Ժողովուրդ, էսօր նկատեցի, որ Բիլայնի 3G-ն Կոմիասի պողոտայի մի մեծ հատվածում չկա։ Իմ կարծիքով հավանաբար հզորացման նպատակով անջատել են։ Ի՞նչ եք կարծում։

Մի բան էլ, էսօր առիթ ունեցա լինել 5-րդ մասիվում, ու այնպիսի տեղ, որտեղ 4-րդ հարկի բաց պատշգամբում անգամ ՎիվաՍելի 3Գ-ն լրիվ 0 էր։ Իսկ Բիլայնի 3Գ-ն տան ներսում էլ կեսից ավելի անտենա կար։ Շատ եմ զարմացել` բաց երկնքի տակ` զրո։ Ինձ թվում ա Վիվայից էդքան օգտվող չկա, որ հզորացնելու խնդիր ունենան։ Փաստորեն թե՞ Բիլայնը, թե՞ Վիվան բախտի բան ա, թե ում տանը ոնց կբռնի։