User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք գնահատում պարոն Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը:

Քվեարկողներ
83. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    26 31.33%
  • Բացասական

    41 49.40%
  • Ոչ դրական, ոչ բացասական, բացարձակ 0

    16 19.28%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

  1. #16
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Նախ լիքը մարդիկ կան, որ այստեղ չեն քվեարկել, բայց դրական կքվեարկեին, այնպես որ դրանում ինչ-որ առանձնահատուկ ստատիստիկա չկա: Ու մի բան էլ ասեմ, երևի էսքանով էլ սահմանափակվեմ, եթե մի բան ասում եմ, համոզված եղիր, ոչ Հ1-ի ասածն եմ կրկնում, ոչ էլ Ազատություն ռադիոկայանի: Այդ, ինչպես նաև այլ տեղերից ես վերցնում եմ փաստերը, իսկ վերլուծություն կատարում եմ ինքս: Պատկերացրու, որ բացի քեզնից ուրիշ մարդիկ էլ կան, որոնք քաղաքականպես քեզնից պակաս զարգացած չեն: Ուղղակի դու աչքերդ փակել ես լավի վրա ու միայն վատն ես տեսնում, ուղղակի չես ընդունում այն: Ես ասում եմ, դու չես ընդունում, դե ինչ ասեմ, դու մնա քո կարծիքին, ես` իմ, ժամանակը ցույց կտա, թե ով էր ավելի մոտ իրականությանը: Ոնց որ ասում են, կապրենք, կտեսնենք:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Իսկ Վրաստանում ընենց վիրուս ա ընկել, որ դրա անտիվիռուսը օգտագործելու համար վրացիների գլխին հլը շատ բաներ են գալու, մինչև իրենք կհասկանան, թե որն է վիրուսը ու որն է անտիվիրուսը:
    Չէիր պարզաբանի թե էտ ի՞նչ վիրուս է ընկել Վրաստանում; Լավ թե վատ հարևան են, գնանք իրենց պարզաբանենք,օգնենք, խեղճերը փրկվեն...

    Հ.Գ. Լրիվ հասկանալի է մեր քոչարյանականների չար նախանձը են ամենի հանդեպ, ինչ կատարվեց ու շարունակվում է կատարվել Վրաստանում ես 3 տարիների ընթացքում; Էն ժամանակ, երբ Հայաստանը դեմոկրատական պետությունից սրընթաց կերպով վերածվում է միջազգային ու տեղական ավազակախմբերի երկրի, Վրաստանը ավազակախմբերի երկրից վերածվում է դեմոկրատական պետության;
    Տեսնում են ու շատ վախենում էտ ամենից, մանավանդ երբ ամռանը հայերը մասայաբար այցելում են Վրաստան ու իրենց աչքերով տեսնում էտ ամենը;
    Վախենամ, ամեն ինչ անեն, որ հայ-վրացական ճանապարհն էլ պլոմբեն (հայ-թուրքականի պես), ու Հայլուրով արդեն լրիվ արխային պատմեն Վրաստանի "ողբալի ու թշվառ" վիճակի մասին ...

  3. #18
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Չէիր պարզաբանի թե էտ ի՞նչ վիրուս է ընկել Վրաստանում; Լավ թե վատ հարևան են, գնանք իրենց պարզաբանենք,օգնենք, խեղճերը փրկվեն...

    Հ.Գ. Լրիվ հասկանալի է մեր քոչարյանականների չար նախանձը են ամենի հանդեպ, ինչ կատարվեց ու շարունակվում է կատարվել Վրաստանում ես 3 տարիների ընթացքում; Էն ժամանակ, երբ Հայաստանը դեմոկրատական պետությունից սրընթաց կերպով վերածվում է միջազգային ու տեղական ավազակախմբերի երկրի, Վրաստանը ավազակախմբերի երկրից վերածվում է դեմոկրատական պետության;
    Տեսնում են ու շատ վախենում էտ ամենից, մանավանդ երբ ամռանը հայերը մասայաբար այցելում են Վրաստան ու իրենց աչքերով տեսնում էտ ամենը;
    Վախենամ, ամեն ինչ անեն, որ հայ-վրացական ճանապարհն էլ պլոմբեն (հայ-թուրքականի պես), ու Հայլուրով արդեն լրիվ արխային պատմեն Վրաստանի "ողբալի ու թշվառ" վիճակի մասին ...
    Չէ, չեմ պարզաբանի, ես ոչ մի ցանկություն չունեմ քո մտածելակերպն ու քաղաքական տեսակետները փոխելու: Ընենց բաներ ես գրել, որ ես իմաստ չեմ գտնում ինչ-որ բան ավելացնելու: Մի բան էլ ասեմ, անձամբ ես քո ասած "քոչարյանական" չեմ, ոչ էլ ինչ-որ կուսակցության անդամ եմ, ինձ էլ այս կառավարությունից ոչ մի օգուտ չի եղել, սակայն ես ամեն ինչ չափում եմ ոչ թե ինձնով, ինչպես շատ-շատերը, այլ նայում եմ գլոբալ տեսանկյունից, կատարում եմ սթափ, այլ ոչ թե էմոցիոնալ վերլուծություններ:
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #19
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Հայերի թուլություննա , նողկալի թուլություն, անընդհատ պահանջել, պահանջել ավելին, ավելին հնարավորից, չգնահատել արվածը, ՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼ
    Սենց ամպագորգոռ մտքեր եք արտահայտում, քննադատում, կարծիք հայտնելու տեղ որոշումներ եք կայացնում ու չհիմնավորված վստահությամբ հրամցնում,ավելի ճիշտ պարտադրում մյուսներին:
    Երևի դուք ավելի լավ նախագահ կլինեիք
    Մի մոմենտ խորացեք, մտածեք, հասկացեք ԴՈՒՔ ինչ եք ուզում ինչ եք պահանջում Քոչարյանից ,որ ձեզ չի տալիս, ՈՐ ԿԱՐՈՒՄԱ ՈՒ ՉԻ ՏԱԼԻՍ
    Ինչ եք ուզում էս մի կտոր երկրից՞ Ուզում եք որ 15ամյա անկախություն ու կիսախարխուլ տնտեսություն ունեցող երկիրը աշխարհում ունենա նույն դիրքը , ինչպիսին ունի ասենք Ֆրանսիան , հա՞
    Կարծում եմ յուրաքանչյուրդ էլ պատկերացնումա, ինչ դաժան ու ծանր բեռա դրված նախագահի ուսերին, որ նույնիսկ էդ բեռի հանդեպ պատասխանատվության զգացումից կարելիա գիշերները չքնել
    Մեր երկրի ներքին քաղաքականությունը թելադրումա ժողովուրդը, ու էս պահին ավելի շատ հակված եմ մտածելու, որ սխալա թելադրում,իսկ պատճառը թունդ տարածված վիրուսնա՝պիսիմիզմը, հայի խասյաթը, որ կարա նստի ու պահանջի ,չստանալու դեպքում էլ նեղանա, որ չհասավ իրա ուզածին:
    Էդ գալիսա նրանից, որ 70 տարվա քայքայիչ քաղաքականությունից սպառված, կոտրված կամքով ժողովրդին հույս են տալիս, որ մեկ երկուս ու մենք եվրոպական չափանիշներով կապրենք, իսկ իրականում մեր կառավարությունը ոչ թե պայքարումա դրա համար ,այլ ԵՐԱԶՈՒՄԱ: Ու մի մոռացեք մի բան, որ նախագահը ու մյուս մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն էլ են ժողովրդի մեջից դուրս եկել:
    Ինչ վերաբերվումա արտաքին քաղաքականությանը, մեր երկրում այսօրվա նման հավասարակշռված վիճակ պահպանելու համար ֆենոմենալ հատկությունների ու կամքիա պետք տիրապետել, ինչին քչերն են ունակ:
    Մի խոսքով, չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկի կարծիքը, էս իմ կարծիքնա, էսօրվա մեր քաղաքական դաշտում ես տեսնում եմ երկու հզոր քաղաքական գործիչների,ում վրա հենվածա ներկայիս մեր քաղաքական ու տնտեսական դիրքը աշխարհում ու որոնց ջանքերով մենք բավական շոշափելի արդյունքների ենք հասել՝Քոչարյան ու Վարդան Օսկանյան: Անսխալ ու անթերի մարդիկ էլ չեն լինում, հատկապես քաղաքականության մեջ: Ու քանի դեռ մենք միջազգային ասպարեզում թելադրողի դերում չենք, ավելի մեծ արդյունքներ սպասելն ու պահանջելը ավելորդա:
    ՄԻ բան էլ ասեմ տեղեկատվության մասին: Ոչ մի տեղեկատվական աղբյուր բացարձակ ճշմարտություն քաղաքականության մեջ չի կարա հասցնի իր լսարանին, քանի որ միշտ էլ անհրաժեշտ է լինում դիմել քաղաքական ճարպկությունների տարբեր կարևոր հարցերում: Ու եթե բացարձակ ճիշտ եք ուզում տեղեկացված լինեք, խորհուրդ կտամ շրջեք Հայաստանով, համ հաճույք կստանաք համ ձեր աչքով կտեսնեք երկրի վիճակը
    ԶԶվում եմ քաղաքական քննարկումներից:
    Մոռացա ասեմ, որ ես Ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի կողմնակից չեմ, ոչ էլ կուսակցական եմ:Ու ինձ հեչ չի հետաքրքրում երկրի նախագահը ով կլինի
    Վերջին խմբագրող՝ Գոռ Ջան - Հայ: 11.01.2007, 17:52:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  5. #20
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Հայերի թուլություննա , նողկալի թուլություն, անընդհատ պահանջել, պահանջել ավելին, ավելին հնարավորից, չգնահատել արվածը, ՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼ
    ******
    Մոռացա ասեմ, որ ես Ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի կողմնակից չեմ, ոչ էլ կուսակցական եմ:Ու ինձ հեչ չի հետաքրքրում երկրի նախագահը ով կլինի
    Համաձայն եմ:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #21
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Ըստ իս ցանկացած հայ քաղաքական գործիչ, իշախանության գլուխ անցնելուց հետո մտածում է՝ նախ իր, հետո՝ բարեկամների, հետո՝ ընկերների, հետո` ծանոթների փորը կշտացնելու, հետո նոր ժողովրդի մասին:
    Ի՞նչ կլինի, եթե փոխվի կառավարությունը: Կարդացեք վերևում գրված տողերը:
    Կարծում եմ, մեզ անհրաժեշտ չէ հաճախակի հասարական- տնտեսական ֆորմացիաների փոփոխությունը: Արդեն Քոչարյանականների փորը որոշակիորեն կշտացել է, հերթը հասել է ժողովրդին, դուք էլ չեք ուզում, որ Քոչարյանը վերընտրվի: Թողեք ընտրվի տեսնենք վերջը ինչ է լինելու: Նորը, որ եկավ ի՞նչ պիտի անի, նոր ծրագիր մշակի՞, թե իր մշակած ծրագիրը իրականության վերածի, ախր մինչև սկսեն էդ ծրագրի իրականացումը, գալու է նոր ընտրության ժամանակներ, նորից գոհ չեք լինելու, ուզելու եք նոր նախագահ: Վե՞րջը: Վերջը կլինի սա . «Նախագահները գալիս ու գնում են, ինչպես լուսաբացն ու մայրամուտը»:
    Կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի վերընտրմանը:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  7. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Չէ, չեմ պարզաբանի, ես ոչ մի ցանկություն չունեմ քո մտածելակերպն ու քաղաքական տեսակետները փոխելու:
    Եթե հայտնում ես տեսակետ, ու երբ խնդրում են հիմնավորել, հրաժարվում ես, ապա տեսակետտ մնում է չհիմնավորված, աjլ խոսքով օդի տատանում.

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    նայում եմ գլոբալ տեսանկյունից, կատարում եմ սթափ, այլ ոչ թե էմոցիոնալ վերլուծություններ
    Մեկ -մեկ էլ արժի դուրս գալ փողոց ու լոկալ տեսանկյունից նայել (շատ բան չեմ ասում) թե ծերերը ինչպես են քայլում սառույցապատ մայթերով, ու կատարել " սթափ, այլ ոչ թե էմոցիոնալ վերլուծություններ" :

    Հ.Գ.
    Վասյուկիների ժամանակը վաղուց անցել է, հարգարժան "վառ ու լուսավոր" ապագայի օպտիմիստ "ագիտատորներ"
    ,,,Ու մեր մեջ ասած մինչև Օստապ Իբրահիմովիչ հաստատ չեք ձգում,,,

  8. #23
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    …Վե՞րջը: Վերջը կլինի սա . «Նախագահները գալիս ու գնում են, ինչպես լուսաբացն ու մայրամուտը»:
    Կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի վերընտրմանը:
    Լավ առաջարկ ունեմ: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում գնալով պակասում է բնակչությունը, արտագաղթը շատ մեծ թափով աճում է:
    «Նախագահները գալիս ու գնում են, ինչպես լուսաբացն ու մայրամուտը»:
    Այսպիսով, ամեն «լուսաբացին» կնտրվի (կգա) մի նոր նախագահ և օրերից մի օր (ոչ շատ ուշ) հերթը կհասնին մեզանից յուրաքանչյուրին:
    Ինչո՞վ ենք իրենցից պակաս ո՞ր: Մենք էլ ենք կարող «տուռնիկի վրա ֆռալ», մի բան էլ ավել մենք գիրք էլ ենք կարդում:

  9. #24
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Եթե հայտնում ես տեսակետ, ու երբ խնդրում են հիմնավորել, հրաժարվում ես, ապա տեսակետտ մնում է չհիմնավորված, աjլ խոսքով օդի տատանում.
    Ընգեր, եթե դու ընենց բան ես ասում, որ ես էլ իմաստ չեմ գտնում քո հետ երկխոսության մեջ մտնել, որովհետև քո կարծիքը դրանից չի փոխվի ու ես էլ ցանկություն չունեմ այդ կարծիքը փոխելու, չի նշանակում, որ ասածս հիմնավորում չունի, ուղղակի կոնկրետ քեզ այդ հիմնավորումը չկա տալու: Դրա համար մի հատ գրելուցդ առաջ լավ մտածի, ինչ ես գրում, որ այն պարզապես օդի տատանում չլինի, ինչպես տվյալ դեպքում է:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Մեկ -մեկ էլ արժի դուրս գալ փողոց ու լոկալ տեսանկյունից նայել (շատ բան չեմ ասում) թե ծերերը ինչպես են քայլում սառույցապատ մայթերով, ու կատարել " սթափ, այլ ոչ թե էմոցիոնալ վերլուծություններ" :
    Մեկ-մեկ էլ մեր դրամապանակները նայենք, ու էլի կատարենք " սթափ, այլ ոչ թե էմոցիոնալ վերլուծություններ", չէ՞: Էդ քո ասածից բացի ես էլ լիքը բաներ կարամ ասեմ, բայց խնդիրն այստեղ մի փոքր այլ է: Դու մի մտածի, որ ես շուրջս ոչ մի բան չեմ տեսնում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Հ.Գ.
    Վասյուկիների ժամանակը վաղուց անցել է, հարգարժան "վառ ու լուսավոր" ապագայի օպտիմիստ "ագիտատորներ"
    ,,,Ու մեր մեջ ասած մինչև Օստապ Իբրահիմովիչ հաստատ չեք ձգում,,,
    Ստեղ պետք էր դնել այքան երկար փնտրված ու չգտնված քմծիծաղի սմայլիկը:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ինչո՞վ ենք իրենցից պակաս ո՞ր:
    Էս իշխանությունից բողոքողները բոլորն այսպես են մտածում, չէ՞: Հենց դրա համար էլ մեր երկրում այսպիսի վիճակ ա ստեղծվել:
    Վերջին խմբագրող՝ Ուրվական: 12.01.2007, 15:11: Պատճառ: Գրառման ավելացում։
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #25
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Լավ առաջարկ ունեմ: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում գնալով պակասում է բնակչությունը, արտագաղթը շատ մեծ թափով աճում է:
    Հ.գ իմ կարծիքով, այս խնդիրը միայն Քոչարյանի օրոք չէ, որ առաջացել է:
    Այ, օրինակ, դու ֆորումի ակտիվ անդամներից ես և շատ լավ գիտես, որ ֆորումում ամենաշատ պահանջարկ ունեցող թեման, դա ՝ « Օֆֆտոպանոց կամ թեմայից դուրս թեման է» : Ցանկացած օր՝ «այսօրվա գրառումների» վրա սեղմելիս, նկատում ենք, որ այդ թեման ակտիվ վիճակում է, միայն, ժամանակ առ ժամանակ թեմայի վերնագրին հաջորդող թվերն են փոփոխվում, ասենք 1-ը դառնում է 2, 2-ը՝ 3 և այլն:
    Նույնն էլ սա: Բոլոր ժամանակներում էլ հայ իրականության մեջ եղել է արտագաղթի խնդիրը, պարզապես տարիների ընթացքում սերունդներն են փոխվում և ամեն սերանդափոխությունից հետո, մարդկանց թվում է, որ այդ խնդիրը առկա է միայն իրենց ապրած ժամանակաշրջանում, այնինչ, այն արդեն վաղուց է բուն դրել մեր պատմության մեջ
    Վերջին խմբագրող՝ Gohar: 12.01.2007, 18:15:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  11. #26
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Էս իշխանությունից բողոքողները բոլորն այսպես են մտածում, չէ՞: Հենց դրա համար էլ մեր երկրում այսպիսի վիճակ ա ստեղծվել:
    Դե, եթե կարող է թող այնպես անի, որ իշխանությունից բողոքողների թիվը հասնի նվազագույնի: Ոչ թե կազմի 50%-ից ավելին:

  12. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Նայում եմ դրսում իրականաությանը, նամանավանդ Երևանից դուրս... Թալանաված ու դատարկված գյուղերին ու քաղաքաներին... Անտաղանդ ու ստրկացած հեռուստաընկերությունների ծրագրերը, լույսի ու ջրի սիստեմատիկ կտրումներին, հեռախոսի ու ինտերնետի գներին, թոշակներին, աղքատների ահռելի քանակին, ձնից ու աղբից չմաքռված փողոցներին, հղբացած ու հաբրգած օլիգարխներին... Այս դառը իրականությունից հետո, որոշ մարդկանց կողմից հնչեցրած կարծիքն եմ կարդում ու մտածում...
    Sometimes I hate being Armenian....

  13. #28
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Դե, եթե կարող է թող այնպես անի, որ իշխանությունից բողոքողների թիվը հասնի նվազագույնի: Ոչ թե կազմի 50%-ից ավելին:
    Հենց այս է պատճառներից մեկը, որ կարող էր ավելի լավ լիներ, բայց այդպես չէ: Մենք` հայերս, մտածում ենք, որ եթե մենք լինեինք սրա կամ նրա տեղում, այսպես կանեինք, այնպես կանեինք: Մեր քաղաքական գործիչներն էլ են շատ հաճախ այսպիսի կեղծ խոստումներով ձայներ կորզում ժողովրդից, բայց հենց անցնում են իշխանության, տեսնում ենք, որ ոչ մի նոր բան էլ չկարողացան անել: Դրա համար ասում եմ, մի քանի սերունդ պետք է փոխվի, պետք է փոխվի մտածելակերպը, չպետք է ամեն մարդ մտածի, որ իր` նախագահ լինելու դեպքում ավելի լավ կլիներ: Դե պարզ է, ինչքան մարդ, այնքան կարծիք, ու այսպես մենք երբեք սայլը տեղից չենք շարժի:
    Հետո մի բան էլ կա, այս թեմայում մենք քննարկում ենք ոչ թե երկրի վիճակը, այլ կոնկրետ նախագահի մասին կարծիքներ ենք հայտնում, այնպես, որ եկեք չխառնենք դրանք:
    Лучше Гор могут быть только Горы.

  14. #29
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Եկեք չմոռանանք մի պարզ հանգամանք… մի ամբողջ երկիր ղեկավարելն այնքան էլ հեշտ գործ չէ… չեմ կարծում, թե որևէ ղեկավար կցանկանա իր երկիրը տանել դեպի կործանում… չեմ բացառում, որ ղեկավարը կարող է առաջնային համարել իր շահերը, հետո նոր երկրինը, բայց ամեն դեպքում, նա մտածում է իր երկրի մասին: Անձամբ ես կարծում եմ, որ նախագահը, ճիշտ է կարող էր անել ավելին, բայց նրա գործունեությունը չի կարելի բացասական գնահատել, քանզի մի պարզ պատճառ ևս, այն ժամանակ, երբ կայացավ նախագահական ընտրությունները, չկար ավելի հարմար նախագահի թեկնածու, քան Ռ. Քոչարյանն էր…

  15. #30
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Եկեք չմոռանանք մի պարզ հանգամանք… մի ամբողջ երկիր ղեկավարելն այնքան էլ հեշտ գործ չէ…
    Լրիվ համաձայն եմ։ Երկիր ղեկավարելը ո՛չ հեշտ գործ է, ո՛չ էլ ամենքի գործն է:
    չեմ կարծում, թե որևէ ղեկավար կցանկանա իր երկիրը տանել դեպի կործանում…
    Կան այդպիսի ղեկավարներ, որոնք չեն գիտակցում, որ երկրի կործանումը իրենց գրպանի կործանումն էլ է: Չնայած... Ասենք ղեկավարը միտք ունի թալանի ու հետո լքի այդ երկիրը...
    նա մտածում է իր երկրի մասին:
    Նո՞ւյն մարդու մասին ենք խոսում
    Անձամբ ես կարծում եմ, որ նախագահը, ճիշտ է կարող էր անել ավելին,
    Նախագահը կարող էր անել ավելին, բայց նա արեց բոլոր պոտենցյալ ընդիմադիրներին։ Ընդ որում անելու միջոցների մեջ տարբերություն չդնելով։ Մեկին սպանելով, մյուսին աքսորելով։ Մի երկիր որտեղ կան քաղաքական կալանավորներ ու քաղաքական վտարանդիներ, էլ ինչի՞ մասին է խոսքը։

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody
    Հեղինակ՝ impression, բաժին` Կինո
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.05.2019, 02:24
  2. Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.11.2010, 22:33
  3. Արձակ. Պարոն Կարմիր Սատանիկը
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.12.2008, 01:31
  4. «Պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասեք»
    Հեղինակ՝ գյուղացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 04.10.2007, 19:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •