Ես էլ ուզում էի հարցնել՝ արդեն այդ մի մատ երեխային դաստիարակո՞ւմ եք
Երկուսն էլ պիտի դաստիարակեն իրենց հնարավորությունների (ունեցած ժամանակի) չափով: Ես, օրինակ, անգնահատելի արժեքներ ու գիտելիքներ եմ ստացել երկու ծնողներիցս էլ: Չնայած՝ ինձանով ողջ ցեղն է զբաղվել(օրինակ՝ ռուսերենի իմացությամբ առաջին հերթին պարտավոր եմ մորաքույրներից մեկին
, դասական երաժշտության հանդեպ սիրով՝ նույնպես):
Ինչ վերաբերում է հոգնած հորը, ապա, կարծում եմ, չարժի նրան բզբզել՝ թե պետք է երեխայի դասերը ստուգի (բայց ծնողական ժողովների կարելի է ուղարկել)
Իսկ ընտանիքով ժամանակ անցկացնելուն և «երեխաներին համադաստիարակելուն» կարելի է հատկացնել շաբաթ-կիրակին:
Էջանիշներ