Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
Երեխան դաստիարակվում է ծնված օրից։ Դաստիարակել, դեռ չի նշանակում երեխայի գլխին քարոզ կարդալ - սա կարելի է, սա ոչ, քեզ մաքուր պահի, մեծերին հարգի և այլն։
Օրինակ, իմ 5 ամսական որդին մատն անընդհատ տանում է բերանը ու ես անընդհատ սաստում եմ նրան, որ չի կարելի ու ձեռքն հանում բերանից։ Ու նա աստիճանաբար կսովորի, որ չի կարելի (չնայած այդ հասակի համար այդ ժամանակհատվածը մի քիչ երկար կտևի)։
ամենալավ դաստիրակությունը սեփական օրինակն է: Եթե նա մի քիչ մեծանա, ապա կնմանվի ծնողների հավաքական կեցվացքին ու բովանդակությաը: Այնպես որ, կարծում եմ եթե երեխան ցանկանում է մատը բերանը տանել, ու դուք նրան դա անելուց խանգարում եք, ապա դրանով նպաստում եք որ նա այդ գործողությունը անի այն ժամանակ,երբ որ կմեծանա ու դուրս կգա ձեր հսկողությունից: ավելի լավ է թողնել, որ նա հիմա կատարի իր սրտի ուզած գործողությունը, առանց դրա վրա ուշադրություն դարձնելու: ինկատի ունեմ ոչ միայն ձեր ուշադրությունը, այլ առաջին հերթին իր ուշադրությունը: