Ես ժամանակին 175սմ-անոց հասարակ առել եմ AG-ից ընդամենը 700 դրամով, ու էս կես տարի ա դրանով էի մոդեմս միացնում:
Բայց էտ մարդը շատ պարզ գրել էր, որ իր մոտ չկա այլ տարբերակ, ուզած չուզած հիմա էտա...բայց էտ կապն զիբիլա, բա չասի
Ինչեք բառերից կախվում:
Ինչքան էլ որ Բիլայնը չեմ սիրում, որպես մանր ֆիրմաներին կուլ տվող կորպորատիվ հրեշ ու անազնիվ, անորակ ու կեղտոտ բիզնես վարող կազմակերպություն, այնուամենայնիվ իրա տված 3G ինտերնետին պրիտենզիաներ չկան: Համենայն դեպս կայարանի մերձակայքում:
ստաբիլություն/արագություն/գին/որակ հարաբերություններով ինքը մրցակցությունից դուրս ա մեր մոտ: Ոչ մի օպերատոր չի համեմատվում Բիլայնի հետ: Ես ահավոր գոհ եմ:
էսպես չի մնա
Helios (08.02.2010)
բառերից չեմ կախվում, ուղղակի չի կարելի բառերը անտեղի օգտագործել։
իրա արգումենտացիան էն էր, որ ուրիշ կապերը կամ ավելի վատ են բռնում, կամ ավելի թանկ են։ այսինքն գին-որակ հարաբերությամբ ամենահարմարը Բիայննա... Էդքանից հետո ինչի՞ եք Բիայնին աղբ անվանում, իսկ մյուսներին՝ ոչ։
Հետո էլ Օկամիգոն Բիլայննա աղբ անվանում, ոչ թե կապը։ գրելուց էլ նույն բանը 100 անգամա գրել... մի բանը չի կարելի անընդհատ կրկնել
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Armen.181 (08.02.2010)
եթե ինտորնետտ դանդաղում է դա չի նշանակում որ ինտերնետ տրամադրող ընկերությունը աղբ է,մի վիրավորիր,քո մոտ կարող է գտնվելու վայրից լինել խնդիրը մանավանդ որ վիվասելը ու օրանժը չեն կարողանու քեզ տրամադրել ինտերնետ ,իսկ լուսավորելու համար օգտվեմ օսրամից,եթե նկատել ես ոմանք գոհ են իրեն տրամադրվեղ ինտերնետից, խոսիր քո անունից,բիլայնին վերաբերվող նույն իմաստով բայց տարբեր շարադասությամբ գրառում քիչ կատարիր կամ ոչ հաճախակի ,իսկ աղբ բառը աշխատիր քիչ օգտագործել որքան հիշում եմ սա առաջին դեպքը չէ
Glory GloryMan United
Helios (09.02.2010)
Չգիտեմ թե դու մինչ էս գրառումն անելը կարդացել էիր նախորդները,բայց լավ մի հատ նորից գրեմ,էս ինետից օգտվում եմ սեպտեմբեր ամսից,քանի որ էդ ամսում Բիլայնի հայլլայնին կպնել չէր լինում,օգոստոսին անջատել էի տվել,քանի որ Երևանում չէի,վերցրի էսի,աշխատողները ասին լավ կապա,խնդիրներ չի լինի,հետվճարային վերցրի,մինչև հոկտեմբերի 15 ամեն ինչ լավ էր,դրանից հետո ընդհանրապես 3G կորավ,զանգեցի ասեցին գործեր են անում,միացավ միայն դեկտեմբերին,դեկտեմբերի 28 ին տեսա կապս 128 կիլոբիտից չի անցնում,զանգեցի ասին բա կայանիցա,ոչ մի լիմիտ չենք դրել,քարտը փոխեցի դզվեց,նոր հունվարի 15 իմացանք որ Բիլայնը 15 գեգաբայտ լիմիտա դրել,այսինքն մոտ 20 օր խաբելա,չի ընդունել,երբ զանգեցի Բիլայն պարզեմ եդ 15 գեգաբյթի մասին,նույնիսկ աշխատողները չգիտեին դրա մասին,իմ ասելուց հետո մի կես ժամ սպասեցի,նոր ասեց այո կապի վրա լիմիտ կա,հիմա ինքդ մտածի երբ ես տվյալ ինետից վերցրի,ես մոդեմը առել եմ,18000 դրամով,որ օգտվեմ հենց անլիմիտ ինետից,առանց որևէ լիմիտի արագության վրա,եթե Բիլայնը 15 գեգայթը հենց սկզբից ասեր,ապա ոչ մի խնդիր չէր լինի,հա մեկ էլ եթե 3G մոտ 40 օրով չանջատեր,շատերը ասում են փոխիր օպերատորին,բայց հարցը նրանում է,որ ես կոնկերտ տվյալ ինետից վերցրել էի հենց էդ անլիմիտ ինետի համար,իմաստ չունի օպերատորին փոխել որովհետև ուրիշները քիչ մեգաբայթ են տալիս,այսինքն Բիլայնը կոնկրետ խաբեց ինձ,ու շատերին նույնպես,քանի որ բոլերն էլ անլիմիտ ինետ էին ուզում,երբ ասում եմ Բիլայնը աղբ է,դա չի նշանակում միայն կապի արագության համար,սպասարկման ոլորտը ահավոր վիճակում է,պատճառը աշխատողների անտեղյակություննա:Մի տաս օր առաջ գնացել էի Բիլայնի գրասենյակ,10 աշխատողից 4 էին աշխատում,ընդ որում միայն մեկը լավ գիտեր,մյուսները չէին կարողանում ինձ հետվճարային քարտ տան,դե լավ,լուսավորվեցինք օսռամով
Toki wa kane nari.
Время - деньги
հիմա սա է, ինչ-որ մեկը քո հետ 1 տարով պայմանագիր կնքել է,քեզ դեռ չի տալիս լիմիտը, ազատ երկիր է գտիր քեզ հարմար ինտերնետ պրովայդեր և օգտագործիր, իսկ մոդեմի հարցում եթե սեպտեմբերին ես առել 18000 ով որքանի հիշում եմ անգամ անլոք անելու կարիք չունի , ինչ-որ եղել է քո հետ մեղավորը բիլայնի ղեկավարությունն է այլ ոչ աշխատակազմը ,որոշ հարցերում անգամ աշխատակազմի անտեղյակության համար ,իսկ եթե դեռ ցանկանում ես օգտվել ինտեռնետից ապա կանխավճարային քարտ կարող ես վերցնել որպիսի խուսափես նմանատիպ իրավիճակներից,լիմիտի հարցու ել կարող ես պահել մի քանի կանխաճարային քարտ և լիմիտի ավարտվելուց լիցքավորես մյուս քարտը,
Glory GloryMan United
Okamigo, ասածդ նույնն ա, ոնց որ նստես լցված երթուղային, հետո բողոքես, որ լիքն ա, նստելու տեղ չկա, եւ այլն: Եթե երթուղայինները լցված լինեին, ասենք, ամիսը մի անգամ, էդ դեպքում բողոքը լրիվ տեղին կլիներ, բայց եթե տեսնում ես, որ ամեն օր լցված ա, ու ամեն օր բողոքում ես, սա արդեն ես, մեղմ ասած, անիմաստություն եմ համարում: Ասեմ, որ երթուղայինի վարորդը մեղավոր չի, որ իրա մեքենան փոքր ա ու շուտ լցվում ա, մեղավորը հարցին հետեւողներն են: Բջջային օպերատորի դեպքում էլ ա նույնը, ուղղակի էն տարբերությունը կա, որ իրանց ղեկավարությունը շահագրգռված ա, որ բողոքներ չլինեն, իսկ երթուղայինի դեպքում վերեւները թքած ունեն, դրա համար Բիլայնը արդեն համեմատաբար կարգավորվել ա, իսկ երթուղայինների հարցում դեռ ծերը չի երեւում:
Ինչի երթուղայինի օրինակը բերեցի՞, որովհետեւ էն ժամանակվա Բիլայնի 3G-ի անլիմիտ տրաֆիկի պես էլ երթուղայինում տեղն ա անլիմիտ:
Եթե աղբ անվանելու լինենք, պետք ա Հայաստանում ամեն ինչ աղբ անվանենք, այդ թվում մյուս երկու բջջային օպերատորներին, որովհետեւ ոչ մեկն էլ անթերի չեն:
Ուրեմն սենց......
Տեղինա ասված աղբ բառը:
Էտ մարդը կոնկրետ էտ պահին ինտերնետի վատ լինելու պատճառով էմոցիաները ստեղա արտհայտել հիմա, ինչ մի դրել եք չեղած բանից թեմա եք սարքում: Չեք զգում որ անիմաստա:
Իսկ ինչ վերաբերումա երթուղաինի լիքը կամ դատարկ լինելուն, ապա ասեմ որ եթե երթուղաինը լցվումա ես էլի փողը տալիս նոր եմ իջնում, անվճար չէս կարող, թեկուզ դու մի ոտքի վրա էս երթևեկում: Իսկ կոնրետ Բիլայնի դեմքում մարդը գնացելա ճշտելա որ որակը նորմալա լինելու վերցրելա որ օգտագործի ու դրա համար քիչ գումար չի վճարել: Կարողա էտ գումարը մեկ ուրիշի համար լրիվ նորմալ լիներ ու ինքը շատ հանգիստ օրական էտ գումարը տար ու մի քանի պրովայդերի փոխեր, բայց էս մարդը գումարա վճարել դրա համար որ գումարի դիմաց նորմալ որակ ստանա, բայց արի ու տես անգամ չի կարողանում օդնօի նկար բացի, բա էս դեմքում աղբ ասելա տեղին չի հա
Մի հատ վերցրեք էտ ամենը ձեր վրա դուք ոնց կվարվեյիք էտ դեպքում
Կգնաիք պրովայդերի մոտ կասեիք վայ գիտեք շաաատ մերսի շաաատ շնորհակալ եմ, բայց ես էլ չեմ ուզում ձեր կամից օգտվեմ հա
Թե հլը մի հատ մունաթ կգաիյք վրեքները
Ուղղակի ասածս ենա որ էս մարդուն պետքա հասկանալ:
Եկեք համաձայնեք իմ հետ որ Բիլայնը թուրիմածությունա![]()
Համաձայն կլինեի,եթե էտ աշխատակազմը իմանար ինչ չգիտի ու չփորձեր լափչա կախել մարդկանց ականջներից:Վերջին հարցիս պատացխանը,թե ինչու իրենց պարտավորված ծառայությունը չեն մատուցում սա էր --կարող եք հրաԺարվել ու եթե չարունակենք այս տրամաբանությունը-կստացվի որ մեղավորը մենք ենք,որ փորձում ենք իրենց առաջարկած ծարայությունից օգտվել
Ավելացնեմ ,որ երթուղայինի տոմսը նախօրոք ես գնել, բայց տեղ չկա նստելու պարզվումա:Ու ասեմ, որ երթուղայինի վարորդն է մեղավոր որ իրա մեքենայում ավելի չատ ուղևոր կա :Ամսեկան մչտական ես առել բայց ամեն օր նստելու տեղ չկա,չբողոքես՞՞՞՞՞՞՞՞՞ թե մչտականդ ճղես ու ոտով գնաս՞-էտ էք առաջարկում՞՞՞՞՞
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ