Նախ լիքը մարդիկ կան, որ այստեղ չեն քվեարկել, բայց դրական կքվեարկեին, այնպես որ դրանում ինչ-որ առանձնահատուկ ստատիստիկա չկա: Ու մի բան էլ ասեմ, երևի էսքանով էլ սահմանափակվեմ, եթե մի բան ասում եմ, համոզված եղիր, ոչ Հ1-ի ասածն եմ կրկնում, ոչ էլ Ազատություն ռադիոկայանի: Այդ, ինչպես նաև այլ տեղերից ես վերցնում եմ փաստերը, իսկ վերլուծություն կատարում եմ ինքս: Պատկերացրու, որ բացի քեզնից ուրիշ մարդիկ էլ կան, որոնք քաղաքականպես քեզնից պակաս զարգացած չեն: Ուղղակի դու աչքերդ փակել ես լավի վրա ու միայն վատն ես տեսնում, ուղղակի չես ընդունում այն: Ես ասում եմ, դու չես ընդունում, դե ինչ ասեմ, դու մնա քո կարծիքին, ես` իմ, ժամանակը ցույց կտա, թե ով էր ավելի մոտ իրականությանը: Ոնց որ ասում են, կապրենք, կտեսնենք:
Էջանիշներ