User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Ragnarök

    Երազներում (գրում է Կոլրիջը) պատկերները վերարթնացնում են մեր ապրումները և ոչ թե առաջ բերում դրանք, ինչպես սովորաբար կարծում են. այդպես, մենք ոչ թե երազում սֆինքս տեսնելուց ենք սարսափ զգում, այլ սֆինքս ենք տեսնում՝ մեր զգացած սարսափը բացատրելու համար: Եթե դա ճիշտ է, ապա ես ինչպես կարող եմ ի զորու լինել սովորական վերապատմությամբ իմ այս գիշեր տեսածս երազի սարսափը, արտառոցությունը, սպառնալիքը, խուճապն ու խնդությունն հաղորդելու: Բայց, այնուամենայնիվ, փորելու եմ վերապատմել. գուցե այն հանգամանքը, որ երազս մեն մի տեսարանից էր բաղկացած, բացառի կամ նվազեցնի հիմնական դժվարությունը:

    Գործողության վայրը փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետն էր, ժամանակը՝ երեկոյան ինչ-որ ժամ: Ամեն ինչ (ինչպես սովորաբար պատահում է երազներում) մի քիչ այլ կերպ էր. պատկերը փոքր-ինչ մեծացված և այդ պատճառով տարօրինակ էր: Վարչակազմ էինք ընտրում. ես զրուցում էի Պեդրո Էնրիկես Ուրենիայի հետ (նա իրականում տարիներ առաջ է մահացել): Հանկարծ մեզ խլացրին ցույցի կամ կառնավալային ինչ-որ հանդիսության գոռում-գոչյունները: Բախոյի կողմից մարդկային և անասնական ճիչեր էին հասնում մեզ: Ինչ-որ մեկը գոռաց. «Գալիս են», և ապա՝ «Աստվածները, Աստվածները»: Չորս թե հինգ հոգի առանձնացան ամբոխից և բարձրացան դահլիճի բեմահարթակի վրա: Բոլորս արցունքոտ աչքերով ծափահարում էինք. դարավոր աքսորից հետո Աստվածները վերադառնում էին: Բեմահարթակի վրա խոշորացած, գլուխները դեպի ետ, կրծքերը դուրս ցցած Աստվածներն ամբարտավանորեն ընդունեցին մեր երկրպագումը: Մեկի ձեռքին մի ճյուղ կար, որն անկասկած համապատասխանում էր երազների բուսական աշխարհի պարզմիտ երևակայությանը, մի ուրիշը բարձրացրել էր ձեռքը, որը ոչ թե ձեռք էր, այլ ճիրան: Յանուսի դեմքերից մեկը կասկածամտորեն էր նայում Տոտի կեռ կտուցին: Գուցե մեր ծափահարություններից ոգևորված՝ նրանցից մեկը, արդեն չեմ կարող հիշել, թե որը, հաղթական մի կռինչ արձակեց, որ անտանելիորեն սուր էր, ոչ այն է կոկորդի ողողում կամ սուլոց հիշեցնող ձայնով: Այդ պահից սկսած՝ ամեն ինչ փոխվեց:

    Ամեն ինչ սկսվեց (գուցե և չափազանցված) այն կասկածից, թե Աստվածները խոսել չգիտեն: Դարավոր վայրի կյանքն ու փախստականի վիճակի դաժանությունները ամլացրել էին նրանց մեջ մարդկայինը, Իսլամի լուսինն ու Հռոմի խաչն անզիջում էին եղել այդ խեղճ վտարանդիների նկատմամբ: Խոնարհված գլուխները, դեղին ատամները, խառնածինների կամ չինացիների սակավամազ բեղերն ու վար կախված անասնական շրթունքները փաստում էին օլիմպիական ցեղի այլասերվածությունը: Նրանց հանդերձանքը պատշաճ չէր անգամ աղքատներին, այլ Բախոյի խաղատների և պոռնկանոցների մալեվոական պճնությանն էր համապատասխանում: Լամբակը մեխակ էր արյունում. մարմնին կպած պիջակի տակ գուշակվում էր դաշույնի դաստապանի գոյությունը: Եվ հանկարծ զգացինք, որ դա նրանց վերջին խաղաքարտն է, որ նրանք, դարանակալ, փորձառու գազանների պես խորամանկ, կույր ու դաժան էին, և որ եթե մենք վախենայինք կամ կարեկցեինք նրանց, նրանք ոչնչացնելու էին մեզ:

    Հանեցինք ծանր ատրճանակները (հանկարծ ատրճանակներ հայտնվեցին երազի մեջ) և հաճույքով սպանեցինք Աստվածներին:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.08.2012), CactuSoul (20.08.2012), Chilly (30.04.2013), Chuk (23.08.2009), Claudia Mori (02.09.2012), Freeman (30.08.2012), Rhayader (23.08.2009), Մանուլ (22.08.2009), մարդագայլուկ (28.04.2014), Ռուֆուս (23.08.2009), Ֆոտոն (23.08.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Թարգմանությունը՝ Հ. Բոդուկյանի:
    DIXI
    carpe noctem

  4. #3
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Ես մտածեցի՝ դու ես թարգմանել

    Ապրես, մեծ գործ ես արել, քո շնորհիվ, հիմա պատմվածքը հասանելի ա ինտերնետում, էն էլ հայերենով:
    Շուտով ակումբը դառնալու ա Վիկիպետդիա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածեցի՝ դու ես թարգմանել

    Ապրես, մեծ գործ ես արել, քո շնորհիվ, հիմա պատմվածքը հասանելի ա ինտերնետում, էն էլ հայերենով:
    Շուտով ակումբը դառնալու ա Վիկիպետդիա
    Շնորհակալություն, Ֆրեյա ջան : Շուտով մի պատմվածք էլ կդնեմ. դա երևի իմ ամենասիրածն է, ուղղակի սրանից երկար է: Սա կարճ էր, դրա համար առաջինը տպեցի:

    Հզոր գործ է:
    DIXI
    carpe noctem

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Զիլ էր
    Շնորհակալ եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Միշտ հիացել եմ նրանով, թե ոնց ա Բորխեսը մի քանի նախադասությունով կարողանում էնքան ասել ու էնքան մտածելու տեղ թողնել, ինչքան շատ ուրիշ գրողներ հարյուրավոր հատորներով չեն կարողանում:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ հիացել եմ նրանով, թե ոնց ա Բորխեսը մի քանի նախադասությունով կարողանում էնքան ասել ու էնքան մտածելու տեղ թողնել, ինչքան շատ ուրիշ գրողներ հարյուրավոր հատորներով չեն կարողանում:
    Ուրեմն դու խելացի ես : Չէ, իրոք: Բորխեսը ոչ թե քիչ տառերով շատ բան է ասում, այլ շատ դիպուկ ընտրում է այն քիչ տառերը, որոնք բանալի են՝ քո շատ իմացածի համար: Բորխես կարդալու համար որոշակի ինտելեկտուալ բագաժ է պետք:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.08.2012), Freeman (30.08.2012), Բարեկամ (23.08.2009), Ֆոտոն (23.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորխե Լուիս Բորխես
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 05.01.2014, 01:18
  2. Կոելիո և Բորխես
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 74
    Վերջինը: 10.05.2010, 21:54
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •