User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ավտոխցանում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զայրույթ Ավտոխցանում

    Աաաաա, ժող, էս խցաններից պրծում չկա , երեկ երկու ժամ խցանում եմ մնացել
    Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց: Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:

  2. #2
    Սկսնակ անդամ kristal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2006
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    Ճանապարհները լայնացնեն
    Երբ փայլում են աչքերը մարդու…

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց:
    Ի՜նչ պիտի անենք: Պիտի համբերատար սպասենք: Ժամանակ շատ չկորցնելու համար կարելի է այդ ընթացքում օրինակ, երաժշտություն լսելով հանգստանալ կամ հետագա անելիքների պլանավորմամբ զբաղվել:

    Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:
    Էս մեկը լավ հարց է:

    1. Մետրոյի կիսակառույց կայարանների շինարարությունն ավարտին հասցնել (ուղղակի ափսոս են էն փողերը, որ դրանց վրա նախկինում ծախսվել են ու կիսատ են թողվել) ու սարքել նորերը: Կարծում եմ, որ սա մեր քաղաքի համար ամենապրակտիկ ու ամենաարդյունավետ լուծումներից մեկն է:

    2. Երթուղային տաքսիները փոխարինել ավտոբուսներով (նորմալ վիճակի): Սա ամենահեշտ իրականացվողներից է:

    3. Քաղաքացիները հնարավորինս հրաժարվեն անձնական մեքենաներ օգտագործելուց: Այսինքն՝ օգտվեն հասարակական տրանսպորտից: Սա կարող է լինել միայն 1-ին և/կամ 2-րդ կետերի տեղի ունենալու դեպքում: Ի դեպ, այս լուծումը կիրառվում է որոշ եվրոպական քաղաքներում: Բայց դե մենք դեռ շատ հեռու ենք նման մտածելակերպից:

    4. Որպես տրանսպորտ օգտագործվեն հեծանիվները: Այս լուծումն էլ լայնորեն կիրառվում է որոշ երկրներում:
    3-րդ ու 4-րդ կետերը մեր հայկական քյարթու մտածողության պատճառով ամենադժվար իրականացվողներն են:

    5. Հրաժարվել քաղաքներում ու հատկապես քաղաքի կենտրոնում բնակչության կենտրոնացումից: Դե էս մեկը ամբողջ աշխարհի մակարդակով գլոբալ պրոբլեմ է: Բայց կարծում եմ, որ ամենաճիշտ լուծումն է:

    Հ. գ.
    Թվարկածս մոտեցումները բացի ճանապարհային խցանումներից, կբարելավվեն նաև էկոլոգիական վիճակը, որը Երևանում, ըստ էկոլոգների, ճգնաժամային է: Արդյունքում կլուծվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    բացի Արշակի թվարկվածներից նաև շատ լավ կլիներ ... որ մեր հայ ժողովուրդը սովորեր հետևել օրենքներին ... հիմնական խցանումները լինում են խախտումների հետևանքով ..

  5. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    Արշակի հետ լիովին համաձայն եմ: Ու լավ կլիներ, որ Նար-Դոս փողոցում լուսարձակներ տեղադրվեին…

  6. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Աաաաա, ժող, էս խցաններից պրծում չկա , երեկ երկու ժամ խցանում եմ մնացել
    Ի՞նչ եք անում խցանների մեջ ընկնելուց: Ի՞նչ պետք է արվի դրանք վերացնելու համար:
    Ըստ քաղաքի մասշտաբի կա թույլատրված մեքենաների քնակ, որը վաղուց արդեն եռապատիկ քառապատիկ անգամ գերազանցվել է:
    Նորմալ կլիներ եթե օրենք սահմանեին, որ ոչ բոլորին կթույլատրեր մեքենա գնել, վարել,.....Այսինքն վարորդական իրավունքին հասնելու պահանջները խստացնել
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #7
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re: Re. Ավտոխցանում

    Ոտքով քայլել
    И скучно и грустно, и некому руку подать...

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Re: Re. Ավտոխցանում

    Ֆոբուսը շատ ճիշտ նշեց. նկատել եմ, որ խցանումների ախտաբանական ընթացքն ավելի կարճ կտևի, եթե յուրաքանչյուր վարորդ չփորձի մյուսի վրայով անցնել:

    Հ.Գ. Արշա՛կ, մենակ ճիշտն ասա. քանի՞ ժամում ես էդ գրառումդ կատարել

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ավտոխցանում

    Երթևեկությունը դարձել է անտանելի. ի՞նչ կասեք այս մասին: Մի կողմից էլ մեքենան դա անհրաժեշտություն է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում շատացել են մեքենաները:

    սաղ Թամանյաննա մեղավոր. փողոցները որ մի քիչ լեն նկարեր, սենց բան չեր լինի

  11. #11
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում շատացել են մեքենաները:

    Այո՛, համաձայն եմ: Ժամանակին, երբ Թամանյանը նախագծել է Երևանի կենտրոնը, չի պատկերացրել, որ այսօր երթևեկությունը այսքան կշատանա: Ընդ որում, որ Հայաստանում շատ քիչ ընտանիքներ կան, ուր ընտանիքի անդամները 1 մեքենայից ավել ունեն, այնինչ արտասահմանում մեքենան ուղղակի առաջի կարգի անհրաժեշտություն է, ու տան բոլոր անդամներն էլ ունեն մեքենա: Պատկերացնու՞մ եք մեզ մոտ էլ այդպես լիներ : Չնայաց համեմատած մեծ քաղաքների՝ Երևանում խցանումներ այդքան էլ շատ չեն լինում դեռ ու այդքան երկար չեն տևում:
    Չգիտեմ ինչ կարելի է մտածել, կամ առաջկել, որ այդ հարցի լուծումը մի քիչ թեթևանա

  12. #12
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում շատացել են մեքենաները:

    Նախ ասեմ, որ սխալ ես նկատել: Երևանո՛ւմ են շատացել մեքենաները, եթե դու գնաս Հայաստանի ուրիշ վայրերը, կտեսնես որ դեռ ֆայտոն են օգտագործում:
    Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեքենաները այսպես շատանում են: Առաջին հերթին մի մոռացեք, որ հայերը շա՜տ են սիրում մեքենա և մեքենա վարել: Սա պատճառներից մեկն է:
    Երկրորդը այն է, ոո ամբողջ աշխարհում փորձում են հանրային տրանսպորտը շատացնեն այսպիսի խնդիրների առջև չկանգնելու համար, իսկ մեր սիրելի քաղաքապետարանը՝ ընդհակառակը, հանեց բոլոր տրամվայի գծերը:
    Երրորդ պատճառ էլ կա: Եթե բոլորը հարգեն երթուղային կանոնները, ոչ մի խցանում չի լինի, սա վերաբերում է նաև հանրային տրանսպորտին («կանգառից դուրս կանգառ չպահանջել»):
    Եվրոպայի որոշ երկրներում շատ հետաքրքիր, մյուս կողմից մի քիչ դաժան, լուծում են գտել:
    Լուծում:
    Այն մեքենանաները որոնց պետհամարանիշը զույգ է երթևեկում է զույգ օրերին, որոնցը կենտ է, երթևեկում է կենտ օրերին:

    Այսպիսով Հայաստանում հանրային տրանսպորտից օգտագործելու սովորությունը կամաց-կամաց կաճի

  13. #13
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում շատացել են մեքենաները:

    Մեկ այլ լուծում. քաղաքի փոքր կենտրոնում սեփական մեքենաներ քշելն արգելվում է։ Բայց չեմ հիշում որ քաղաքում էր, կարծեմ Իսպանիայում...
    И скучно и грустно, и некому руку подать...

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում շատացել են մեքենաները:

    Մեկ այլ լուծում. քաղաքի փոքր կենտրոնում սեփական մեքենաներ քշելն արգելվում է։ Բայց չեմ հիշում որ քաղաքում էր, կարծեմ Իսպանիայում...
    Կարծեմ Վիեննայում էլ է այդպես, որովհետև այնտեղ կենտրոնում ձևի համար ոչ մի մեքենա չեմ տեսել:

    Ես չեմ հասկանում երթևեկությունը թեթևացնելու նպատակով նոր փողոցներ կառուցելու իմաստը: Միևնույն է, դրանք երկար տարիների ընթացքում են կառուցվելու, էլ չեմ ասում բազմաթիվ քանդվելիք տների մասին: Իհարկե, երկրի ղեկավարությունն այլ նպատակներ ունի, այն է՝ կենտրոնի բնակելի տարածքը յուրացնելը: Երթևեկությունը կարելի է թեթևացնել հազար ու մի ձևով: Քաղաքացին արդեն նշեց տրամվայների մասին: Ես պարզապես զարմանում եմ: Ամբողջ աշխարհում մարդիկ վերադառնում են տրամվայներին, իսկ Հայաստանում դրանք վերացնում են: Այո՛, մեզ պետք չեն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, պարտադիր պետք է մթնոլորտը կեղտոտենք:
    Կարծում եմ, որ շատ հարմար կլիներ, եթե հեծանվային ճանապարհներ ստեղծվեին, Երևանում էլ հեծանիվը շատ սովորական փոխադրամիջոց դառնար, բայց այսպիսի երթևեկության պայմաններում անհնար է: Ինչու՞ մետրոյի նոր կայարաններ չեն կառուցում: Ասում են, թե տրամվայների նման մետրոն էլ է վնասով աշխատում: Բայց եկեք մի հատ մտածենք: Եթե երթուղայիններ չլինեն ընդհանրապես, իսկ մետրոն ու տրամվայները նորմալ աշխատեն, մի՞թե մարդիկ չեն օգտվի դրանցից:
    Ու՜ֆ, չգիտեմ… Շատ եմ երազում

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ավտոխցանում

    Կարելի է նաև պողոցների մուտքերը քչացնել. Միայն Խանջյան փողոցի վրա 6 հատ լուսացույուց կա, որ նպաստում է խցանումներին; Նաև փողոցների մեծ մասը դարցնել միակողմանի;

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •