Միանշանակ դրական: Սա ասում եմ ոչ թե անձամբ նրան, այլ եթե նրա տեղում լիներ մեկ ուրիշն ու վարեր նույնպիսի քաղաքականություն, նրան նույնպես կասեի` դրական: Բացարձակ ճիշտ արտաքին քաղաքականություն. բազում թերություններ ներքին քաղաքականությունում, բայց ինչ ենք ուզում մենք, ամեն ինչ լինի միանգամի՞ց: Ո՛չ, այդպես չի լինի, և դա մեր նախագահի մեղքով չէ, ով էլ լիներ նրա փոխարեն, միանգամից Հայաստանը գերզարգացած երկիր չէր դառնա: Այնպես, որ ամեն ինչ հերթով, ունենք լավ նախագահ, առաջընթացներ ու թերություններ, բայց վերջը լավ ա լինելու:
Հ.Գ. Իսկ ինչ մնում է արցախյան հիմահարցին, ապա ես չեմ հիշում, որ նա միանշանակ խոստում տված լինի, որ այդ հարցը լուծում կստանա, չէ՞ որ մենք բոլորս, ինչպես նաև ինքն էլ լավ գիտենք, որ դա միայն մեզանից ՀՀ նախագահից կախված չէ:




Մեջբերել
Էջանիշներ