Ես քվեարկել եմ բացասական, լավ եմ արել:
Քոչարյանը իշխանության գլուխ եկավ 1998 թվին և նրա առաջին տված խոստումն էր լուծել արցախյան խնդիրը: Չարեց: Ես կասեի ընդհակառակը՝ ավելի վատացրեց: Ուզում էր վերացնել կոռուպցիան, չկարողացավ և վերջին 8 տարվա մեջ ավելի ու ավլեի շատացան կոռուպցիաները: Այս խոստումների վրա նա շատ պետք է աշխատեր քանի որ կարելի է ասել, որ ինքը «բռնի ուժով» եկավ իշխանության գլուխ: Փաստորեն միակ նպատակը նախագահ դառնալու «աթոռն» էր: Եվս մի ցավալի բան եղավ իր նախագահ ընտրվելուց 1,5 տարի հետո 1999 հոկտեմբերի 27-ի դեպքերը: Զարմանալիորեն, երբ ժողովուրդը պահանջում էր «ոմանց» հրաժարականը, այդ նույն «ոմանք» զբաղեցրին շատ բարձր պաշտոններ: (իմ կարծիքը. նրանք մի բան գիտեին և լռեցնելու համար միակ ճանապարհը դա էր):
Իսկ թե ո՞ւմ կուզենամ 2008-ին ընտրվի նախագահ…թող մի քիչ քարոզեն, հետո նոր կարծիքս կասեմ: Ներկա պահին ոչ ոք:
Էջանիշներ