User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Pհotoshop ուսուցում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Pհotoshop ուսուցում

    Գունավոր լուսանկարից սև-սպիտակի անցման հիմնական տարբերակները

    1. Անցում RGB coloր-ից`Grayscale (Image > Mode > Grayscale), այս տարբերակի դրական կողմերն են` պահպանելով պատկերի ընդհանուր պարզությունը, կոնտրաստը և կատարման արագությունը: Սակայն այստեղ բացակայում են երանգների փոփոխման կարգավորումները;

    2. Գունազրկում` թերևս ամենաանորակ տարբերակը` ուղղակի սեղմում ենք Ctrl+Shift+U : Միակ դրական կողմը` կատարման արագությունն է /ծույլիկների համար/:

    3. Hue/Saturation տարբերակով` մի քանի շերտերի ղեկավարման հնարավորությամբ
    ա) ընտրում ենք Layer - New Adjustment layer - Hue/Saturation ու սեղմելով OK առանց կարգավորիչների որևէ փոփոխման` պատկերի ռեժիմը Normal-ից փոխում ենք Color-ի;
    բ) այժմ նույն կերպ ևս մեկ շերտ ենք ավելացնում` այս անգամ արդեն Saturation-ի կարգավորիչը տեղափոխելով մինչև -100:
    գ) առաջին շերտի վրա double click, և Hue կարգավորիչը տեղափոխում ըստ մեր հայեցողության, մինչև գոհացուցիչ արդյունքի հասնելը:
    դ) պատճենենք առաջին շերտը` Ctrl+J և նոր ստեղծված շերտի ռեժիմը Color –ից փոխարինում Overlay-ի և փոքր-ինչ թուլացնում թափանցիկությունը` օրինակ մինչև 64 %: Յուրաքանչյուր պատկեր պահանջում է անհատական կարգավորումներ, և վերը նշված կետերի կիրառումը կարող է իդեալական արդյունք տակ մեկ դեպքում, իսկ մեկ այլ պատկերի դեպքում` բոլորովին այլ արդյունք, ուստի, համարձակորեն կարելի է փոփոխել շերտերի թափանցիկությունը, ռեժիմները և կարգավորումները:

    4. Եվս մեկ տարբերակ` Gradient Map (Image > Adjustments > Gradient Map), բացասական կողմերը, օրինակ երանգների վերահսկման բացակայությունը, կոնտրաստի զգալի փոփոխում օրիգինալ պատկերից, ի դեպ, առանձին դեպքերում տվյալ տարբերակի կիրառմամբ կարելի է ստանալ այլ արդյունք (օրինակ` pop art ոճի սիրահարների համար):

    5. Այլ տարբերակ` Անցում - Image > Mode > Lab Color: Lab գունային սխեմայում Lightness Channel-ը ինքնին մոնոխրոմ պատկեր է, տեսանելի ենք թողնում միայն դա, այնուհետև տրոհում ենք Channel-ները առանձին ֆայլերի` Channel-ի վահանակի աջ/վերևի անկյունում սեղմելով Split Channels: Այս տարբերակի դրական կողմը պարզությունն ու մաքրությունն է, իսկ բացասականը` ընգծված պայծառությունը, կոնտրաստի թուլությունը վերջնական արդյունքում, երանգների ղեկավարման բացակայությունը…

    6. Նույնը կարելի է կիրառել RGB և CMYK գունային սխեմաներում: Արդյունքը գրեթե նույնն է, ինչ 5-րդ տարբերակում, բայց ասյտեղ երանգների ուժգնությունը կարող ենք ընտրել մի քանի տարբերակներից` համապատասխան Channel-ներում;

    7. Calculations (Image > Calculations) Ամենահետաքրքիր տարբերակներից մեկը` գիտելիքների իմացության ու Channel-ներով աշխատանքի համար հմտության առկայությամբ: Հնարավորություն է ընձեռնում 2 Channel-ների միացությամբ մեկ կամ երկու պատկերների օգտագործումը, նույնիսկ երկու տարբեր գունային սխեմաներում, տարբեր թափանցիկությամբ աշխատելու համար: Վերջնական պատկերը ստացվում է որպես առանձին Alfa Channel, որը կարելի է տեղափոխել առանձին պատկերի` 5-րդ տարբերակում նշված մեթոդով:

    8. Channel Mixer (Image > Adjustments > Channel Mixer): Ըստ պատկերի որակի ու պայծառության, Channel-ների միացման/խառնման միջոցով կարելի է ըստ հայեցողության տարբեր Channel-ների ներգործման ուժգությունը ղեկավարել: Սև/սպիտակի անցման համար Channel Mixer պատուհանի ձախ/ներքևի անկյունում նշում ենք Monochrome: Պատկերի պայծառության դիապազոնի պահպանման համար ընդհանուր Channel-ների արդյունքը պիտի կազմի 100: Այս տարբերակը կիրառելի է, օրինակ` պատկերի որևէ գեղարվեստական էֆեկտի համար:

    9. /Ոչ սկսնակների համար/ Թերևս ամենաորակյալ տարբերակը` այն ներառում է 4 մշակվող շերտեր:
    Layers պատուհանի (F7) վրա` վեր օրիգինալից fill or adjustment-ի միջոցով ստեղծում ենք 4 շերտեր, համապատասխանորեն ընտրելով`
    ա) Hue/Saturation - այստեղ Hue կարգավորիչը տեղափոխելով` փոխում ենք գունային երանգները, կարելի է նաև տեղաշարժել Saturation-ը` ցանկալի է +25/-25 (ավելացնելու դեպքում ընդգծվում են բծեր, կետիկներ),
    բ) Selective Color - այստեղ Selective Color Options-ից կարելի է ընտրել ցանկացած հիմնական գույն` ավելացնելով նրան այլ գույներ` այդ փոփոխմամբ իսկ ազդելով վերջնական պատկերի վրա:
    գ) Gradient Map կամ Channel Mixer – մշակվող պատկերը փոխում է սև/սպիտակի
    դ) Curves շերտի միջոցով կարելի է կարգավորել վերջնական կոնտրաստը` ընտրելով թափանցիկության ցանկալի աստիճան:
    Դիտողություն` բոլոր 3 շերտերը գտնվում են Normal ռեժիմում, Curves շերտի ռեժիմը ընտրում ենք` Soft Light կամ Overlay.

    10. Այս տարբերակը կարելի է ինչ-որ առումով նույնացնել նախորդ` 9-րդի հետ, սակայն կատարման արագությունը և գոհացուցիչ արդյունքը պայմանավորված է չափավոր, նուրբ և ուշադիր կարգավորումների հետ: Fill or adjustment-ի միջոցով ստեղծում ենք 1 շերտ` Black & White – այն ընդունակ է զարմանալիորեն արագ ու որակյալ փոխել սև/սպիտակ պատկերի գունային ու երանգային անցումները, բծախնդրորեն, հնարավորինս արդյունավետ ստանալով ցանկալի արդյունք:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (27.08.2009), Chuk (27.08.2009), davidus (01.09.2009), Loki (27.08.2009), NetX (01.09.2009), Norton (27.08.2009), Ungrateful (27.08.2009), Հայկօ (27.08.2009), Մանուլ (27.08.2009), Սլիմ (27.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին անգամ!!! Վիդեո ուսուցում հայերեն լեզվով
    Հեղինակ՝ Arxangelo, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 19.07.2011, 01:28
  2. Ինչպես պատրաստել տեսա ուսուցում
    Հեղինակ՝ Աշոտ Երկաթ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.03.2011, 08:46
  3. Հոլանդերեն լեզվի օնլայն ուսուցում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 07.12.2010, 20:17
  4. Online ուսուցում
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 12.09.2010, 01:52
  5. Բանկային ուսուցում
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.08.2009, 01:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •