Cassiopeia-ի խոսքերից
Նորածին երեխայի մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը նրա նուրբ մաշկի հարվելն է (տակդիրների խոնավությունից)։ Դրա դեմ պայքարելու համար ներկայիս մանկական կոսմետոլոգիան արտադրում է բազմաթիվ նյութեր` տալկ, կրեմներ, մանկական յուղեր։ Կա նաև մեկ այլ` տատական միջոց, սովորական բուսական ձեթի դաղված տարբերակը։
Ասում են, որ տալկն այնքան էլ հարմար չէ, քանի որ ինքն էլ որոշ դեպքերում հարման պատճառ է դառնում ոչ համաչափ տարածման հետևանքով (տալկի մանր գնդիկները մնալով երեխայի մաշկի ծալքերում, կարող են առաջ բերել կարմություն)։ Կրեմն ու յուղերը կարելի է համասեռ տարածել մանկական մաշկի վրա։ Սակայն միշտ չէ, որ նորածնի մաշկը ընդունում է այդ կոսմետիկ միջոցները։ Մյուս մեթոդը, այսպես կոչված տատական մեթոսը․․․ դաղած ձեթի կիրառումն է։
Ինչպե՞ս պատրաստել այդ ձեթը։ Պարզապես այն կարելի է դաղել ցանկացած մաքուր ամանի մեջ, կամ, լցնելով որևէ բանկայի մեջ պինդ փակել և ջրային տաք վաննայի մեջ եռացնել։ Երեխայի մաշկի վրա տարածելու համար օգտագործել բամբակյա տամպոններ։
Հ․Գ․ Իմ փորձից․ մինչև երեխայի քառասունքը օգտվել եմ տատական մեթոդից, իսկ հետո արդեն օգտագործել եմ Bübchen ֆիրմայի մանկական յուղ, ապա հենց այդ ֆիրմայի արտադրած տակդիրների տակ քսելու համար նախատեսված կրեմը (մինչ օրս կիրառում եմ վերջինը)։
Էջանիշներ