Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Մի բանում եմ ես համոզված, որ ակումբի ադմինը իրեն անպատիժ է համարում ու իրավունք է վերապահում իրեն «պաշտոնական» հայտարարություններ անել ամբողջ այստեղի մասնակիցների անունից զգալով նրանց «համակերպվածությունը» այն փաստի հետ, որ նա ունի ադմինի կնոպկեն սեղմելու հնարավորություն։
Դուք ևս մեկ անգամ սխալվում եք, հարգելի "Ոտեր": Այս ակումբում ոչ միայն Չուկն է ադմին, այլ նաև ես և ԱրտԳեո-ն, սակայն մենք մշտապես ունենում ենք կոնֆլիկտներ ու բանավեճեր տարբեր ակումբցիների հետ ու գրեթե միշտ ձեռքսեղմումով ենք դուրս գալիս նման իրավիճակներից: Հիմա բացատրեմ թե ինչու - մենք անձնավորված վիրավորանք չենք հասցնում: Էսպիսի մի պարզագույն օրինակ: Ես ԼՏՊ-ին մեղմ ասած տանել չեմ կարողանում, սակայն դա չի խանգարում ինձ լինել ադմին: Ու մի փորձեք քաղքականացնել անհիմն խոսակցությունը: Ես ձեզ իմ առաջին գրառման մեջ խնդրեցի լինել հանդուրժող, այն դեպքում, երբ պիտի ոչ թե խնդրեի, այլ պահանջեի հարգել ակումբցուն ` Չուկին, իսկ որպես պատասխան ստացա ավելի ագրեսիվ ու կպնողական գրառում: