User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Նորածինն ու խնդիրները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորածինն ու խնդիրները

    Ահա և ծնվել է այդքան սպասված փոքրիկը:
    Նրա հետ միաժամանակ ծնվում են խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Այս թեմայում քննարկենք այդ խնդիրները, օգնելով մեր ապագա մայրերին:
    Այդպիսի խնդիրներից է օրինակ առաջացող գազիկների դեմ պայքարը, որոնք այդքան անհանգստացնում են նորածիններին: Կոնկրետ այս խնդիրը կարող է խիստ անհանգստություն պատճառել փոքրիկին, շփոթմունքի մեջ գցել ծնողին: Ինչպե՟ս պայքարել դրա դեմ:
    Գազիկներն անհանգստացնում են փոքրիկներին, քանի որ նրանց մկանային համակարգն այնքան էլ զարգացած չէ, որպեսզի հեշտ ու հանգիստ դուրս գա աղիքներում կուտակված գազային զանգվածը: Այդպես շարունակվում է մինչև 3 ամսական: Այնուհետ արդեն մանուկն ինքը կարողանում է հեշտ ու հանգիստ պայքարել դրա դեմ:
    Ինչպե՟ս պետք է վարվի ծնողը: Եթե պարզվում է, որ փոքրիկին անհանգստացնողն իրոք գազիկներն են, ապա դրա լավագույն լուծումներն են`
    • եթե երեխան սնվում է մայրական կաթով, ապա մայրը պետք է իր կերակրացանկից բացառի գազեր առաջացնող սննդամթերքները: Դրանցից են օրինակ տանձը, կաղամբը
    • պետք է տաք պահել երեխայի փորիկը: Երբ սկսում է նվնվալ, ապա շտապ կարգով որևէ տակդիր հարդուկով անհրաժեշտ է տաքացնել (այնքան, որ երեխայի նուրբ մաշկը չվառվի) և այն փաթաթել փորիկին
    • շատ լավ է օգնում երեխայի ոտքերը մինչև գոտկատեղը տաք ջրի մեջ դնելը
    • լավ լուծում է, երբ փոքրիկի փորիկը ժամացույցի սլաքի ուղղությամբ նուրբ մերսում են` աշխատելով զերծ մնալ երիկամային հատվածում մերսումից
    • Ներկայումս կան քաղցրահամ հեղուկներ (սիրոպներ), որոնք նախատեսված են այդ գազիկներից մանուկներին փրկելու համար (սրանց ես այնքան էլ չեմ վստահում)


    Ի՟նչ խնդիրներ կարող են ծնվել նորածնի հետ միասին: Քննարկենք այդ խնդիրներն ու դրանց լուծումները:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 24.08.2009, 15:28:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (08.06.2011), Kita (24.08.2009), Ֆոտոն (25.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  4. Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.09.2008, 19:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •