Երիտասարդ թոշակառուն

Իր պաշտոնավարման ավարտին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու: ՀՀ կառավարությունը, սակայն, երեկ նրա կամքին հակառակ որոշում է կայացրել: Ըստ որոշման, Ռոբերտ Քոչարյանը ցմահ կստանա հատուկ կենսաթոշակ՝ ՀՀ նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով, այսինքն՝ ամսական 320 հազար դրամ: Բացի թոշակից, Քոչարյանին կհատկացվի նաեւ բնակարան ու գրասենյակ Երեւանում: Բնակարանի ու գրասենյակի տարածքը պետք է որոշեն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետն ու Երեւանի քաղաքապետը՝ համատեղ ջանքերով: