05.2010), Լուսաբեր (07.05.2010), Մանուլ (06.05.2010), Ռուֆուս (06.05.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Kyahi-ես էլ եմ նրան շատ հավանում, գրեթե միշտ կարդում եմ
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.05.2010), Ժունդիայի (07.05.2010)

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •