Ժողովուրդ մի հետաքրքիր բան գրեմ. եթե նստած եք UMTS-ի սատկած կապի վրա, ու ոչ մի կերպ HSDPA-ն չի գալիս, ապա փորձեք մի քանի (3-7) վայրկյան մոդեմը զրկել ծածկույթից: Դա կարելի է անել` երկու ափով փակելով այն, հատկապես անտենայի հատվածը (կոնկրետ MF622-ի անտենան գտնվում է մոդեմի ամենավերեւում` էդ «Билайн» գրածից վերեւ): Չեմ ասում միշտ, բայց ինձ նման ձեւով ահագին հաջողվել է HSDPA-ն վերականգնել: Աշխատեք սա անելուց մոդեմը հնարավորինս քիչ տեղաշարժել իր այն դիրքի նկատմամբ, որով հետո դնելու եք:
Ու ընդհանրապես, երբ HSDPA-ն միացած է, մի՛ շարժեք մոդեմը, նույնիսկ մեկ սմ-ով:
Երեկոյան ժամերին՝ մոտ 17:00-ից մինչև գիշեր՝ մոտ 00:00-ն, արագությունը հազվադեպ է բարձրանում 70Kb/s-ից: Կեսգիշերից հետո սկսում է արագ աճել. նախ՝ մինչև մոտ 90Kb/s, ապա՝ մոտ 02:00-ից հետո, արդեն 130-140Kb/s: Այդպես մնում է մինչև առավոտյան գոնե 08:30-ը: Ճշգրիտ չեմ կարող ասել, թե երբ է արագությունն էլի ընկնում, քանի որ այդ ժամին տնից դուրս եմ գալիս, բայց օրինակ՝ այսօր առավոտյան ութն անց կեսին միացրած տորենտը ժամը վեց անց կես արդեն 2.15Gb քաշած էր: Մի երկու օր առաջ նույն՝ ավելի քան երկու գիգաբայթը քաշել եմ գիշերվա 03:00-ից մինչև առավոտյան 07:30-ը (հնարավոր է, որ ավելի շուտ. երբ արթնացա, արդեն պատրաստ էր):
DIXIcarpe noctem
Elmo (14.10.2009)
Ժողովուրդ, VisTolog, Հայկօ, դուք ընդհանրապես խոսալու տեղ չունեք:
Ես մեջտեղից կիսվեմ, էս ժամին մոտս HSDPA չի բերի: Իմ մոտ HSDPA բերում ա մեկ առավոտվանից մինչեւ 16:00-ի կողմերը, մեկ էլ գիշերվա 3-ից հետո, մինչեւ առավոտվա 6-ը, էն էլ որ բերում ա արագությունը 200-300 կիլոբիթից չի անցնում, ամենա ոչ պիկ ժամին` հազիվ 500 կբիթ/վ:
Հես ա զանգում եմ շան լափ թափեմ…![]()
Նոր զանգեցի, մի հատ շատ բարեհամբույտ տղա պատասխանեց: Ես էլ շատ բարեհամբույր ձեւով էդ շան լափը, էհ… ասելիքս ասեցի:
Ասում եմ` Զեյթունում եմ ու կապ չկա: Ասում ա, որ աշխատանքներ են տարվում, որովհետեւ նկատել են, որ Զեյթունում ծարնաբեռնված ա: Ասեց, որ 2G-ով փորձեմ: Ասում եմ, որ EDGE-ով էլ կապ համարյա չկա էս պիկ ժամերին:
Մի խոսքով խորհուրդ տվեց զանգեմ 4444: Հա ու ի դեպ հենց խոսացի պրծա, նկատեցի, որ HSDPA-ս եկավ (համարս նախապես ուզել էր):Չգիտեմ` պատահական է՞ր, թե՞… Հիմա 22 կբայթ/վ-ով բան եմ քաշում:
![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ