Ան, հա ուզում եմ էդ թեմային էլ չանդրադառնամ, բայց հա գրում եք
: Փաստն էն ա, որ վարկանիշները որպես չաթային զրույցի միջոց օգտագործելու, ինչպես նաև խծբ-ական նկատառումներով տալու հետևանքով (հա, շատերը հենց տենց աճեցնելու նպատակով էլ տալիս էին, սա ենթադրություն չի, հաստատ բան եմ ասում) մարդկանց վարկանիշներն ահագին աճում են: Ժամանակին, համենայնդեպս, եղել են դեպքեր, երբ նենց մարդիկ, որ նույնիսկ հոդաբաշխ մտքեր արտահայտելու հետ կապված լուրջ խնդիր ունեին, ու երբևէ նենց գրառում չէին անում, որին որևէ գիտակից մարդ զուտ մտքի համար կարող էր վարկանիշ տալ, բայց մեկ էլ տեսնում էիր` վարկանիշը թռել ա եսիմ ուր, ինչի՞ հաշվին, պարզ ա, չէ՞. մոտիկների տված անկապ վարկանիշների: Ուղղակի եթե դա տենց անէական բան ա, այսինքն` նորմալ ա, որ մարդկանց ստացած վարկանիշը ոչ թե արտահայտի էդ մարդկանց գրառումների որակը` ընդհանուր ակումբցիների կարծիքով, այլ ուղղակի կարծիք արտահայտելու ձև լինի` զուտ վարկանիշը ստացողի համար, էն ա` թող ընդհանրապես չերևար որևէ կերպ, բայց քանի դեռ երևում ա, նշանակում ա` տենց անէական բան չի համարվում, չէ՞, ու լավ կլինի` իր նպատակին ծառայի:
Էջանիշներ