Վիշապ-ի խոսքերից
Վոթեր, իմ շատ թշվառ դիտարկմամբ տեղի ունեցավ հետևյալը. Էլմոն իսկապես ահագին երկար հանդուրժեց ինֆորմացիայից գրեթե զուրկ թեմայի գոյությունը, վերջում էլ իր կարծքին ասեց թեման նպատակին չծառայելու վերաբերյալ ու էլիմի քիչ «ոտը կախ գցեց» ու վերջապես փակեց այդ չարաբաստիկ թեման: Դուք սկսեցիք բողոքել այլ թեմայում, որը բոլորովին կապ չուներ սույն խնդրի հետ, բնականաբար Չուկն էլ ձեր բողոքները տեղափոխեց համապատասխան թեմա, ի՞նչն է խնդիրը, ի՞նչ ԽԾԲ, ի՞նչ ծակ մեշոկ… Իմիջայլոց դու և Չուկը արդեն անձնական հարթության մեջ հարցեր քննարկելու դրսևորումներ եք ցուցաբերում, որը երկուսիդ էլ պատիվ չի բերում։ Պարոնայք, առաջարկում եմ մնալ տրամաբանության ու ողջամտության սահմաններում, ես իհարկե այստեղ հասարակ անդամ եմ, կարող եք և ուշադրություն չդարձնել թշվառիս, սակայն որպես չեզոք դիրք ունեցող և այստեղ ոչ ոքի հետ ԽԾԲ–ական հարաբերություններ չունեցող և քիչ մը տարիքովի, կխդրեմ մի քիչ բանի տեղ դնել Ակումբի հասարակ անդամներին ու անկհայտ զեղումներով չծանրաբեռնել մեր ուղեղը, ձեր հարաբերությունների քաղաքակիրթ լինելը, ակումբի հնարավորինս անաչառ կառավարումը և կանոնների պահպանումը բխում է բոլորիս շահերից։ Շնորհակալություն։
Էջանիշներ