Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
Beeline-ը կրկնապատկում է արագությունը “Drive” սակագնային փաթեթում

//12.04.2011 Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կրկնապատկել է արագությունը շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթում:
Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն:
“Շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթը երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: “ԱրմենՏել” ընկերությունն ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download):
“Drive” սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային “Գիշերային”, “Անսահմանափակ” սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 10 օր հետո, սակայն մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:

itel.am
Ընտիր ա, երեւի գնամ Հայ-Լայնը խզեմ, սրանից վերցնեմ, նույն գնով 3ԳԲ գերարագ ունենալը չի խանգարի: