Armen.181 (24.12.2009)
Վերջին խմբագրող՝ Sunun: 24.12.2009, 09:15:
«ԱրմենՏել» ընկերության 3G ցանցի կրկնապատկման հետ կապված աշխատանքների շուրջ 70 տոկոսն ավարտվել է
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցի կրկնապատկման հետ կապված աշխատանքների շուրջ 70 տոկոսն արդեն ավարտվել է, չորեքշաբթի հայտարարել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է նախատեսված աշխատանքների շուրջ 70 տոկոսը», - ասել է Կլիմկոն՝ նշելով, որ 3G ցանցի կրկնապատկման նախագիծը կավարտվի մինչև դեկտեմբերի 25-28-ը:
Նրա խոսքերով, կրկնապատկումը կհանգեցնի 3G ինտերնետ կապի որակի և արագության զգալի բարելավման:
Մինչև 2009թ.-ի վերջը ընկերությունը ծրագրում է նաև 3G ցանցին միացնել ևս չորս քաղաք՝ Գյումրին, Վանաձորը, Աբովյանն ու Էջմիածինը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: 2007թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված, շարժական կապի (GSM 900/1800, UMTS) և Ինտերնետ հասանելիության (ADSL – Հայաստանի ողջ տարածքում) ծառայություններ:--0-
24/12/2009 11:58
Rammstein (24.12.2009)
Տսոսո իմ մոտ երեկվանից կապը չի անցնում 128 կիլոբիբիտից,ինչից կարող է լինել,նույնիսկ առավոտը որ իմ մոտ միշտ 1.5 մեգաբիտ էր լինում,հիմա 128 չի անցնում
Toki wa kane nari.
Время - деньги
Զզվեցի արդեն րոպեն մեկ անջատվումա![]()
իմ մոտ 1.3մբիտ քաշումա բայց 2 րոպե առաջ նորից անջատվեց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ