Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
Բացարձակ ճիշտ արտաքին քաղաքականություն.:
Ո՞րն էր ճիշտ էդ քաղաքականության մեջ: Որ Հայաստանը վերջնականապես ու անդառնալիորեն կախվածության մեջ դրեց ռուսաստանի՞ց: Նույնիսկ Լուկաշենկոն, մերժված ամբողջ աշխարհից ու զուրկ որևէ աջակցությունից, 1000 անգամ ավելի հաջող կարողացավ պայքարել գազային տեռորի դեմ, քան պրն Ք.-ն, այսինքն վերջինս կարծես չպայքարեց էլ, որովհետև Պուտին ձյաձյան ինչ ասում ա, ինքը խելոք լսում ա: Էս կոմունիկացիաների դարում բոլոր կոմունիկացիոն միջոցները տվեցին ռուսներին. գազ, էլ. էներգիա, հեռախոսակապ, բա հետո՞… Մինչև հիմա, Արմենթելի վրա մուննաթ էին գալիս, տեսնենք հիմա է՞լ են կարանալու: Նույնիսկ արդեն պատրաստ Իրան-Հայաստան գազամուղով գազ չեն կարում բերեն, որովհետեվ ձյաձյան դեռ թույլ չի տվել, ու թույլ էլ չի տա, մինչև էդ էլ իրանով չանի:
Էնքան տաղանդավոր արտաքին քաղաքականություն ա, վարել պրն. Ք.-ն, որ համարյա մի ամբողջ տարի, նույն մեծ ախպերը փակած պահեց Վրաստանի սահմանը, իսկ ինքը չկարողացավ գոնե հայկական ավտոմեքենաների համար սահմանը բացել, ու առանց էն էլ շրջափակված Հայաստանը կորցրեց դեպի իր ամենամեծ շուկաներից մեկը դուրս գալու ցամաքային ուղղուց: Արդյունքում՝ տրանսպորտային ծախսերի թանկացում, սա էլ գումարեցին "շատ խելացի" ներքին տնտեսական քաղաքականության հետ, ինչպես, օրինակ, դրամի չհիմնավորված արժեվորումը, արդյունքում՝ արտահանման ծավալների կրճատում կաթվածահարության աստիճանի, նաև արտերկրից եկող դումարների հաշվին ապրող միլիոնավոր մարդկանց հարստահարում, արդյունքում՝ արտադրության և սպասարկաման ոլորտի աճի դանդաղեցում, արյունքում՝ նկարված թվեր ու խաբեություն: Ցանկը կարելի է երկար շարունակել, բայց անդրադառնանք արտաքին "փայլուն" քաղաքականությանը:
Ամերիկայի սպառնալիքները Իրանի հասցեին մի պահ բավական առարկայական էին, իսկ մերոնք ոչ մի հաստակ մշակված պլան, վստահ եմ, չունեին, չնայած այդ կոնֆլիկտը ոչ մի կերպ չեր շրջանցելու մեր երկիրը:
Արտասահմանում ազգային պատկանելության համար ամիսը մեկ սպանում էին մեր քաղաքացիներին, իսկ էստեղից մենակ հնչում էր, որ դա ուղղված չի հատուկ հայերի դեմ: Էտ ո՞ր իրան հարգող պետությունն ա, տենց պաշտպանում իրա քաղաքացիներին:
Էլ չեմ ասում, որ արևմուտքի հետ հարաբերությունները զուտ "թոզ փչողական" են եղել:
Էլ չերկարացնեմ, էսքանն էլ հերիք ա, մեր արտաքի քաղաքականության ձեռքբերումները նշելու համար:

Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
բազում թերություններ ներքին քաղաքականությունում, բայց ինչ ենք ուզում մենք, ամեն ինչ լինի միանգամի՞ց: Ո՛չ, այդպես չի լինի, և դա մեր նախագահի մեղքով չէ, ով էլ լիներ նրա փոխարեն, միանգամից Հայաստանը գերզարգացած երկիր չէր դառնա: :
Շատ լավ է ասված." բազում թերություններ", բայց ապրավդաննի ունենք չէ՞, միանգամից ո՞նց իրա քաղաքացիների հոգսերը հոգացող պետություն սարքենք: Լավ արդարացում ա՝ փող չկա: Է, որտեղի՞ց լինի, որ պրն Ք.-ի անձնական հովանավորությունը վայելող որոշ անձինք, միաժամանակ կարողանում են ձմեռ պապիի, սոցապ նախարարի , մշակույթի ու սպաորտի միակ պահապանի ու ֆինանսավորողի դեր վերցնել: Որտեղի՞ց էդ փողերը: Էդ էն փողերն են, որ պիտի բյուդջե գնային, որտեղից էլ գնային քաղաքացիների հոգսերը հոգալուն: Բայց ըստ ընդունված ներքին քաղաքականության կուրսի, այդ փողերի համար ուրիշ ճանապարհ կա: Այսինքն՝ պետությունը ես եմ, պետության փողերը իմ փողերն ա, էի ի՞նչ իմաստ ունի բյուդջե ուղարկելը: Ես կվերցնեմ, կայֆավատ կլնեմ, կազինոներում մի քիչ կկրվեմ, վիլլեք կառնեմ իմ համար Հայաստանի ու աշխարհի տարբեր մասերում, լավ-լավ մաշնեք կառնեմ, թող տղերքս "ցկկան": Ինչ էլ կմնա ողորմություն կանեմ ժողովրդին ու ցույց կտամ, թե ինչքան ուժեղ եմ ես, մի ամբողջ պետությունից ուժեղ: Ես անում եմ ավելին, քան պետությունը, որովհետև պետությունը փող չունի, իսկ պետությունը փող չունի, որովհետև ես շատ ունեմ:
Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
Այնպես, որ ամեն ինչ հերթով, ունենք լավ նախագահ, առաջընթացներ ու թերություններ, բայց վերջը լավ ա լինելու:
Արդեն վերջն ա ժողովուրդ, բայց հլը որ լավ բան չի երևում:

Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
Հ.Գ. Իսկ ինչ մնում է արցախյան հիմահարցին, ապա ես չեմ հիշում, որ նա միանշանակ խոստում տված լինի, որ այդ հարցը լուծում կստանա, չէ՞ որ մենք բոլորս, ինչպես նաև ինքն էլ լավ գիտենք, որ դա միայն մեզանից ՀՀ նախագահից կախված չէ:
Հ.Գ. Իսկ ինչ մնում է արցախյան հիմահարցին, ապա պրն Ք.-ն ոչ այդքան քաղաքական կամք ունի այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ ջանք գործադրելու, ոչ էլ նման գերխնդիր ունի իր առջև: Նա հիմա մի խնդիր ունի, ամեն կերպ պահպանել ներկա ռեժիմը, որ հանկարծ Պինոչետի օրը չընկնի: